Yerevan, 25.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կփակե՞նք պատմության վերջին էջը

Analysis

Շուրջ երեք օր է ամենուր խոսվում է խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին, որն ակնհայտորեն առանձնանում էր իր ասելիքով։ Գրեթե յուրաքանչյուրը հասկացավ, որ հետնահանջ չկա՝ Արցախի հարցը լուծվելու է հօգուտ Ադրբեջանի, իսկ իր քաղաքական թիմը հորթի հրճվանքով կազմակերպելու է տեղի ունեցող պրոցեսը։ Նրա ասվածից պարզ դարձավ, որ կարծես թե ամեն ինչ արդեն գծած է, ուղղակի մնում է այն տեխնիկապես կյանքի կոչել։ 

Երբ իր խոսքում Փաշինյանը Հայաստանն ու Արցախը համեմատում էր «մատաղացու գառան» հետ, ըստ էության, նման այլաբանությամբ, բացի այլ բացահայտ նպատակներից, նրա թաքնված թիրախը՝ հասարակության դիմադրողականության ստուգումն էր, այլ կերպ ասած՝ թեստ էր անցկացնում։ Հենց հասարակության արձագանքից ու հակազդեցությունից է կախված՝ հանրությունն ընդունո՞ւմ է այդ դատավճիռը և թույլ  տալի՞ս է  Նիկոլին՝ իրեն «փրկել մատաղից» իր առաջարկած պայմաններով, որոնք նույնական են Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջների հետ, թե՞ այդուհանդերձ ունի գոնե նվազագույն դիմադրողականություն, որը գործում է կարմիր գծերը հատելու պարագայում։

Ակնհայտ է, որ հանրային արձագանքը կարևոր է այս դեպքում, քանի որ դրա բացակայությունը, այսինքն՝ հանրային լռությունը նշանակելու է, որ Փաշինյանի հակահայկականությունը ոչ միայն նրա ու նրա իշխանության, այլ նաև հայ հասարակության որոշումն է։ Ամենայն պատասխանատվությամբ կարող ենք արձանագրել, որ իր անտարբեր լռությամբ հանրությունը լեգիտիմացնելու է Արցախի հանձնումն ու Հայաստանի վախճանի առնվազն սկիզբը և սա փաստ է, թող ոչ ոք չփորձի իրեն այս պարագայում արդարացնի և մեղքն ուրիշի վրա գցի։

Մի բան ակնհայտ է՝ հասարակության լռությունը այս դեպքում համարժեք է այն անմեղ գառների վարքագծին, որոնք լռությամբ գնում էին մորթվելու։ Փաստացի, սա այն դեպքն է, երբ «լռությունը ոսկի է» հայտնի բանաձևումն, ըստ էության, չի աշխատում, այլ ճիշտ հակառակը՝ ունենում է անդառնալի ու կործանարար հետևանքներ։  Այդ դառնալի լռությունն ավելի հնչեղ է դարձնելու Արցախի վրա դրվող գերեզմանաքարի ձայնը և աշխարհին հնարավորություն է տալու դա գնահատել՝ որպես համազգային լեգիտիմություն ունեցող «խաղաղություն»։

Ամփոփելով փորձենք ևս մեկ անգամ ընդգծել, որ ստեղծված իրավիճակում հասարակությունն, ուղղակի, լռելու իրավունք չունի, բայց միաժամանակ փաստենք, որ լռության հակառակն ինքնանպատակ աղմուկը չէ նաև, ամեն քայլ ու գործողություն պետք է լինի տրամաբանված, հակառակ դեպքում մենք շատ կազմակերպված փակում ենք հայոց պատմության վերջին էջը, ու դա անելու ենք ազգովի, քանզի այստեղ մեղավոր ենք բոլորս, և պետք չեն արհեստական այլ օրակարգերի առաջ քաշում։

Կասկածից վեր է, որ հասարակությանը նետված է մարտահրավեր՝ ցույց տալու, որ կա՛մ ունի հստակ օրակարգ և պահի լրջությունը հասկանալու գիտակցում, կա՛մ չունի մարդուն անասունից տարբերող հիշողություն, կամ ինչպես հայտնի ասույթում է ասվում՝ մարդը կարող է դառնալ անասուն, իսկ անասունը երբեք մարդ չի դառնում։ Տիկնայք և պարոնա՛յք, ժամանակը գնաց։

Արեն Սամսոնյան

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts