Yerevan, 25.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սոցիալական քաղաքականության բացակայությունն ու սպասվող կոլափսը

Analysis

Յուրաքանչյուր քաղաքական գործիչ անկախ ամեն ինչից ունենում է սեփական հետագիծը, այս առումով կարևոր է փաստել, որ իրականությունը կեղծելը միշտ էլ եղել է Նիկոլ Փաշինյանի իշխանության մեծագույն առաքելությունը։ Իրականում երբեմն անկեղծ զարմանում ես, թե մինչև ուր կարող է հասնել մարդկային երևակայությունը։

ՀՀ գործող իշխանությունները մեկ անգամ չէ, որ փորձել են խաբել ու մոլորեցնել հասարակությանը. տնտեսական հեղափոխությունից, թռիչքային աճերից ու բումերից էին խոսում, լուսավոր ու պայծառ ապագա էին խոստանում մարդկանց, արդյունքում՝ հայտնվեցինք տնտեսական ու սոցիալական ճգնաժամի մեջ։ Այդքանից հետո՝ փոխարենը հետևություններ անեն, կրկին փորձում են նույն ճանապարհով գնալ, մանիպուլյացնել ու մոլորեցնել հասարակությանը։

Նախօրեին տեղի ունեցած կառավարության հերթական նիստին Փաշինյանը նշել է. «Հայաստանում սոցիալական վիճակը բարդանում է», և այդ ֆոնին փոխարենը՝ ասելու, թե ինչ են մտադիր անել մարդկանց հոգսը թեթևացնելու համար, սկսեց արդարացումներ բերել՝ նշելով, թե ամբողջ աշխարհը գտնվում է նույն վիճակում, գնաճի աննախադեպ բարձր փուլում է և այլն։ Իր խոսքում նա հերթական պոպուլիզմը դրսևորեց և նշեց, թե Հայաստանը դեռ մի բան էլ այս իմաստով լավ վիճակում է՝ շատ ու շատ երկրների համեմատ: Թե ինչո՞վ է Հայաստանն ավելի լավ վիճակում կփաստեն ՀՀ սպառողները, բայց փաստ է, որ այն, ինչ տեղի է ունենում մեր երկրում գնաճի հետ, միայն համաշխարհային շուկաների հետևանք չէ։ Հայաստանում թանկանում են ոչ միայն ներմուծվող, այլև տեղում արտադրվող ապրանքները, և դա ամբողջ աշխարհի հետ կապ չունի։ Բանջարեղենի գնաճը, ամենաթարմ տվյալներով, փետրվարին կազմել է ավելի քան 31 տոկոս, ու սա ոչ թե արտաքին, այլ ներքին գործոնների հետևանք է։ Տեղական կարտոֆիլի գինը մեկ տարում բարձրացել է 71 տոկոսով, կաղամբինը՝ գրեթե 3 անգամով (նույնը նաև մյուս գյուղմթերքների պարագայում է)։

Ըստ էության, թե ինչո՞ւ են արտադրության ծավալները նվազել, պետք է հարցնել իշխանություններին։ Իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունն է, որը հանգեցրել է արտադրության ծավալների նվազման։ Գնաճի պատճառները շատ են ու շատ դեպքերում կապված չեն արտաքին գործոնների հետ։ Գաղտնիք չէ, որ բազմաթիվ ապրանքներ թանկացել ու շարունակում են թանկանալ ոչ միայն այն պատճառով, որ ներմուծման գներն աճել են, այլև այն պատճառով, որ իշխանությունները բարձրացրել են հարկային բեռը։

Փաստացի, ստեղծվել է մի իրավիճակ, երբ Փաշինյանը գերադասում է չխոսել զանգվածային գնաճից և փորձում է երկրում սոցիալական վիճակի վատացման ամբողջ մեղքը դնել արտաքին գործոնների հետևանքով արձանագրվող գնաճի վրա։ Այնինչ՝ սոցիալական վիճակի վատացումը միայն գների բարձրացումով ու թանկացումներով չէ, որ պայմանավորված է։ Գները բարձրանում են, սակայն հասարակության մեծ մասի եկամուտները չեն ավելանում։ Սա վկայում է այն մասին, որ կառավարությունը չունի սոցիալական քաղաքականություն։

Բանը հասել է նրան, որ օրը ցերեկով Նիկոլ Փաշինյանն ասում է՝ փող չունենք կենսաթոշակ բարձրացնելու համար, բայց նույն պահին 4,1 մլրդ դրամ են հատկացնում ոստիկանների, քննիչների և իրավապահ համակարգի այլ աշխատողների աշխատավարձերի կամ հավելումների համար։ Ու այդքանից հետո համարում է, թե շահարկում և անհարկի քննադատում են կառավարությանը, որ կենսաթոշակ չի բարձրացնում։ Բոլորի համար հասկանալի է, որ իշխանությունների համար այսօր առավել կարևոր են ոստիկաններն ու մյուս իրավապահները, քան կենսաթոշակառուներն ու մյուս սոցիալական խոցելի խմբերը, որոնք բարձր գնաճի հետևանքով հայտնվել են շատ ավելի ծանր սոցիալական վիճակում։

Տիգրան Մկրտչյան

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts