Yerevan, 02.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Արժութային սպեկուլյացիաներ». առաջին տպավորությունն ու տրամաբանությունը համընկնում են

Analysis
Երկուշաբթի դեկտեմբերի 1-ի առավոտյան բանկերի մասնաճյուղերում և փոխանակման կետերում փոխարժեքը կտրուկ փոխվեց` 1 դոլարի դիմաց կազմելով միջինը 445 դրամ առքը, 460 դրամ վաճառքը: Սա այն դեպքում, երբ նոյեմբերի 24-ին դրամի կտրուկ` 16 դրամով արժեզրկումից և 1 դոլարի դիմաց 435 դրամի հասնելուց հետո, հաջորդ օրերին փոխարժեքը գտնվում էր 435-440 դրամի միջակայքում: Ուրբաթ օրը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ֆոնդային բորսայում նույնպես դոլարը վաճառվել էր 438 դրամով: Ընդ որում, բորսայում վաճառքի ծավալները ոչ մի կերպ չէին տարբերվում միջին օրական վաճառքի ցուցանիշներից: Սակայն, ինչպես արդեն նշեցինք, հանգստյան օրերին հաջորդող երկուշաբթի, երբ ֆոնդային բորսայում դեռևս գործարքներ չէին եղել և միջին կշռված փոխարժեք չէր ձևավորվել, բանկերի մասնաճյուղերում և փոխանակման կետերում փոխարժեքը ևս մեկ կտրուկ ցնցում ունեցավ, հասնելով վերևում նշված ցուցանիշներին: Առաջին տպավորությամբ երկուշաբթի օրը ֆինանսական շուկայում տեղի ունեցածը սուբյեկտիվ պատճառներ ունի: Իրադարձությունների տրամաբանությանը հետևելով, ևս նույն եզրակացությունն է ստացվում: Բանն այն է, որ միջազգային շուկայում փոխարժեքների կտրուկ տատանում այդ օրերին տեղի չունեցավ: Հայաստանում նույնպես այդ օրերին էական ոչ մի իրադարձություն չեղավ, որ կարող էր նման կտրուկ տատնման պատճառ դառնալ: Այդ դեպքում ինչո՞վ էր պայմանավորված երկուշաբթի օրը բանկերում ու փոխանակման կետերում փոխարժեքի նման կտրուկ փոփոխությունը: Ընդ որում, առքի (միջինը 445 դրամ) և վաճառքի (միջինը 460 դրամ) մեծ տարբերությունից ենթադրվում էր, որ ավելի մեծ արժեզրկման սպասումներ կառաջանան բնակչության մոտ, մարդիկ զանգվածաբար կնետվեն դոլար գնելու, ինչը նշանակում էր, որ դոլարի վաճառքն այդ օրը բավականին բարձր շահույթներ էր ապահովելու: Ինչը և տեղի ունեցավ: Բանկերն այդ օրը բավականին լուրջ շահույթ ունեցան արտարժույթի` նախորդ օրերին էապես ցածր գնով բորսայից ձեռք բերած դոլարի վաճառքով: Եթե փոխարժեքի կտրուկ բարձրացումը պայմանավորված լիներ շուկայական գործոններով, ապա գոնե նույն օրը դոլար վաճառքի մեծ ծավալներ կգրանցվեին նաև ֆոնդային բորսայում: Մինչդեռ այդ օրը բորսայում ընդհանրապես առք ու վաճառք չեղավ: Այսինքն, բանկերն ու փոխանակման կետերը դոլար ձեռք բերելու կարիք չունեին, նրանց այդ պահին ունեցածը բավարար էր, որն էլ վաճառվում էր առավելագույն բարձր գնով: Իսկ ինչո՞վ էր զբաղված Կենտրոնական բանկը: Կենտրոնական բանկը օրվա վերջին հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, որ փոխարժեքի մեծ տատանումները «կրում են կարճաժամկետ բնույթ», կոչ անելով «զերծ մնալ արժութային սպեկուլյացիաներից և անհարկի փոխարկումներից, քանի որ փոխարժեքի նման տատանողական վարքագծի պարագայում, դրանք իրենց մեջ կրում են բարձր ռիսկեր և ակնկալվող օգուտի փոխարեն կարող են հանգեցնել զգալի վնասների»: Դժվար չէ ենթադրել, որ այդ ուշացած կոչը նույն օրը ոչինչ չփոխեց, քանի որ նման հայտարարություններ պետք է արվեն կանխելու համար խուճապային տրամադրությունները: Բացի դրանից, ԿԲ-ն պետք է թույլ չտար իր իսկ մատնանշած արժութային սպեկուլյացիաները, որոնք իրականացրեցին առաջին հերթին հայաստանյան բանկերը: Արդեն դեկտեմբերի 3-ին փոխարժեքը բանկերի մասնաճյուղերում կայունացել է առքուվաճառքի 439-442,5 դրամ 1 դոլարի դիմաց ցուցանիշի շուրջ: Ընդ որում, դոլարը վաճառվում է որոշ սահմանափակումներով` ժամային կամ ծավալային: ԿԲ-ն, փաստորեն, ուշացումով բանկերին պարտադրել է զերծ մնալ նախորդ օրվա գործելաոճից, քանի որ այն շարունակվելու դեպքում լուրջ բարդություններ կունենանք ոչ միան ֆինանսական շուկայում, այլ տնտեսության մեջ և սոցիալական ոլորտում ընդհանրապես, իսկ երկարաժամկետ առումով հայկական դրամի հեղինակությունը էլի ավելի կտուժի և դոլարիզացիայի մակարդակը ավելի կբարձրանա: Դրա վնասակար հետևանքների մասին բազմիցս Հայաստանին զգուշացրել են նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունները: Դոլար-դրամի իրական, շուկայում ձևավորված իրավիճակին համապատասխանող փոխարժեքը մասնագետների և ոլորտի պատասխանատուների գնահատմամբ` 440 դրամ 1 դոլարի դիմաց միջակայքն է: Արման Համբարձումյան
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank