Yerevan, 21.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ո՞ր երկրի խոզաճարպն է ամենահամեղն ու յուրահատուկը. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է

«Սալը»՝ խոզաճարպը, միշտ համարվել է աղքատ մարդկանց սննդամթերք, քանի որ խոզի մսի լավագույն կտորները բաժին են ընկել նրանց, ովքեր կարող էին վճարել կամ խլել այն: Այսպիսով, աղքատները սովորել են աղով, երբեմն ծխեցնելով և հետագա հասունացմամբ սալ պատրաստել հետագա օգտագործման համար: Գրեթե յուրաքանչյուր ժողովուրդ կպնդի, որ իրենց խոզաճարպը ամենալավն է աշխարհում: Ռուսներն ու ուկրաինացիները կգովեն իրենց «սալոն», բելառուսները՝ իրենց «սալան», գերմանացիները՝ «շպեկը», բալկանյան սլավոնները՝ «սլանինուն», լեհերը՝ «սլոնինուն», ամերիկացիները՝ «ֆետբեկը» և այլն:

Բայց եթե ինչ-որ մեկը երբևէ փորձել է «Lardo di Colonnata»-ն կամ «Valle dAosta Lardo dArnad» - ը, դժվար թե համարձակվի վիճարկել վերջին երկուսի գերազանցությունը: «Lardo di Colonnata-ն ստեղծվել է մի փոքրիկ լեռնային քաղաքում՝ Կոլոնատայում, որը գտնվում է Տոսկանայի հյուսիսում գտնվող Ապուանյան Ալպերի Կարարայի հայտնի մարմարի հանքավայրերի հարևանությամբ: Տեղի տղամարդիկ, որոնք հիմնականում աշխատում էին քարհանքերում, ավանդաբար ճաշում էին խոզաճարպով՝ «լարդոյով»՝ այն օգտագործելով իտալական բնորոշ այլ սննդի՝ հացի և ձիթապտղի հետ: Մեր օրերում «լարդոն» դադարել է լինել աղքատների կերակուր, և անգամ վերածվել է տեղական այնպիսի խորհրդանիշի, որն իր փառքով խավարեցրել է նույնիսկ Կարարայի մարմարը: «Լարդոն» շատ հին արտադրանք է:

Նույնիսկ Հուստինիանոս կայսրն է օրենքով պարտավորեցրել խոզաճարպի այդ տեսակը մատակարարել բանակին, որպեսզի լեգեոներները բավականաչափ էներգիա ունենային արշավներում և մարտերում: «Լարդոյի» պատրաստման գործընթացի ինքնատիպությունը հիմնականում տեղական մարմարից փորված տաշտերի օգտագործումն է: Ինչպես գիտեք, քանդակագործները քարի ընտրության հարցում շատ բծախնդիր են, և եթե որևէ թերություն է հայտնաբերվում, նրանք հրաժարվում են այդ մարմարի բլոկից: Իսկ տեղացիները որոշել են օգտագործել մերժված մարմարե բլոկները՝ դրանցից խոռոչները փորելով ու լոգարաններ կամ խոզի ճարպը աղ դնելու ու հասունացնելու համար տաշտեր ստեղծելով: Մարմարն ունի եզակի հատկություններ սննդի պահպանման համար:

Այն ապահովում է պահանջվող ջերմաստիճանը, խոնավությունը և բնական «կոնսերվանտ» է: Բնակիչները օգտագործել են Պարմայից և Սան Դիեգոյից բերված խոզի ճարպը: Խոզերը պետք է լինեին առնվազն 9 ամսական, իսկ քաշը` առնվազն 160 կգ: Խոզապուխտ արտադրողները վերցրել են իրենցը, իսկ խոզաճարպը ուղարկվել է Կոլոնատա: Բայց ճարպից և աղից բացի, պարտադիր օգտագործվել է սև պղպեղ, սխտոր, մշկընկույզ: Կան նաև լրացուցիչ այլ համեմունքներ։ Համեմունքների տարբեր համամասնությունները և համակցությունները յուրաքանչյուր արտադրողի թույլ են տվել ունենալ իրենց սեփական «ստորագրությունը»՝ ընտանեկան բաղադրատոմսը, տարբեր բույրերով և համային տեսականիով:

«Լարդոն» հասունացվում է մինչև վեց ամիս, և արդյունքը լինում է հրաշալի, նուրբ, բերանում հալվող, հարուստ բույրերով «սալը»: Իտալացիները կարող են հպարտանալ նաև «լարդոյի» մեկ այլ տեսակով, որը պատրաստվում է հյուսիս-արևմուտքում գտնվող Դ՝Արնադ կոմունայում։ Այստեղ ևս պատրաստման սկզբունքը գրեթե նույնն է, ինչ Կոլոնատայում, միայն մարմարե տաշտերի փոխարեն օգտագործում են փայտե՝ կաղնու, ընկույզի կամ շագանակափայտի տաշտեր: Ըստ ամենայնի, այս խոզաճարպին համ են տալիս փայտի մեջ պարունակվող տանիններն ու դաբաղիչները: Հազար տարի անց Իտալիայից հետո Իսպանիան է ընդունել խոզաճարպի «էստաֆետը», որն այնտեղ անվանում են «համոն», ինչը թարգմանաբար նշանակում է՝ խոզապուխտ, խոզաճարպ: «Համոնը» գործնականում առանց խոլեստերինի է և այդ օրվանից Իսպանիայում դարձել է սիրված մսամթերք:

Ենթադրվում է, որ Կոլումբոսը կարողացել է հասնել Ամերիկա այն բանի շնորհիվ, որ պաշարների մեջ ունեցել է մեծ քանակի խոզաճարպ, որը կարող է պահվել մինչև վեց ամիս, և որը պարունակում է շատ կալորիաներ: Նույն նպատակով էլ միջնադարի մարդիկ մեծ քանակությամբ խոզաճարպ են օգտագործել: Ինքը՝ Սուրբ Բենեդիկտը՝ Բենեդիկտյան օրդենի հիմնադիրը, թույլ է տվել վանականներին ուտել «սալ»: Վարդապետներն ասում էին, որ «խոզերը և խոզաճարպը միմյանց հետ կապված են այնքան, որքան որթատունկն ու գինին»:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia