Yerevan, 02.October.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Քոչարյանը բացեց խաղաթղթերը և հետ է պահանջում իր պարտքերը Սերժ Սարգսյանից. ի՞նչը բաժանեց սիամական երկվորյակներին

Շարունակում ենք վերլուծական հոդվածների շարքը, որտեղ ներկայացնում ենք ապագա նախագահական մրցավազքի բոլոր ակնհայտ մասնակիցներին՝ առանց էմոցիաների: Անկախ նրանից, թե որ գործչի նկատմամբ ինչպիսի անձնական վերաբերմունք ունեմ՝ ձգտելու եմ նրա դերը ապագա քաղաքական մրցավազքում ներկայացնել բացառապես ակնհայտ փաստերի համադրմամբ և առանց իմ զգացողություները շարադրելու: Ի դեպ, սրանք իմ դիտարկումներն են և չեն հավակնում վերջնական ճշմարտությունը լինել… Սերժ Սարգսյան այդպես էլ չնախապատրաստելով իր իրավահաջորդին՝ ակամայից ստեղծեց ապագա նախագահական մրցավազքի ուժային կենտրոններ, որոնք, անտարակույս, ակտիվանալու են առաջիկա սեպտեմբերից: Եվ այսպես, մեր նախորդ հոդվածում արձանագրեցինք, որ ապագա նախագահական մրցավազքի «կինդեր սյուրպրիզը», ամենայն հավանականությամբ, լինելու է ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, իսկ արմատական ընդդիմադիր դաշտը կփորձի համախմբել ՀՀ նախագահի հաջորդ ակնհայտ թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը: Նախագահական մրցավազքի ակնհայտ և գրեթե անթաքույց խաղացողներից է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Քոչարյանը երբևէ չի էլ թաքցրել, որ չի պատրաստվում դառնալ ՀՀ ամենաերիտասարդ թոշակառուն. ավելին, իշխանությունը հանձնելուց կարճ ժամանակ անց բացահայտ կերպով դրսևորել է իր այդ ցանկությունը: Ըստ էության, նախկինում քաղաքական դաշտում սիամական երկվորյակներ համարվող Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ճանապարհները բաժանվեցին այն օրից, երբ օգտվելով Մարտի մեկի հայտնի իրադարձություններից հետո Քոչարյանի նկատմամբ աճող հասարակական դժգոհությունների, երբեմն նաև համընդհանուր ատելության պատեհությունից՝ Սարգսյանը վիժեցրեց համատեղ մշակած Պուտին-Մեդվեդև խաղի պլանը և Քոչարյանին դուրս թողեց իշխանությունից: Երկրորդ նախագահն, անշուշտ, չէր կարող ներել իր սիամական հաջորդի հանդգնությունը և սկսեց հրապարակավ կսմթել իր իրավահաջորդին՝ երբեմն բանը հասցնելով փոխադարձ լրատվական «հրաձգության»: Առաջին լրջագույն քաղաքական քայլը, որ կատարեց Ռոբերտ Քոչարյանը Բաղրամյան 26-ից հեռանալուց հետո՝ իր հայտնի հարցազրույցն էր 2012 թվականի նախագահական ընտրություններից առաջ: Նա ակնարկեց, որ 2012-ին չի առաջադրվում՝ պահպանելով «զեմլյաչեստվոյի» և իրար հետ մի կտոր հած կերած լինելու կանոնները՝ ակնհայտորեն ակնարկելով, որ գործող նախագահը կրկին իրեն պարտք է մնում: Քաղաքականություն վերադառնալու իր հավակնությունները հայտարարելուց զատ՝ Ռոբերտ Քոչարյանը առիթը բաց չթողեց Սերժ Սարգսյանին ևս մեկ անգամ պարտքի տակ գցելու՝ թեկուզ և թույլ տալով խոշոր քաղաքական վրիպակ: Քոչարյանի հարցազրույցի մեխն, անշուշտ, այն էր, որ ինքը խաղասեղանին «ղառի 7» չէ և իր ֆակտորը շարունակում է քաղաքական դաշտում որոշակի օգտակար գործողության գործակից ունենալ՝ իր հետագա քաղաքական կարիերայի համար: Այսպիսով, նախկին նախագահը 2018 թվականի մեծ խաղից առաջ բացեց իր խաղաթղթերը և ակնարկեց, որ գործող նախագահը ևս, ի սեր «նամուսի», պարտավոր է չխախտել խաղի կանոնները և դաշտը թողնել Քոչարյանին: Որպես ՀՀ նախագահի հավանական թեկնածու՝ Ռոբերտ Քոչարյանը ունի ակնհայտ առավելություններ. նրա օրոք Հայաստանում տնտեսությունը ուներ միջինը 7 տոկոս դինամիկ աճ և տնտեսությունը առավել կայուն վիճակում էր գտնվում: Այդ փաստը վերջին շրջանում բազմիցս քնննարկվում է թե հասարակության, թե իշխանական վերնախավից շատերի մոտ: Շարունակում է համարվել Ռուսաստանի ղեկավարության վստահությունը վայելող գործիչ: Քոչարյանը հասարակության մի մասի մոտ ունի ուժեղ բռունք ունեցող և կամային նախագահի իմիջ, որը մշտապես կարողանում է ինքը գծել խաղի կանոնները: Կարող է դառնալ այլընտրանքային և ընդդիմադիր դաշտում խաղացող քաղաքական մի շարք ուժերի առանցքը, ինչը կտրուկ կարող է փոխել քաղաքական քարտեզի գույները: Ֆինանսապես գերապահովված է, ընտրարշավի ֆինանսավորման խնդիր չունի, ինչը Հայաստանում նախագահական հավակնորդների ամենալուրջ խնդիրն է: Սերժ Սարգսյանի թիմում ունի բազմաթիվ համակիրներ, ովքեր ցանկացած պահի կարող են միանալ իր քարոզարշավին: Իր հնարավոր քաղաքական հենարանները տիրապետում են հսկայական լրատվական ռեսուրսի, ինչը կարևոր առավելություն է: Ի դեպ, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն երբեք չեն թաքցրել սերտ հարաբերությունները Քոչարյանի հետ, սակայն սա առանձին վերլուծության նյութ է: Այսքանը՝ Քոչարյանի ակնհայտ առավելությունների մասին: Քաղաքականություն վերադառնալու ճանապարհին նա թույլ է տվել առնվազն երեք կոպտագույն սխալներ: Ահավասիկ: Առաջին կոպտագույն սխալը, որ թույլ տվեց Քոչարյանը, ՀՀԿ ամենամանր տրամաչափի գործիչների հետ «ձեռնամարտի» բռնվելն էր: Քոչարյանի գրասենյակը, տիրաժավորելով նախկին նախագահի պատասխանները այս կամ այն նախարարին կամ պատգամավորին, ոչ թե վերջիններիս նշաձողը բարձրացրեց երկրորդ նախագահի աստիճանին, այլ՝ ընդհակառակը, Քոչարյանին իջեցրեց նրանց մակարդակին: Չհասկանալով այս պարզ իրողությունը և նման անգրագետ կերպով կազմակերպելով նրա վերադարձը մեծ քաղաքականություն՝ նշանակում է բռնաբարել դասական PR-ի կանոնները: Այդ խաղում ակնհայտորեն հաղթող դուրս եկավ Սերժ Սարգսյանը, ով երբեք չպատասխանեց Քոչարյանին և ընդամենը մեկ անգամ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի շուրթերով հայտարարեց՝ նախագահի կամ վարչապետի պաշտոնին հավակնողների ուղին անցնելու է Մելիք - Ադամյան փողոցով՝ ակնարկելով, որ Քոչարյանը չի կարող վերադառնալ առանց իր ցանկության և աջակցության: Հաջորդ քայլը, որը պարբերաբար կատարում է երկրորդ նախագահը, այն է, որ պարբերաբար հիշեցնում է, որ ՀՀ-ում տնտեսական ցուցանիշներն անկումային են՝ փորձելով իր կառավարման ժամանակաշրջանի կարոտախտ ստեղծել: Իր հարցազրույցներից մեկում արձագանքելով ԱԺ կողմից ընդունված գազային խայտառակ պայմանագրերին և ակնարկելով երկրի կախումը «Գազպրոմից»՝ Քոչարյանը ուղղակիորեն չնկատելու տվեց իր օրոք կնքված «Գույք պարտքի դիմաց» գործարքը... Օբյեկտիվությունը ստիպում է նշել, որ գազի գնի սուբսիդավորման և դրա դիմաց պետության հարստությունը կոպեկներով սպառելու տխուր ավանդույթը նրա օրոք է ձևավորվել... Հերթական սխալը այն է, որ Ռոբերտ Քոչարյանը փորձում է ձեռնոց նետել այն համակարգին, որն ինքն է ստեղծել: Մասնավորապես, իր հարցազրույցներից մեկում, անդրադառնալով ՀՀ Ազգայի ժողովի գործունեությանը, երկրորդ նախագահը ասում է. «Հասարակությունն ընտելացել է բազմաթիվ քաղաքական գործիչների անսկզբունքայնությանը, բայց իշխանության ինստիտուտներից մեկի հանրության աչքի առաջ այսչափ «ճարպիկանալը» շոկ է առաջացնում»: Ի վերջո, չպետք է մոռացության տալ, որ քաղաքական գործիչներին փչացնելու, բանտերը նետելու և պառլամենտում անուղեղ առանձնյակներ բուծելու ավանդույթը առանձնակի դաժանությամբ նաև Քոչարյանի ժամանակաշրջանին բնորոշ երևույթ էր... Այսքանը՝ այս տարողունակ թեմայի մասին: Քոչարյանի վերադարձի մասին մեր մյուս դիտարկումները՝ առաջիկայում... Վարուժան Բաբաջանյան Օրեր.am
Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionExperience comfortable traveling with IDBank premium cardsUcom has published the 2023 financial audit report UBPay has joined IAMTN Payments NetworkThe Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Old Yerevan: IDBank’s New Branch in an Exclusive FormatAraratBank and SIA: Ongoing Partnership for Social EntrepreneurshipUcom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlementUcom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation ProgramArmenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia The Power of One Dram to "Moonk" technoschool Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions Incredibly long: Rocket Line 0% now for 12 months Junius: A Financial Literacy Game in the Idram Junior App Around 100,000 households are making use of Team's Internet; 2nd quarter indicators New IDBank Branch in the City of HrazdanUcom Successfully Concludes uGeneration Summer Internship Program IDBank and Idram at the "Horizon" Camp: The Power of One Dram Converse Bank has joined the UN Global Compact Initiative Ucom Launches Special Promotion for Students Ahead of Academic Year IDBank, Idram and Impact Hub Launch the SIA Armenia Incubation Program Ucom General Director Ralph Yirikian Becomes First Guest Speaker at "Skills Lab" AMD 4 165 643 to SIA Armenia program: Aren Mehrabyan Foundation is the august beneficiary of The Power of One Dram Ucom, in Cooperation with SunChild NGO, Installs Solar Panels in Tsaghkavan AraratBank once again completes the bond placement ahead of schedule EIB Global signs first direct loan agreement with an Armenian commercial bank Ucom Launches New Phase of Network Modernization in Armenia’s Regions Free statements and references from IDBankUcom and Sunchild Launch New Phase of Joint Environmental Project Ameriabank Receives 3 Awards for Excellence by Euromoney: the Best Bank, the Best Digital Bank, and the Best Bank for SMEs in Armenia for 2024Unibank and Visa are gifting a trip to Tunisia for twoHow to cut costs? 5 tips from IDBank and IdramThe Renovated Ucom Sales and Service Center Opened at Komitas 60 Choosing the seats: new feature in Idram&IDBank app"Past" (Fact in Armenian) Armenians bought real estate in Dubai worth about $60 million in two days Ucom and Impact Hub Yerevan jointly announces the launch of the Ucom Fellowship Incubation Program EBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance fundingIDBank continues the "By Your Side" Program Unibank placed bonds ahead of schedule Ucom’s fixed network has reached Byureghavan How is the largest solar power plant in Armenia built? AMD 4․046․161 to the Strong Mind NGO. July's beneficiary is the SIA Armenia programUcom is the main sponsor of the Armenian team at the Summer Olympic Games Get 3000 idcoins by synchronizing your Idram and IDBank accounts No payment via Idram? More than 21,000 points of sale accept payment via IdramUcom Offers New Affordable Bundle for Subscribers Traveling This Summer Ucom’s General Director Participated in The Silicon Mountains Shirak Technology Forum Ameriabank and COAF Pool Efforts to Develop Beekeeping in Lori Region Araratbank allocates $10 million in funding to women entrepreneurs