Yerevan, 16.August.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ո՞ր ղեկավարն է ամենից շատ զարգացրել Հայաստանը

Lifestyle

«Հայաստան» անունը կապվում է Հայկ նահապետի անվան հետ, որը հայոց երկրի հիմնադիրն է։ Ներկայումս գիտական շրջաններում ընդունված է հայ ժողովրդի ինքնանվանումը կապել խեթական արձանագրություններում հիշատակվող Հայասա երկրի հետ, որը, ենթադրաբար, զբաղեցրել է Փոքր Հայքի արևելյան մասի և Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի տարածքը՝ Արևմտյան Եփրատի ջրահավաք ավազանից մինչև Սև ծով՝ ներառելով Արևելա-Պոնտական լեռները։

Հայկական լեռնաշխարհը հնագույն մարդու նախնական բնակեցման տարածաշրջաններից մեկն է։

Հայաստանը իր պատմության ամբողջ ընթացքում եղել է պատերազմների, վեճերի ու քննադատությունների կիզակետում: Այս ամենը պայմանավորված է եղել Հայկական աշխարհի աշխարհագրական դիրքի ու ռեսուրսների հետ:

Չնայած այս ամենին, պատմության ընթացքում եղել են շատ թագավորներ ու ղեկավարներ, ովքեր շատ լավ կառավարել են երկիրը:

Orer.am-ը ներկայացնում է նրանցից մի քանիսին.

Պապ Արշակունի

Հայտնաբերվել է Պապ թագավորի տիկնոջ՝ Զարմանդուխտ թագուհու դիմապատկերը

 371 թ-ին Ձիրավի ճակատամարտում հայոց բանակը ջախջախել է պարսիկներին: Այս հաղթանակով Պապն ամրապնդել է իր իշխանությունը և հաջորդ տարիներին զբաղվել երկրի ներքին խնդիրներով. վերամիավորել է Հայաստանից անջատված ծայրագավառները, ապա սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ հայկական զորքերն ազատագրել են Արշակ Բ-ի օրոք Հայաստանից խլված տարածքները, որից հետո Պապն ընդունել է Շապուհ II-ի բարեկամության առաջարկը: Շապուհը ճանաչել է Պապի իշխանությունը, և Հայաստանն առժամանակ զերծ է մնացել Սասանյան տերության ասպատակություններից: Պապն անդրադարձել է նաև Հայ եկեղեցու բարեփոխմանը. կրճատել է վանականների թիվը, նրանց մի մասին պարտադրել է զինվորական ծառայություն, փակել է կուսանոցները, աղքատանոցները, եկեղեցական հողերի զգալի մասը միացրել է արքունականին և վերացրել բնակչությունից գանձվող տասանորդն ու պսակի հարկը: Պապն ստեղծել է մեծաքանակ (90 հզ.) և մարտունակ բանակ:

Խոսրով 3-րդ Կոտակ

ԽՈՍՐՈՎ ԿՈՏԱԿ - ankakh.com

Խոսրով 3-րդ Կոտակը գահ է բարձրանում երկրի համար անկայուն իրավիճակում: Գահին փորձում էր տիրանալ Հայոց հյուսիս-արևելյան կուսակալ Սանատրուկ Արշակունին: Միևնույն ժամանակ պարսից Շապուհ արքայի զինակցությամբ ապստամբել էր Հայոց հարավային կուսակալ, բդեշխ Բակուրը: Խոսրովը կարողանում է ճնշել Բակուր բդեշխի խռովությունը, վերամիավորել Աղձնիքն ու անգամ նվաճել Հյուսիսային Միջագետքը։ Նա բնաջնջեց ապստամբ Որդունիների ու Մանավազյանների նախարարական տները, բռնագրավեց նրանց կալվածքները: Խոսրով 3-րդ Կոտակի օրոք ամրապնդվում է Հայոց աշխարհի պաշտպանական հզորությունը, տնտեսությունն ու քաղաքաշինությունը վերելք են ապրում: Կառուցվում է նոր մայրաքաղաք Դվինը։ Նրա հրամանով Գառնի ամրոցից մինչև Դվին կաղնու ծառեր են տնկում և լցնում կենդանիներով: Դրանք աշխարհում առաջին արհեստական անտառներից էին՝ այսօր վերածված Խոսրովի արգելոցի: Խոսրովը ջախջախում է իրեն Արշակունի հորջորջող մազքթաց թագավոր Սանեսանին: 336 թվականին Սասանյանների զորքերը ներխուժում են Հայաստան, թագավորին դավաճանում են Բզնունյաց Դատաբեն նախարարը և Աղձնիքի բդեշխ Բակուրը, սակայն թագավորական զորքերը հաղթում են թշնամուն և ազատագրում երկիրը, իսկ Դատաբենը և Բակուրը մահապատժի են ենթարկվում: Այս ամենից հետո աշխարհատեր նախարարներին հրամայվում է մշտապես մնալ թագավորի հետ Արքունիքում: Թագավորը 337 թվականին կարողանում է դուրս քշել պարսից զորքերը Հայաստանից և վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը։ Խոսրովը խզեց հարաբերությունները Սասանյան Իրանի հետ և ավելի մերձեցավ Հռոեմական կայսրությանը։ Շուտով Շապուհը խոշոր բանակով դարձյալ ներխուժեց Հայաստան։ Հայկական բանակը նրա առաջխաղացումը այս անգամ էլ կարողացավ կասեցնել։ Խոսրովը մահացավ իր նորակառույց մայրաքաղաք Դվինում։

Աշոտ 1-ին Բագրատունի

Աշոտ Ա. Մեծ Բագրատունի 820-890 - Azat Or

Աշոտ 1-ինը Բագրատունյաց արքայատոհմի հիմնադիրն է: Աշոտ 1-ինը 855 թվականին դարձել է սպարապետ, իսկ 859 թվականին արաբ խալիֆայից ստացել է նաև Հայոց իշխանի կոչումը, որով նրա վրա էր դրվում հսկա վարչատարածքային միավորի կառավարումը, հարկահանությունը, կազմակերպումը: Ստանձնելով նոր պաշտոնը` նրա առաջին գործը եղավ Հայաստանից գանձվող հարկերի կրճատումը երեք անգամ: Կարճ ժամանակում Աշոտ Բագրատունին համախմբեց երկրի բոլոր ուժերը ու նախապատրաստվեց Հայաստանի անկախության հռչակմանը: Աշոտի թագավորությունը պատրաստվում էր ճանաչել Բյուզանդական կայսրությունը: Հայերին դավանակից Բյուզանդիայից հեռու պահելու համար Մութամիդ խալիֆը 885 թվականին առաջինն է ճանաչում Աշոտ 1-ինին որպես հայոց թագավոր և նրան թագ ու արքայական նշաններ է ուղարկում: Չի ուշանում նաև Բյուզանդիայի պատասխանը. Վասիլ կայսրը նույնպես ճանաչում է Աշոտի թագավորությունը: Այսպիսով հայոց անկախությունը 885 թվականին ստանում է միջազգային ճանաչում: Գահ բարձրանալով` նա արշավեց հյուսիս` կովկասյան լեռնականների վրա, որոնք ասպատակում էին Վիրքը և Աղվանքը: Աշոտ 1-ինը ճնշեց լեռնականներին, իր իշխանությունը վերահաստատեց հյուսիսում և նրանց վրա հսկողություն սահմանելու նպատակով Գուգարքում կառավարիչ նշանակեց իր ավագ որդուն և գահաժառանգին` Սմբատին: 888 թվականին վրաց իշխաններից Գուրամ Բագրատունին փորձեց ոտնձգություններ անել Գուգարքի նկատմամբ, սակայն Աշոտը ճնշեց նրա ելույթը, սպանեց Գուրամին, իսկ նրա տիրույթները բռնագրավեց: Աշոտը տևական ընդմիջումից հետո կարողացավ վերականգնել երկրի պետական անկախությունը և ապագա հզոր տերության հիմքեր կառուցել։

Շարունակելի...

Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages