Չափիչ գործիք. որտեղի՞ց է այն սկիզբ առնում՝ Հին Պոմպեյի՞ց, թե՞ Ֆրանսիայից. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է
Քանոն: Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ ճանապարհ է անցել այս պարզ և, միևնույն ժամանակ, բարդ չափիչ սարքը նախքան յուրաքանչյուրի սեղանին հասնելը: Այնինչ, դա բավականին հետաքրքիր է: Հին Պոմպեի պեղումների ժամանակ հայտնաբերվել է մի չափիչ գործիք, որը նման է քանոնի: Ինչպես պարզվել է (չնայած պարզ չէ, թե ինչպես), այդ գործիքը օգնել է հին ճարտարապետներին գծագրեր ստեղծելու գործում: Այդ օրերի քանոնը իրենից ներկայացրել է խնամքով տաշված տախտակ, որի վրա փորագրված են հատվածներ: Իսկ առաջին քանոնը, որը մենք սովոր ենք տեսնել այսօր, հայտնվել է Ֆրանսիական հեղափոխությունից հետո: Այն ժամանակ խնդիր է առաջացել, որ այդ սարքը որոշ արժեք սահմաներ երկարության համար, և այն չպետք է վերցվեր «օդից»:
Հեղափոխական կոնվենցիայի որոշմամբ, 1792-1797 թվականներին ֆրանսիացի գիտնականներ Դելամբը և Մեշենը չափել են փարիզյան միջօրեականի 9օ40՛ աղեղը Դունկերկից մինչև Բարսելոնա՝ տեղադրելով 115 եռանկյունու շղթա ամբողջ Ֆրանսիայում և Իսպանիայի մի մասում: Ավելի ուշ պարզվել է, որ այդ երկարությունը կազմում է ընդամենը մոտ 40 000 կմ, ուստի առաջին ստանդարտը կարճ է եղել 0,2 մմով: Հետո գիտնականները գտել են ելքը: Չափման նոր համակարգի համար գիտնականները հիմք են ընդունել Փարիզի միջով անցնող աշխարհագրական միջօրեականը: Արդյունքում 1791 թ. մարտի 30-ին Ֆրանսիայի Ազգային կոնվենտը Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի օգտագործման համար ընդունել է նոր չափանիշ մետրի համար՝ սահմանելով, որ այն հավասար է Փարիզով անցնող միջօրեականի հասարակածից մինչև հյուսիսային բևեռ հեռավորության մեկ/տասմիլիոներորդ մասին։
1795 թվականին Փարիզի 16 ամենաբանուկ փողոցներում տեղադրվել են մարմարե մեկ մետրանոց էտալոններ: Իսկ առաջին ժամանակակից մեկ մետրանոց քանոնը պատրաստել են արույրից: Դրա լայնությունը եղել է 250 մմ, իսկ երկարությունը՝ իրականում՝ 99,8 մմ. այսինքն, պահպանվել է 0,2 մմանոց սխալը: Այս չափման միավորը անվանվել է «Հանրապետական մետր»: Իսկ 1799 թվականին ստեղծվել է մետրի պլատինե էտալոնը: Իհարկե, այս ամենը չի նշանակում, որ հասարակ մարդիկ միանգամից սկսել են օգտագործել քանոններ. դա եղել է ժամանակի հարց: Մետրի էտալոնը, որը ճշգրիտ է համապատասխանում մետրին, ստեղծվել է միայն 1889 թվականին: Այդ էտալոնը պատրաստված է 90 % պլատինի և 10 % իռիդիումի խառնուրդից:
Մետրային համակարգում որպես չափման միավոր մետրն է, և դա ընդունվել է 1875 թվականի մայիսի 20-ին կայացած «Մետրիկ կոնվենցիայով» 17 երկրների կողմից (Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Գերմանիա, Իտալիա և այլն): Սկզբում քանոնները օգտագործել են միայն ինժեներները՝ գծագրերի համար, ինչպես նաև գիտնականները՝ այլ չափումների համար: Հետաքրքիրն այն է, որ այս քանոններն ի սկզբանե պատրաստվել են միայն փայտից: Եվ միայն 19րդ դարի վերջին են սկսել քանոններ պատրաստել մետաղից, և դրանք մտել են դպրոցներ և համալսարաններ, որտեղ և շարունակում են ծառայել որպես ուղիղ գծեր գծելու և ճշգրիտ չափելու գործիքներ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում