Yerevan, 17.November.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers

Հնագույն մարզաձևեր. ինչպե՞ս և ինչո՞ւ ձևավորվեց մարմնամարզությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շատ հին քաղաքակրթություններում մարդկային մշակույթը կախված էր ոչ միայն հոգևոր, այլ նաև ֆիզիկական կրթությունից: Համարվում էր, որ մարդու ներդաշնակ զարգացման համար կարևոր են ինչպես ուժեղ ոգին, այնպես էլ ուժեղ, դիմացկուն մարմինը: Հատկապես հին հույներն էին հատուկ ուշադրություն դարձնում այդ հարցին: Հենց մ.թ.ա. 8-րդ դարում էլ Հունաստանում առաջացել է «մարմնամարզություն» տերմինը: Այն ժամանակ դա ներառում էր ոչ միայն ընդհանուր զարգացնող վարժություններ, այլ նաև լող, բռնցքամարտ և կառքի վարում: Մարմնամարզության օգնությամբ նրանք պատրաստվում էին Օլիմպիական խաղերին՝ մարզվելով ռազմական գործողություններից առաջ։

Ֆիզիկական վարժությունների օգուտները հայտնի էին նաև Չինաստանում և Հնդկաստանում դարեր առաջ: Այն օրերին մարմնամարզությունն օգտագործվում էր առողջարար նպատակներով, ենթադրվում էր, որ վարժություններ պետք է կատարվեին օրական առնվազն մեկ անգամ: Ուշուն ու յոգան են այսօր ամենահայտնիները, որ մեզ հասել են այդ հին ժամանակներից։

Աշխարհի ամենահին քաղաքակրթություններից Հին Հռոմը ևս զգալի ներդրում է ունեցել այս սպորտաձևի զարգացման գործում: Ի տարբերություն հին հույների, որոնք մարմնամարզությունը համարում էին մարմնի ներդաշնակության, նրբագեղության և գեղեցկության հիմք, հռոմեացիները ձգտում էին դառնալ ավելի արագ և դիմացկուն: Հատուկ սարքավորումները՝ փայտե «ձին», պատը, գերանները, նշանակալի դեր էին խաղում լեգեոներների և գլադիատորների մարզման գործում: Սակայն Հռոմեական կայսրության փլուզումից հետո մարմնամարզությունը կորցրեց իր դերը մարդկային կյանքում: Մտածելակերպը փոխվեց, գերազանց ֆիզիկական վիճակի ձգտումը առաջացրեց արհամարհանք: Եվ միայն Վերածննդի դարաշրջանում, երբ մարդկությունն սկսեց վերադառնալ հին մշակույթին, մարմնամարզությունը կրկին բարձր գնահատվեց: Շատ երկրներում սկսեցին ֆիզիկական դաստիարակության ուսմունքներ ստեղծվել:

Մարմնամարզությունը Արևմտյան Եվրոպայում հայտնվել է յուրահատուկ մեկնարկով: 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին Գերմանիայում հիմնվել են դպրոցներ, որոնց հիմնական առանձնահատկությունը սպորտային մարզումների համակարգն էր, որի հիմնադիրներն էին Ֆիտը և ԳուտսՄութսը: Նրանք վարժություններն ու շարժումների ձևերը վերլուծելուց հետո մեծ ազդեցություն ունեցան մարմնամարզության զարգացման վրա: Նրանց աշխատանքն ավարտեց Յանը, որը հորինեց նոր սարքավորումներ և դրանց օգտագործման մեթոդներ: Նա նաև դարձավ «տուրնեն» համակարգի ստեղծողը և բացեց մարմնամարզության դասընթացների առաջին բաց տարածքը: Այդ ուղղությունը հիմնված էր վարժությունների հետևողական կատարման վրա՝ ինչպես սարքավորումներով, այնպես էլ առանց դրանց: Ավելի ուշ սկսեցին գործել փակ մարզասրահներ, և սկսվեցին հանրային մարմնամարզական ներկայացումներ: Գերմանիայի հետ մեկտեղ այլ երկրներ նույնպես ստեղծեցին ֆիզիկական պատրաստվածության իրենց սեփական համակարգերը: Մարմնամարզության աշխարհում ամենահայտնի համակարգերից մեկը շվեդականն է: Դրա մշակողը գիտնական, պրոֆեսոր Լինգն էր: Նրա օգնությամբ 1813 թվականին Ստոկհոլմում բացվեց հատուկ ինստիտուտ, որը ուսանողներին սովորեցնում էր ամրացնել և զարգացնել մարմինը: Լինգի համակարգի էությունը վարժություններ կատարելու անատոմիական մոտեցումն էր: Այդ ուղղության հիմքում ընկած էին սիմետրիան և մարմնի ճշգրիտ դիրքը:

Ֆրանսիայում գոյություն ուներ ֆիզիկական պատրաստվածության մեկ այլ համակարգ: Քանի որ ֆրանսիական մարմնամարզությունը ձևավորվել և ժողովրդականություն էր ձեռք բերել հեղափոխության ժամանակ, այն ավելի ռազմական ուղղվածություն ուներ: Դրա ստեղծող Ամորոսը կարծում էր, որ ֆիզիկական զարգացումը պետք է հիմնված լինի կյանքում օգտագործելու համար հարմար հմտությունների վրա՝ վազք խոչընդոտների վրայով, «վիրավորներին» տեղափոխել, սուսերամարտ: 1861 թվականին էլ Փարիզում Ամորոսի աշակերտները առաջին անգամ անցկացրեցին հանրային մրցումներ: Այդ ամսաթիվն է համարվում մարմնամարզությունը որպես սպորտ ճանաչելու մեկնարկային կետը:

1881 թվականին ստեղծվեց Եվրոպական մարմնամարզության ֆեդերացիան, որը մեծ առաջընթաց էր: Սկզբում դրան մասնակցում էր միայն երեք երկիր՝ Ֆրանսիան, Բելգիան և Հոլանդիան: Սակայն 1991 թվականին, երբ այլ երկրներ ևս միացան Եվրոպական ֆեդերացիային, այն վերանվանվեց Միջազգային մարմնամարզության ֆեդերացիա։ Ներկայում Օլիմպիական խաղերն են մարմնամարզության ամենահեղինակավոր մրցումները։ Բացի դա, կա մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որն ամենամյա միջազգային առաջնություն է և անցկացվում է 1903 թվականից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in YerevanIDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey Smbatyan"The network this time for COP17 was the most one of exceptional network we have ever had." The service quality by Team was highly appreciated by UN representativeRate.Trading: Large Transactions with Digital Management of Exchange Rate RisksVIVA Foundation Named November Beneficiary of “The Power of One Dram”Special Mortgage Offers: IDBank at Toon Expo: Invest 2026Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business ReputationIDBank at the UBA Regional Conference: From Travel Solutions to Business OpportunitiesJoint statement by the parties consolidatted around the national agenda35% Discount for the 35th Anniversary on Selected IDBank CardsConverse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Business loan pre-approval in five minutes — what did Unibank showcase in Gyumri?Converse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Bratislava forum to debate Armenia’s strategic futureUcom Service Center in Artashat Reopens at a New AddressUcom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfersUcom – Main Sponsor of the 21st International Microelectronics OlympiadIDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological DevelopmentIDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor