Մարդկանց մեծ մասը առավոտյան թարմանալու համար նախընտրում է մեկ բաժակ սուրճ: Օրական երկրագնդի վրա սպառվում է ավելի քան 2,5 մլն բաժակ սուրճ: Դրանց մեծ մասը խմվում է առավոտյան, երբ աշխատանքից առաջ մարդկանց պետք է աշխուժանալ: Սակայն կան այնպիսի մարդիկ, որոնք չեն սիրում սուրճ. ի՞նչ օգտագործել թարմ լինելու համար: Կան նաև այլ մթերքներ, որոնք իսկապես կարող են առավոտը դարձնել բարի ու արդյունավետ: Orer.am-ը ներկայացնում է լավ արթնանալու փոքրիկ գաղտնիքները:
Սառը ջուր: Սառույցով սովորական խմելու ջուրը կօգնի արթնանալ այնպես, ինչպես տաք թունդ սուրճը: Նախաճաշից առաջ մեկ բաժակ սառը ջուրն օրգանիզմի համար թեթև սթրես է, այդ պատճառով էլ լավ է ակտիվացնում օրգանիզմը: Բացի դրանից, սոված վիճակում 1 բաժակ սառը ջուր խմելը նպաստում է նիհարելուն: Եթե 1 բաժակ սառը ջուրը չի օգնում արթնանալ, ապա ցանկալի արդյունքին կարելի է հասնել երկրորդ բաժակի օգնությամբ՝ լցնելով այն գլխին:
Կանաչ թեյ՝ կիտրոնով և կոճապղպեղով (իմբիր): Խորհուրդ է տրվում կանաչ թեյը խմել լիմոնով: Այդպիսի թեյը ոչ միայն կօգնի արթնանալ, այլև կբարձրացնի տրամադրությունը:
Կանաչ թեյը շատ լավ համադրվում է նաև կոճապղպեղի հետ: Այդպիսի ըմպելիքը ոչ միայն բարձրացնում է իմունիտետը և լավ տոնուսավորում, այլ նաև արագեցնում է օրգանիզմի նյութափոխանակությունը: Իհարկե, ոչ բոլորին է դուր գալիս կոճապղպեղի բացառիկ համը, այդ իսկ պատճառով այն կարելի փոխարինել դարչինով: Այն այնքան էլ օգտակար չէ, բայց համային առումով շատ ավելի լավն է:
Եղերդակ (ցիկորի): Այն սուրճին լավ փոխարինող է: Եղերդակն օգտակար ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա, ակտիվացնում է նյութափոխանակությունը և կարգավորում է իմունային համակարգը:
Շոկոլադ: Առավոտյան մի քիչ շոկոլադ ուտելը լավ միջոց է կենսունակությունը բարձրացնելու, էներգիան ակտիվացնելու և ուղեղի աշխատանքը լավացնելու համար: Բացի դրանից, առավոտյան կերած շոկոլադը բարձրացնում է տրամադրությունը, քանի որ շոկոլադը պարունակում է «երջանկության հորմոններ»՝ էնդորֆիններ: Կարևորը՝ չափը չանցնել, թե չէ հնարավոր է գիրանալ:
Ընկույզ: Ընկույզն օգտակար նյութերի, մասնավորապես՝ բուսական ճարպերի, որոնք ամենալավն են յուրացվում օրգանիզմի կողմից, իսկական գանձարան է: Ընկույզը խթանում է ուղեղի աշխատանքը, ուժեղացնում է իմունային համակարգը և նպաստում է սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելմանը: Միայկ թերությունը բարձր կալորիականությունն է, ուստի պետք չէ կիլոգրամներով ընկույզ ուտել, եթե չեք ցանկանում գիրանալ:
Ցիտրուսներ: Կիտրոն, նարինջ, թուրինջ, մանդարին… Այս և այլ ցիտրուսները լավ են տոնուսավորում և խթանում են ուղեղի աշխատանքը: Բացի դրանից, ինչպես բոլորս գիտենք, ցիտրուսները C վիտամինի աղբյուր են: Ցիտրուսներն օգտակար են ինչպես բնական ձևով, այնպես էլ թարմ հյութի տեսքով: