Yerevan, 19.August.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Զինված ուժերը պետք է պատրաստ լինեն բախման

Analysis

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ ԱԳՆ այդպես էլ չի անդրադարձել ՄԱԿ ԱԽ-ում Ռուսաստանի կողմից Բերձորի միջանցքի վերաբերյալ բանաձեւի տապալմանը եւ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի հակահայ հայտարարությանը։ Փոխարենը տարածել է հերթական ողորմելի հայտարարությունը միջանցքի վերաբերյալ՝ խնդիրները կրկին նենգափոխելով հումանիտար աղետի, եռակողմ հայտարարության դրույթների խախտման ու «կյանքի ճանապարհի» նվնվոցով։ ԱԳՆ հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ շարունակելու են միջազգային ատյաններում հարցը բարձրացնելու ջանքերը՝ «վճռական արձագանք և գործողություններ ապահովելու ուղղությամբ»։

Ոչ մի քաղաքական պահանջ ու համարժեք գնահատական իրավիճակին, ինչն անկասկած բխում է Փաշինյանի ամանորյա խայտառակ ուղերձից, որը հերթական երաշխիքն էր Մոսկվային ու Բաքվին։

Բերձորի միջանցքը փակելուց եւ ՄԱԿ ԱԽ-ում բանաձեւը տապալելուց հետո ռուսներն արդեն չեն թաքցնում հայկական պետականությունը ոչնչացնելու իրենց ծրագրերը։ Միջանցքի փակումը այդ ծրագրի կարեւոր հանգրվան է, այստեղ փորձարկվեց ռուսական տեղակայման վայրերում Բաքվի խաղաղ ներխուժման տեխնոլոգիան, որը կիրառվելու է ՀՀ ողջ տարածքին։

Բաքվի կիսապաշտոնական խոսափողը, որի «կոնցեպտուալ» տեքստերը մշակվում են Կրեմլում, այս մասին ավելի բաց է արտահայտվել, որտեղ ուժայինից բացի ընդգծվում է նաեւ Ռուսաստանի քաղաքական դերը․ «Բնականաբար, նման գործողության արդյունքում Ադրբեջանի ու Թուրքիայի կապն ավելի կամրապնդվի, բայց Մոսկվան կմնա Ադրբեջանի կողքին, ինչպես 2020 թվականի աշնանը։ Իհարկե, ռուսական լրատվամիջոցներում մեծ աղմուկ ու հակաադրբեջանական հարձակումներ կլինեն։ Բայց չպետք է մոռանալ Ալիևի և Պուտինի միջև դաշնակցային գործոնների մասին, այդ թվում նաև երկու երկրների ռազմական կառույցների մակարդակով։ Ռեալպոլիտիկն արվում է ոչ թե հեռուստատեսային շոուներում, այլ հանգիստ գրասենյակներում: Հայաստանի սահմանի «պաշտպանությամբ» զբաղվող ռուսական սահմանապահ ստորաբաժանումները օգնություն կցուցաբերեն [Հայաստանում ադրբեջանցիներով վերաբնակեցվող] բնակավայրերի անվտանգության ապահովման ոլորտում՝ կատարելով նույն օժանդակ քաղաքական դերը, ինչ ներկայում կատարում են Լաչինի միջանցքային գոտում»։

Ներքին ու արտաքին բարդ իրավիճակը Ռուսաստանին ստիպում է արագացնել իր ծրագրերի իրականացումը՝ ՀՀ Արցախի, Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի շրջանների օտարումը Բաքվին, ՀՀ տարածքով Թուրքիայի հետ ցամաքային կապի ստեղծմամբ, թիրախավորելով Գյումրին ու Երեւանը։ Սա Ռուսաստանի աշխարհքաղաքական նահանջի ռազմավարությունն է՝ 1916 Վանից, Հայաստանի շրջանը, Կովկասը թուրքերին հանձնելով։

Իրավիճակը Հայաստանից պահանջում է իրապես վճռական գործողություններ՝ հայկական իրավունքների ու պահանջների հիմքով, իրավիճակի հստակ ու համարժեք քաղաքական գնահատականներով։ Խնդիրները «լոկալ մակարդակում» պահելու քպ-ական խմբակի ու ռուսանպաստ խաժամուժի փորձերը եւ մեդիա դաշտում սփռվող ապուշությունները հակահայ ծրագրերի ջրաղացին առատ ջուր են։ Միջազգային հանրության իրական աջակցություն, այդ թվում ռազմական, կարող է լինել միայն այն դեպքում, եթե Հայաստանը ստանձնում է աշխարհքաղաքական որոշակի դեր ու պատասխանատվություն։ Այդ աջակցության հնարավորության վկայություն են Ֆրանսիայի դիրքորոշումը եւ գործողությունները։

Բերձորում իրականացված խաղաղ զավթողական տեխնոլոգիան չի բացառում նաեւ ռազմական միջոցները։ ՀՀ, Արցախը ներառյալ, զինված ուժերը պետք է պատրաստ լինեն համադրել պաշտպանական ջանքերը օտար ցանկացած զորախմբի հետ։ Կառավարությունը պիտի ապահովի ՌԴ 102 ռազմակայանի չմիջամտությունը ֆրանսիական հնարավոր ծավալմանը եւ հայկական ուժերի՝ Բաքվի հետ բախմանը։ Գյումրիի ու Էրեբունու օդանավակայանները պետք է վերցվեն ազգային վերահսկողության տակ։

Թուրքիայի հետ ցամաքային կապ հնարավոր է միայն Արցախի ՀՀ վերահսկողության դեպքում։ Տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հնարավոր է միայն Մեծ Հայաստանի դեպքում։ Ահա նոր աշխարհակարգում Հայաստանի դերի ու պատասխանատվության մոտավոր հայեցակարգն ու խնդիրները։ Բերձորի միջանցքի շրջափակումը վճռորոշ կետն է, թե որ ուղղությամբ են զարգանալու իրադարձությունները։

Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia