Yerevan, 25.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սպասելի՞, թե՞ կանխամտածված աշխարհաքաղաքականություն

Analysis

Յուրաքանչյուր բանական մարդ գիտակցում է, որ այս օրերին Արցախի շուրջ ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական կրքեր են կուտակվում։ Ինչպես հայտնի է նախօրեին Թուրքիայում (Ստամբուլում) ռուս և ուկրաինացի պատվիրակները բանակցում էին պատերազմը դադարեցնելու և հակամարտությունը կարգավորելու շուրջ։ Միաժամանակ՝ դրան զուգահեռ, տեղեկատվություն տարածվեց, որ ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված նույն հենակետերում։

Ստացվում է, որ չնայած ՌԴ ՊՆ-ն կոնկրետ հայտարարություններ է հնչեցնում անմիջապես ուղղված Ադրբեջանին՝ վերադառնալ մշտական տեղակայման դիրքեր, Ադրբեջանի ԶՈՒ-ն, շարունակում է մարտահրավեր նետել, լուրջ խնդիրներ ստեղծել Արցախում ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի համար, դրանից բացի, գուցե և՛ գիտակցաբար, և՛ հատուկ, հեղինակազրկում է ՌԴ ներկայությունը տարածաշրջանում։ Ի դեպ հավելենք, որ նախօրեին տեղի էր ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի նիստը, որտեղ քննարկվել է ԼՂ շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը` այն գնահատելով խիստ լարված։ Փաստացի, մեր ԱԽ-ն ևս մեկ անգամ վերահաստատում է ՀՀ առաջարկը՝ անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ: Ասվածին հավելենք նաև, որ Արցախում ստեղծված իրավիճակի ֆոնին ուշագրավ տեղեկատվություն հայտնվեց, որի համաձայն՝ չէր բացառվում, որ ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հանդիպման ժամանակ բարձրացվի նաև Արցախում իրավիճակի սրման հարցը։

Հաշվի առնելով այն փաստը, որ արցախյան լարվածությունը փորձում են սինթեզել ուկրաինական զարգացումների պլատֆորմին, կարող են փաստել, որ այն, ինչ տեղի է ունենում այսօր Արցախում, շատ ավելի մեծ փազլի մի հատված է, որն ինչ-որ տեղ  կառավարվում է նաև Թուրքիայի կողմից, և Ռուսաստանն իր քայլերը պլանավորում է՝ հասկանալով այս իրողությունը։ Հաշվի առնելով վերջին պատերազմի փորձն ակնհայտ է, որ Ադրբեջանի ռազմական որևէ գործողություն առանց Թուրքիայի և թուրքական շահի տեղի չի ունենում, և Թուրքիան աշխատում է ռուսական դիրքերի թուլացման ուղղությամբ, չնայած, դրա հետ մեկտեղ՝ շատ խորամանկ քաղաքականություն է վարում, երբ հայտարարում է, որ չի պատրաստվում միանալու ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին։

Հետևելով Թուրքիայի վարած քաղաքականությանը՝ պարզ է դառնում, որ նա ամեն կերպ փորձում է ընդգրկվել այն զոնաներում, որտեղ գործում է Ռուսաստանը։ Այսօր էլ նկատելի է, որ ռուս-ադրբեջանական դեռ ոչ պաշտոնական մակարդակում լարվածություն է հասունանում, ակնհայտ է, որ ՌԴ-ից բավականին սուր հայտարարություններ են հնչում Ադրբեջանի հասցեին։ Դրանից բացի բոլորս ենք քանիցս համոզվել, որ ադրբեջանական լրատվամիջոցները ողողված են հակառուսական նյութերով և Ուկրաինայի աջակցության քարոզչությամբ։ Փաստացի, մի իրավիճակ է,  որ Ռուսաստանում ընդունեն, որ Ադրբեջանն աջակցում է Ուկրաինային, և սա անտեսել չի հաջողվի, որը ներկայումս փորձում էին անել։

Ըստ էության, անկախ ամեն ինչից ՌԴ-ն հասկանում է, որ պետք է շտկի այս կազուսը և դա անի իր համար հնարավորինս քիչ ցնցումներով, հաշվի առնելով Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարևորությունը և հասկանալով, որ նրանք մեծամասնությամբ աշխատում են ընդդեմ Ռուսաստանի։

Տիգրան Մկրտչյան

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts