Շուշիի ազատագրման օրը պետք է դառնա նոր սկիզբ՝ այս աղետաբեր խմբին հեռացնելու․ Սողոմոնյան
Մարտական տրամադրություն է, շատ լավ սկիզբ է։ Հատկանշական է, որ այս օրը հենց մեր Շուշիի ազատագրման օրն է, պետք է դառնա նոր սկիզբ՝ այս աղետաբեր խմբին հեռացնելու, պատմության գիրկն ուղարկելու սկիզբ։ Այդ հարցում անելիքը մեզնից յուրաքանչյուրինն է՝ բոլոր նրանց, ովքեր ունեն պատվախնդրություն, ովքեր ուզում են ապրել անվտանգ Հայաստանում, ունենալ ապահով հասարակություն, մնալ հայ, քրիստոնյա, մնալ մարդ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մենուա Սողոմոնյանը։
«Իշխանությունը վաղուց է կիրառում վարչական ռեսուրս։ Մենք դա տեսնում ենք ապօրինի քարոզչությամբ։ Այն, ինչ տեսնում ենք՝ պետական միջոցների մսխում՝ իրենց քարոզչության համար, Հանրային ՀԸ օգտագործում՝ իրենց քարոզչական թեզերը տարածելու, մրցակիցներին սևացնելու համար և վերջապես՝ հիմնական մրցակցին՝ Սամվել Կարապետյանին, մեկուսացնելը՝ կալանավորելով, թույլ չտալով, որ մարդը շփվի իր պոտենցիալ ընտրողների հետ, սրանից ավելի մեծ ռեսուրս չկա, դրան գումարած՝ վախի մթնոլորտի տարածումը, հիմնականում մարզերում՝ աշխատակազմեր, դպրոցների տնօրեններ՝ խիստ վերահսկողություն, ուղղորդում»,- նշեց նա։