Yerevan, 19.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հանքարդյունաբերության ոլորտն այսօր առավել քան թափանցիկ է. Վարդան Ջհանյան

Interview

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի հիմնադրման 70-ամյակի առիթով մեր հրապարակումներում քանիցս անդրադարձ է կատարվել ընկերությունը ղեկավարող թիմին:

Լեռնագործների հետ շփումներում բազմիցս գնահատանքի խոսքեր ենք լսել ընկերության կառավարումն իրականացնող պաշտոնյաների մասին:

Միևնույն ժամանակ առնչվել ենք հարցերի, որոնց պատասխաններն ընկերության ղեկավարների գործառույթների տիրույթում են: Այդ իսկ պատճառով կարևորել ենք նրանց հետ հանդիպումներն ու զրույցները:

Մեր զրուցակիցն է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի 1-ին տեղակալ Վարդան Ջհանյանը:

Վարդան Ջհանյանը 2016 թվականից  սերտիֆիկացված ֆինանսական վերլուծաբան է, իսկ 2014 թվականից Սերտիֆիկացված հաշվապահների ասոցիացիայի անդամ:

Ունի ֆինանսական կառավարման և ֆինանսական աուդիտի 15 տարվա փորձ և վեց տարվա փորձ՝ հանքարդյունաբերության ոլորտում՝ բարձրագույն ղեկավար պաշտոններում:

Մինչև ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ նշանակվելը (հոկտեմբեր 2021թ․) Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսական տնօրենն էր՝ 2017 թվականից:

Դրանից առաջ տարբեր պաշտոններում աշխատել է Deloitte-ի ԱՊՀ ստորաբաժանման հետ (2010-2017 թթ.):

Վարդան Ջհանյանը հաշվապահության, վերլուծության և աուդիտի մագիստրոսի կոչում է ստացել Մոսկվայի ազգային հետազոտական միջուկային համալսարանում (MEPHI)՝ 2009 թվականին։

- Ընկերության 2004 թ. մասնավորեցումից հետո, փաստորեն, առաջին անգամ «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության բաժնետեր դարձավ նաև ՀՀ կառավարությունը: Նախ՝ ինչպե՞ս եք գնահատում այդ իրողությունը, և երկրորդ՝ ի՞նչ ձևաչափով է կառավարությունը մասնակցում ընկերության կառավարմանը:

- Կառավարությունը մոտ 25 տոկոսի սեփականատերն է և այդ մասնակցությամբ չի միջամտում ընկերության ամենօրյա գործունեությանը։  Կարծում եմ՝ կառավարության մասնաբաժինը դրական է ոչ միայն պետության, հետևաբար նաև ժողովրդի հետ երկրի խոշորագույն ձեռնարկության սեփականատիրությունը կիսելու առումով, այլև... վերահսկող մարմինը ներսից տեսնում է բոլոր խնդիրները։ Մի բան է, երբ կառավարությունը խնդիրները տեսնում է այնպես, ինչպես հասարակությունն է տեսնում, և բոլորովին այլ բան է, երբ կառավարությունն ունի նշանակված մարդիկ, ովքեր տեսնում են օբյեկտիվ իրականությունը, կատարվող լուրջ բնապահպանական ծրագրերը, սոցիալական ծրագրերը, ներդրումային ծրագրերը, գնահատում են այդ ամենը,  և ընդհանուր առմամբ կարողանում ավելի համապարփակ տեսնել աշխատանքը։ Ամենօրյա կառավարման առումով մեծ տարբերություն չեմ տեսնում. կառավարումը, ինչպես և նախկինում,  իրականացվում է հիմնական սեփականատիրոջ  նշանակված ղեկավարության կողմից:

- Աշխարհաքաղաքական փոփոխվող և անորոշ իրավիճակում մեր հանրապետության տնտեսվարողները բազմաթիվ խնդիրների են բախվում: Նախ՝ կարողանո՞ւմ եք հաղթահարել լոգիստիկ դժվարությունները և մատակարարումների, առաքումների հարցում անխափանություն ապահովել: Երկրորդ՝ դոլարի և եվրոյի արժեզրկման պայմաններում արդյո՞ք մեծացել են վնասների ռիսկերը. նկատի ունենք հանգամանքը, որ այդ արժույթներով եք գլխավորապես իրացնում պղնձի և մոլիբդենի խտանյութերը:

-  Ինչպես մեր ընկերությունը, այնպես էլ արտահանման ոլորտում աշխատող բազմաթիվ հայաստանյան ընկերություններ այսօր տուժում են դոլարի էժանացման հետևանքով։ Երբ ընկերության եկամուտները գոյանում են ԱՄՆ դոլարով կամ եվրոյով, ծախսերը՝ աշխատավարձ, էլեկտրաէներգիայի, տրանսպորտային, լոգիստիկ և ամենօրյա այլ վճարներ, կատարվում են դրամով, ապա ընկերությունը զգալիորեն տուժում է։ Ընդհանրապես դոլարի փոխարժեքի անկման հետևանքով նվազում է հայկական ապրանքների մրցունակությունը և՛ դրսի, և՛ ներսի շուկաներում, ու շատերը ստիպված թանկացնում են իրենց ապրանքները։ Մեր ապրանքի դեպքում գնագոյացումը միայն մեր ցանկությունից կամ օբյեկտիվ իրավիճակից բխող պայմաններից չէ, որ կախված է. միջազգային հաստատված գներ են և, բնականաբար, դրանցից մեծ շեղումներ լինել չեն կարող։ Ընդհանրապես կարող ենք արդեն իսկ արձանագրել՝ 2022-ի շահութաբերության նման մակարդակ ու հետևաբար նաև հարկային մուտքեր այս տարի ոլորտի ոչ մի ընկերություն չի ունենա, այդ թվում՝ դրամի արժևորման պատճառով։

Ամբողջական հարցազրույցն՝ այստեղ

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients