Yerevan, 25.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀԱԿ-ի հայտարարությունը ֆինանսական համակարգում տեղի ունեցած ցնցումների կապակցությամբ

2014թ.-ի նոյեմբերի 20-ից սկիզբ առած և մինչև դեկտեմբերի 18-ը տևած ֆինանսական համակարգի ցնցումները, մասնավորապես՝ դրամի սրընթաց արժեզրկումը, ևս մեկ անգամ ի ցույց դրեցին Հայաստանի տնտեսության՝ խորը արմատներ ձգած արատները: Ֆինանսական համակարգում տեղի ունեցած ցնցումները հստակորեն պայմանավորված էին երկարաժամկետ և կարճաժամկետ հետևյալ պատճառներով. Երկարաժամկետ կտրվածքով՝ - Ցնցումների գլխավոր պատճառը ներկրող մենաշնորհային օլիգարխիային սպասարկող տնտեսական համակարգն է, որը մակաբույծի պես գոյատևում է բնակչության՝ տրանսֆերտների միջոցով ձևավորվող եկամուտների հաշվին, - Կենտրոնական բանկի կողմից տարիներ շարունակ իրականացվող դրամի արհեստական արժևորման քաղաքականությունը, և դրանից բխող՝ պետական պահուստների նվազեցումը վտանգավոր շեմի (վերջին մեկ տարում մոտ 500 մլն. ԱՄՆ դոլարի չափով կրճատումը և ընդհուպ մինչև ԱՄՀ կողմից սահմանված ներմուծման երեք ամսվա ծավալի սահմանին հասնելը), ինչը, ֆինանսական շուկայում լարումների դեպքում չէր կարող չբերել դրամի անկառավարելի արժեզրկման, - Արտաքին պետական պարտքի աճը, որը հասել է «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանագծին, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների նվազումը, որը միայն 2014թ.-ի կտրվածքով կազմել է շուրջ 40%: Կարճաժամկետ կտրվածքով՝ Ակնհայտ է, որ օլիգարխիկ համակարգի շահերով առաջնորդվող իշխանությունները և Կենտրոնական բանկը չձեռնարկեցին իրավիճակով թելադրվող հրատապ և համարժեք քայլեր: Մասնավորապես՝ - Հայաստանի հետ նույնական գործոնների աղդեցության դաշտում (Ռուսաստանի Դաշնությունից տրանսֆերտային հոսքերի, դեպի Ռուսաստան արտահանման ծավալների և ռուբլու արժեզրկման հետ կապված ազդեցություններ) գտնվող Վրաստանի իշխանությունները, որտեղ ազգային արժույթի արժեզրկումը սկզբնական փուլում ավելի մեծ չափերի էր (լարիի 14%-ով արժեզրկումը՝ դրամի 10%-ով արժեզրկման դիմաց), ֆինանսական շուկայում կատարելով լայնածավալ ներարկումներ և կիրառելով Կենտրոնական բանկի տնօրինության տակ գտնվող ողջ գործիքակազմը, սեղմ ժամկետում, հաշված օրերի ընթացքում կարողացան կայունացնել վիճակը, զսպել գնաճը և խուսափել խիստ բացասական հետևանքներից, - Հայաստանում դրամատիկ իրավիճակը պահպանվեց շուրջ մեկ ամիս, սակայն իշխանություններն ու Կենտրոնական բանկը ոչ միայն հրաժարվեցին ֆինանսական շուկայում լայնածավալ ներարկումներ իրականացնելուց, այլև Կենտրոնական բանկի գործիքակազմը գործի դրվեց միայն համընդհանուր խուճապ առաջանալուց հետո, երբ արդեն տեղի էր ունեցել կապիտալի խոշոր չափերի հասնող արտահոսք (տարբեր գնահատականներով՝ վերջին տարում շուրջ 300-400 մլն. դոլարի չափով): Արդյունքում՝ - Տեղի է ունեցել որևէ կերպ չհիմնավորվող գնաճ և առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումներ, որը թելադրված է ոչ թե դրամի արժեզրկմամբ, այլ այն հանգամանքով, որ մենաշնորհային տնտեսության պայմաններում օլիգարխիկ պաշտոնյաները և նրանց մտերիմ ներմուծողները օգտվեցին խառնաշփոթից և ճգնաժամի քողի տակ բարձրացնելով գները՝ ստացան հավելյալ գերշահույթներ, - Արժեզրկվել են քաղաքացիների դրամական ավանդները, ինչը խորացրել է առանց այդ էլ ծայրահեղ աղքատությունը երկրում, - Գործարար խավը (հատկապես փոքր և միջին բիզնեսը) կրել է զգալի կորուստներ՝ պայմանավորված արտարժութային առևտրային և վարկային պարտավորությունները սպասարկելու անհրաժեշտությամբ, - Դոլարային արտահայտությամբ հիփոթեքային վարկեր ունեցող քաղաքացիների վարկային պարտավորություններն աճել են շուրջ 20%-ով՝ պարտքի ճգնաժամի առաջ կանգնեցնելով վերջիններիս, - Լրջորեն սասանվել է երկրի ֆինանսական համակարգի, մասնավորապես բանկերի հեղինակությանը: Այսպիսով, երկրի բնակչությանն ու գործարար խավին հասցվել է ծանրագույն հարված, որի ամբողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է ռեժիմի վրա: Այս ամենը ևս մեկ անգամ վկայում է, որ երկրում առաջացել է կառավարման խորը ճգնաժամ, օլիգարխիկ նեղ կլանի շահերով առաջնորդվող իշխանությունը լրջագույն վտանգ է ներկայացնում Հայաստանի պետական համակարգի և բնակչության համար և օրախնդիր է ռեժիմին շուտափույթ հեռացնելու անհրաժեշտությունը:
Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts