Yerevan, 24.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ամանորյա լավագույն ֆիլմերի ընտրանի

Lifestyle
Նախկին Խորհրդային Միության տարածքում, այդ թվում՝ Հայաստանում, երևի թե չկա այդպիսի մեկը, ով դիտած չլինի այնպիսի ամանորյա ֆիլմեր, ինչպիսիք են՝ "Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ", "Կառնավալային գիշեր", "Ձնե թագուհին", "Հին Նոր Տարին" և այլն: Իսկ արտասահմանյան (այդ թվում՝ հետխորհրդային ռուսական արտադրության) ի՞նչ ամանորյա ֆիլմեր կարելի է դիտել այս տոնական օրերին: Ձեզ ենք ներկայացնում ամերկյան, եվրոպական և ռուսական արտադրության լավագույն ամանորյա այն ֆիլմերի ցանկը, որոնց դիտումների քանակը տոների նախօրեին կտրուկ ավելանում է: Տանը մենակ / Home alone ԱՄՆ 1990-ին նկարահանված այս ֆիլմը ներկայացնելու կարիք, կարծում ենք, չկա, քանի որ այն վաղուց դարձել է բոլորի, և հատկապես երեխաների, ամենասիրելի ամանորյա պատմությունը: Պատմություն մի տղայի մասին, ով Ամանորին տանը մենակ մնալով, տուն մտնել փորձող անհաջողակ կողոպտիչների համար դառնում է գլխավոր ամանորյա "նվերը": Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ Ծնունդը / How the Grinch  stole Christmas ԱՄՆ Երևակայական մի քաղաքում կար-չկար Գրինչ անունով մի կանաչ, մազերով պատված մարդ կար: Քաղաքի բնակիչներից ոչ մեկը չէր սիրում նրան ևԳրինչը մի օր որոշեց հեռանալ ու ապրել մենակ: Բայց, քանի որ նա չարացած էր մյուսների վրա, ապա որոշեց գողանալ քաղաքի բնակիչների Սուրբ Ծնունդը… Ռոն Հովարդի ամանորյա հեքիաթը նախատեսված է ամենափոքրիկ կինոսերների համար և ամբողջովին համապատասխանում է փոքրիկ կինոդիտողների պահանջներին: Հրաշք 34-րդ փողոցում / Miracle on 34rth street ԱՄՆ Փոքրիկ Սյուզենը, ով հայր չունի, չի հավատում Սանտա Կլաուսի գոյությանը: Մայրիկը վաղուց բացահայտել է նրա համար Սանտայի «գաղտնիքը»: Սակայն ամեն ինչ փոխվում է այն բանից հետո, երբ Սյուզենը նյույորքյան "Քոուլ" առևտրի կենտրոնում հանդիպում է իսկական Սանտային… Ամանորյա բարի պատմություն՝ ընտանիքի բոլոր անդամների հետ միասին դիտելուհամար: Ֆրանսիացին Француз Ռուսաստան Ֆրանսիացի մեծահարուստ Պոլը նամակագրական կապի մեջ է հասարակ ռուս աղջկա՝ Աննայի հետ:Ծննդյան Տոների նախօրեին Պոլը որոշում է գալ Ռուսաստան և գտնել Աննային: Եվ հենց այստեղ էլ սկսվում են ֆրանսիացու ամանորյա արկածները Ռուսաստանում… Երջանիկ Սուրբ Ծնունդ / Joyeux Noel Ֆրանսիա/Գերմանիա/ՄեծԲրիտանիա/Բելգիա/Ռումինիա/Նորվեգիա Եվրոպական մի քանի երկրների մասնակցությամբ ստեղծված այս հրաշալի կինոժապավենը պատմում է այն մասին, թե ինչպես Առաջին Աշխարհամարտի ժամանակ՝ 1914-ի Ծննդյան Տոների նախօերին տարբեր ազգությունների պատկանող մի խումբ զինվորներ որոշում են դուրս գալ խրամատներից և "թշնամիների" հետ միասին նշել Սուրբ Ծնունդը… Հուզիչ ու մարդկային կինո: Իրական սեր / Love actually Մեծ Բրիտանիա/ԱՄՆ/Ֆրանսիա Մի քանի՝ առաջին հայացքից իրար հետ ոչ մի կապ չունեցող մարդիկ, (Մեծ Բրիտանիայի վարչապետը, սկսնակ հեղինակը, փոքրաբյուջե ֆիլմերի դերասանուհին և այլոք) Ծննդյան Տոների օրերին հայտնվում են հանգամանքների մի շրջապտույտում,  որն, ի վերջո, կապելու է նրանց բոլորին: Խառը իրադարձությունների հորձանուտում հայտնված այդ մարդկանց բոլոր արարքները իրականում որոշում է մեկը՝ Նորին Մեծություն Սերը… Ինտուիցիա / Serendipity ԱՄՆ Ամերիկյան ամենասիրված ռոմանտիկ մելոդրամներից մեկը՝ "Ինտուիցիան", նաև հանդիսանում է Ամանորին դիտելու հրաշալի ֆիլմ: Ֆիլմը ամերիկացիների համար դարձել է մոտավորապես նույնը, ինչ "Ճակատագրի հեգնանքը"՝ հետխորհրդային տարածքի կինոսերների համար՝ Ամանորին պարտադիր դիտելու կինո, որը պատմում է ճակատագրի ամենաանսպասելի զիգզագների մասին… Տոնածառեր / Eлки Ռուսաստան Չնայած այն փաստին, որ ֆիլմը նկարահանվել է ընդամենը 4 տարի առաջ՝ 2010-ին, այն արդեն հասցրել է դառնալ ռուս հանդիսատեսի ամենասիրելի ամանորյա ֆիլմերից մեկը: Իրադարձությունները ծավալվում են Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Կալինինգրադ, Կազան, Պերմ, Ուֆա, Եկատերնիբուրգ և այլն: Ֆիլմի հերոսները՝ տաքսիստը, հայտնի երգչուհին,  դերասանը, գործարարը, դահուկորդը, ոստիկանը, հրշեջը, օտարերկրացիներն ու նույնիսկ Ռուսաստանի Դաշնության նախագահն են, ովքեր դեկտեմբերի 31-ին հայտնվել են մի իրավիճակում, որից գլուխ հանելու համար հարկավոր է հրաշք: Իսկ հրաշքների համար «ամենահարմար» ժամանակը, ինչպես հայտնի է, Ամանորն է... Թոմը և Թոմասը / Tom and Thomas Նիդեռլանդներ Երկու տղաներ՝ Թոմը և Թոմասը, ապրում են Լոնդոնի տարբեր մասերում և չգիտեն մեկը մյուսի գոյության մասին:Սակայն նրանցից յուրաքանչյուրը միշտ իմացել է, որ հանդիպելու է ճիշտ իր նման մեկին:Եվ ահա նրանք հանդիպում են հենց Սուրբ Ծննդի նախօրեին,  ամենազարմանալի վայրերից մեկում՝ Գիտության թանգարանում և որոշում են,  որ անբաժան են լինելու:  Իրենց այդ որոշումը պահելու համար նրանք պետք է անցնեն ամենատարբեր իրավիճակների միջով… Կենդանի մնալ Սուրբ Ծննդին / Surviving Christmas ԱՄՆ Դրյու Լեթեմը հարուստ և միայնակ մի մարդ է, ով սկսել է ձանձրանալ իր միապաղաղ առօրյայից: Մի անգամ, Ծննդյան Տոներին,  նա որոշում է գտնել քաղաքի ծայրամասում գտնվող այն տունը, որտեղ անցել է նրա մանկությունը: Լեթեմը գտնում է տունը, և չնայած փաստին, որ այնտեղ վաղուց արդեն ուրիշ մարդիկ են բնակվում,  որոշում է Սուրբ Ծնունդը անցկացնել այդ տանը… Ուրախ և զվարճալի այս կինոկատակերգությունը ամանորյա լավ տրամադրություն ապահովելու բաղադրատոմսերից մեկն է: Աղբյուրը՝ http://barometer.am/news/lifestyle/20141229/228/
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes