Yerevan, 25.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ստաբիլ գեներացվող ատելության արգասիքը

Analysis

Ոչ ոքի համար գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ևս մեկ անգամ վերահաստատեմ, որ Նիկոլ Փաշինյանն ու ատելությունն օրգանապես միմյանց հետ փոխկապակցված երևույթներ են։ Ինչպես հայտնի է՝ Փաշինյանը կյանքում որևէ հաջողության, այդ թվում՝ իշխանությունը զավթել է բացառապես ատելություն գեներացնելու միջոցով։ Ստացվում է, որ ատելությունը Փաշինյանի առաջնային գործիքն է, որ նա շատ փայլուն օգտագործում է իշխանությունը պահպանելու համար։

Ըստ էության, առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, թե նա ատելություն է սերմանում միայն անձանց կամ առանձին խմբերի նկատմամբ, դա շատ թյուր տեսակետ է։ Փաստ է, որ նախկինների, «թալանչի պաշտոնյաների» անհատական կերպարները նրան օգնել են գալ իշխանության և պահպանել այն։ Բայց դա ամենամեծ վնասը չէ, որ ատելության միջոցով Նիկոլը հասցրել է Հայաստանին։ Իրականում նա շատ ավելի վտանգավոր ու անդառնալի վնաս է հասցրել ու շարունակում է հասցնել երևույթների նկատմամբ չհայտարարվող ատելություն սերմանելու միջոցով։

Բոլորս ենք հիշում, որ մինչև 44-օրյա պատերազմը Փաշինյանի կողմից գեներացվող ատելության թիրախները հանրային արժեհամակարգի ու պետության հիմնասյուներն էին՝ եկեղեցի, ավանդական նորմեր, բանակ, դպրոց, արտաքին քաղաքականություն։ Արդյունքում պատերազմ, հազարավոր զոհեր, Արցախի մեծ մասի կորուստ։

Այժմ տեսնում ենք, թե ինչպիսի ատելություն է գեներացվում Արցախից մնացած վերջին կտորների և արցախահայության նկատմամբ։ «Արցախը Հայաստան է, և վերջ» կարգախոսի հեղինակը հիմա ամեն ինչ անում է «Արցախն առանց Հայաստանի» կամ «Հայաստանն առանց Արցախի» կործանարար կաղապարն արմատավորելու համար։ Ի դեպ՝ նա դա անում է իշխանական ծաղրածուների, պսևդոազատական մտավորականների, ուսյալ հակաազգայինների ու Ադրբեջանի անթաքույց լոբբիստների միջոցով։ «Արցախի ուրացում» օպերացիան իրականացվում է «խաղաղության դարաշրջանի» զուգահեռ քարոզի միջոցով, որի ենթատեքստն այն է, որ խաղաղություն հաստատելու համար Հայաստանին խանգարում է Արցախը։

Յուրաքանչյուր բանական մտածողություն ունեցող մարդու համար այս թեզերը, նողկանքից ու ատելությունից բացի, ուրիշ ոչինչ չեն կարող առաջացնել։ Եվ ստացվում է այնպես, որ գիտակցված կամ ոչ՝ Փաշինյանն ատելություն է սերմանում նաև խաղաղության գաղափարի նկատմամբ, որովհետև նրա ներկայացրած նվաստացուցիչ խաղաղությունը չի կարող ցանկալի լինել որևէ բանական հայի համար։

Ըստ այդմ կարող ենք արձանագրել, որ եթե ոչ՝ գիտակցական, ապա՝ ենթագիտակցական մակարդակում արժանապատվություն ունեցող ցանկացած մեկի համար խաղաղությունն այս տեսքով կարող է դառնալ ատելության առարկա։ Սա չափազանց վտանգավոր կաղապար է, որը հանրային հոգեբանության մեջ արմատավորվելու դեպքում կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Բայց Նիկոլի կողմից գեներացվող անտեսանելի ատելության ամենավտանգավոր թիրախը պետությունն է։ Փաստացի, նա պետությունը վերածել է այնպիսի ու այնքան անհասկանալի սուբստանցիայի, որ մարդկանց մի մասը լավագույն դեպքում՝ անտարբերությամբ, իսկ մյուս հատվածը՝ ընդհուպ ատելությամբ է վերաբերվում։

Ճակատագրի հեգնանքով, գուցե նախախնամությամբ ողբերգական, իսկ գուցե դավադիր զուգադիպությամբ, Նիկոլ Փաշինյանն ատելություն է գեներացրել ու ատելություն է սնուցում հատկապես ու առանձնապես այն ամենի նկատմամբ, որոնց դեմ պայքարել ու պայքարում են Հայաստանի դեմ օբյեկտիվորեն ատելություն ու թշնամանք ունեցող այն թշնամիները, որոնց հանդեպ հիմա Փաշինյանը տածում է այն, ինչ հայերին խոստանում էր 2018 թվականին՝  սեր և հանդուրժողականություն։

Տիգրան Մկրտչյան

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts