Հանքարդյունաբերության ոլորտն այսօր առավել քան թափանցիկ է. Վարդան Ջհանյան
ИнтервьюԶանգեզուրի պղնձամոլիբդենայինի հիմնադրման 70-ամյակի առիթով մեր հրապարակումներում քանիցս անդրադարձ է կատարվել ընկերությունը ղեկավարող թիմին:
Լեռնագործների հետ շփումներում բազմիցս գնահատանքի խոսքեր ենք լսել ընկերության կառավարումն իրականացնող պաշտոնյաների մասին:
Միևնույն ժամանակ առնչվել ենք հարցերի, որոնց պատասխաններն ընկերության ղեկավարների գործառույթների տիրույթում են: Այդ իսկ պատճառով կարևորել ենք նրանց հետ հանդիպումներն ու զրույցները:
Մեր զրուցակիցն է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի 1-ին տեղակալ Վարդան Ջհանյանը:
Վարդան Ջհանյանը 2016 թվականից սերտիֆիկացված ֆինանսական վերլուծաբան է, իսկ 2014 թվականից Սերտիֆիկացված հաշվապահների ասոցիացիայի անդամ:
Ունի ֆինանսական կառավարման և ֆինանսական աուդիտի 15 տարվա փորձ և վեց տարվա փորձ՝ հանքարդյունաբերության ոլորտում՝ բարձրագույն ղեկավար պաշտոններում:
Մինչև ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ նշանակվելը (հոկտեմբեր 2021թ․) Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսական տնօրենն էր՝ 2017 թվականից:
Դրանից առաջ տարբեր պաշտոններում աշխատել է Deloitte-ի ԱՊՀ ստորաբաժանման հետ (2010-2017 թթ.):
Վարդան Ջհանյանը հաշվապահության, վերլուծության և աուդիտի մագիստրոսի կոչում է ստացել Մոսկվայի ազգային հետազոտական միջուկային համալսարանում (MEPHI)՝ 2009 թվականին։
- Ընկերության 2004 թ. մասնավորեցումից հետո, փաստորեն, առաջին անգամ «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության բաժնետեր դարձավ նաև ՀՀ կառավարությունը: Նախ՝ ինչպե՞ս եք գնահատում այդ իրողությունը, և երկրորդ՝ ի՞նչ ձևաչափով է կառավարությունը մասնակցում ընկերության կառավարմանը:
- Կառավարությունը մոտ 25 տոկոսի սեփականատերն է և այդ մասնակցությամբ չի միջամտում ընկերության ամենօրյա գործունեությանը։ Կարծում եմ՝ կառավարության մասնաբաժինը դրական է ոչ միայն պետության, հետևաբար նաև ժողովրդի հետ երկրի խոշորագույն ձեռնարկության սեփականատիրությունը կիսելու առումով, այլև... վերահսկող մարմինը ներսից տեսնում է բոլոր խնդիրները։ Մի բան է, երբ կառավարությունը խնդիրները տեսնում է այնպես, ինչպես հասարակությունն է տեսնում, և բոլորովին այլ բան է, երբ կառավարությունն ունի նշանակված մարդիկ, ովքեր տեսնում են օբյեկտիվ իրականությունը, կատարվող լուրջ բնապահպանական ծրագրերը, սոցիալական ծրագրերը, ներդրումային ծրագրերը, գնահատում են այդ ամենը, և ընդհանուր առմամբ կարողանում ավելի համապարփակ տեսնել աշխատանքը։ Ամենօրյա կառավարման առումով մեծ տարբերություն չեմ տեսնում. կառավարումը, ինչպես և նախկինում, իրականացվում է հիմնական սեփականատիրոջ նշանակված ղեկավարության կողմից:
- Աշխարհաքաղաքական փոփոխվող և անորոշ իրավիճակում մեր հանրապետության տնտեսվարողները բազմաթիվ խնդիրների են բախվում: Նախ՝ կարողանո՞ւմ եք հաղթահարել լոգիստիկ դժվարությունները և մատակարարումների, առաքումների հարցում անխափանություն ապահովել: Երկրորդ՝ դոլարի և եվրոյի արժեզրկման պայմաններում արդյո՞ք մեծացել են վնասների ռիսկերը. նկատի ունենք հանգամանքը, որ այդ արժույթներով եք գլխավորապես իրացնում պղնձի և մոլիբդենի խտանյութերը:
- Ինչպես մեր ընկերությունը, այնպես էլ արտահանման ոլորտում աշխատող բազմաթիվ հայաստանյան ընկերություններ այսօր տուժում են դոլարի էժանացման հետևանքով։ Երբ ընկերության եկամուտները գոյանում են ԱՄՆ դոլարով կամ եվրոյով, ծախսերը՝ աշխատավարձ, էլեկտրաէներգիայի, տրանսպորտային, լոգիստիկ և ամենօրյա այլ վճարներ, կատարվում են դրամով, ապա ընկերությունը զգալիորեն տուժում է։ Ընդհանրապես դոլարի փոխարժեքի անկման հետևանքով նվազում է հայկական ապրանքների մրցունակությունը և՛ դրսի, և՛ ներսի շուկաներում, ու շատերը ստիպված թանկացնում են իրենց ապրանքները։ Մեր ապրանքի դեպքում գնագոյացումը միայն մեր ցանկությունից կամ օբյեկտիվ իրավիճակից բխող պայմաններից չէ, որ կախված է. միջազգային հաստատված գներ են և, բնականաբար, դրանցից մեծ շեղումներ լինել չեն կարող։ Ընդհանրապես կարող ենք արդեն իսկ արձանագրել՝ 2022-ի շահութաբերության նման մակարդակ ու հետևաբար նաև հարկային մուտքեր այս տարի ոլորտի ոչ մի ընկերություն չի ունենա, այդ թվում՝ դրամի արժևորման պատճառով։
Ամբողջական հարցազրույցն՝ այստեղ