Yerevan, 07.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Եթե բնապահպաններն իրական լինեին՝ ճանապարհ փակելն արդարացված կլինե՞ր․ Past.am

Society

Past.am-ը գրում է․

Այսօր Հայաստանի մի քանի բնապահպան ասուլիս էին կազմակերպել «Ադրբեջանի բնապահպանական հանցագործությունները» թեմայով։ Դժվար է անկախությունից ի վեր հիշել Հայաստանում նման թեմայով ասուլիսի դեպք։ Փոխարենը կարելի է հիշել տասյնակ, հարյուրավոր ասուլիսներ, բողոքի ակցիաներ, քայլերթեր ու արշավներ ընդդեմ հայաստանյան ու նաև արցախյան հանքերի։

Մի կողմ թողնենք թե որքանով են այդ հանքերն իրոք արժանի քննադատության։ Միգուցե և շատ արժանի են։ Բայց բառապաշարը, որով հայ ակտիվիստները տարիներ շարունակ լցրել են հանրային հարթակը Հայաստանում և Հայաստանից դուրս այսօր հնարավորություն է տալիս ադրբեջանցի կեղծ բնապահպաններին իրական մեղադրանքներ հնչեցնել հայկական կողմի հասցեին։

«Մահաբեր հանքեր», «հանքահեններ», «քաղցկեղի բուն», «հանքերի թալան», «ապօրինի հանքարդյունաբերություն», «տարածաշրջանի ջրերի աղտոտում», «հանք թե կյանք», այս բոլոր ձևակերպումները մենք ենք տվել ադրբեջանական կողմին, և այս համատեքստում էական չէ, դրանք օգտագործում են կեղծ բնապահպանները, թե Ադրբեջանի պետական մեքենան։

Նույնիսկ բնապահպանների այսօրվա ասուլիսի ընթացքում մի բառ չհնչեց ի պաշտպանություն Արցախի հանքերի որակի։ Փոխարենը, նորից հոխորտացին հայաստանյան հանքարդյունաբերողների դեմ։

Երեկ Հայաստանի հանքարդյունաբերական կազմակերպությունները հայտարարություն տարածեցին, որտեղ մտահոգություն էին հայտնում, որ Հայաստանում տարիներ շարունակ հնչող հայտարարությունները այսօր օգտագործվում են ադրբեջանցիների կողմից։ Հանքարդյունաբերողները կոչ էին անում զգույշ լինել նման մեղադրանքներում՝ Ադրբեջանի ձեռքը զենք չտալով։

Լրատվամիջոցներից մեկն էլ արձագանքել էր, թե՝ մենք փորձում ենք աշխարհին ներկայացնել, որ ճանապարհ փակողներն իրականում էկո-ակտիվիստ չեն, ինչ կարիք կար բնապահպանական արգումենտներից խոսել։ Իրականում հենց «բնապահպանական» արգումնետն է այսօր Ադրբեջանի զենքը, անկախ այն բանից, թե ովքեր են իրականում ճանապարհ փակողները։

Թիրախը՝ Կաշենի հանքն է, որն Արցախի տնտեսության հիմնական մասն է, ու թերևս միայն արցախցիները կարող են պատկերացնել, ինչ կլինի Արցախի հետ դրա չաշխատելու դեպքում։

Հետևաբար հենց բնապահպանական արգումենտն են օգտագործելու մեր դեմ և հենց հայկական հանքերի դեմ Հայաստանից հնչող մեղադրանքներն են ծնել ադրբեջանցիների «էկո» փաստարկը։ Ընդամենը երկու շաբաթ առաջ մեր մամուլում հերթական հայտարարություն տարածվեց, թե Հայաստանում պոչամբար է «պայթել», ինչը, պարզվեց կեղծ լուր էր։

Այն, որ Լաչինի միջանցքը փակողները էկո ակտիվիստ չեն, բոլորի համար պարզ է։ Բայց վախենամ, որ դեռեւս բոլորի համար պարզ չէ, որ Ադրբեջանը հենց «էկո» հարձակում է նախաձեռնում հայկական կողմի դեմ։

Հայաստանյան մամուլում պայթյունի մասին ճշտված լուրից հետո էր, որ Ադրբեջանի բնապահպանության փոխնախարարը հրապարակային հայտարարեց, որ Զանգեզուրի հանքը աղտոտում է իրենց տարածքով հոսող գետը։  Այդպես է դա թե ոչ՝ մենք չգիտենք, բայց հրապարակային հարթակում ծփող ու մեր իսկ կողմից տարածված լուրերը մեր օգտին չեն։

Այն, որ Ադրբեջանական հատուկ ծառայութնոնները նստել երկար մտածել են և որոշել են, որ ամենապատեհ ու հեշտ «գլխարկը», որը կարելի է հագցնել  «խաղաղ» բողոքի ակցիայի գլխին՝ էկո ակտիվիզմն է,  օրինաչափ է և այդ օրինաչափությունը ծնվել ու ծաղկել է Հայաստանում՝ հրապարակային զենք դառնալով ադրբեջանցիների ձեռքին։

Մենք հիմա ջանք ենք դնում ապացուցելու համար միջազգային հանրությանը, որ սրանք էկո-ակտիվիստ չեն, մինչդեռ մենք ենք նրանց ձեռքը դրել հազարավոր էջերի հանրային-հրապարակային նյութ այն մասին, որ Հայաստանի հանքրադյունաբերությունը մահ է տարածում տարածաշրջանում։ Մենք ենք առանց մի րոպե վարանելու հարթակ տրամադրել հաճախ մերկապարանոց հայտարարություններին։

Ու հիմա հանրային հարթակում Հայաստանի հանքերի դեմ հազարավոր, հարյուր հազարավոր էջերի հրապարակում կա, տեսանյութ, պետիցիաներ, միջազգային հարթակներին ուղղված բողոքներ, որոնք ծնվել են Հայաստանում։  Մինչդեռ Ադրբեջանի հանքերի աղետ լինելու մասին՝ ոչինչ կամ գրեթե ոչինչ։

Ստացվում է, որ Ադրբեջանի հանքերը լավ են շահագործվել, իսկ Հայաստանում՝ փնթի, անխնա, վտանգավոր։ Հենց այս «քեյսն» են հիմա մեր դեմ «կարում» Ադրբեջանում։ Ադրբեջանը երբեք բնապահպանական շարժում չի ունեցել։ Արգումնետների բազան, գործելաոճը, գործիքակազմը, տեքստերը, նույնիսկ երգերն ու պարերը, որոնք հիմա կիրառում են մեր դեմ ծնվել են Հայաստանում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր  կայքում

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe