Yerevan, 20.August.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Տեր-Պետրոսյանի իմաստուն կանխատեսումն ու ԲՀԿ-ի ռոբեսպիերյան սինդրոմը

Analysis

Հայաստանի ներքաղաքական կյանքում 2015 թվականը խոստանում է հետաքրքիր լինել՝ մի շարք կարևոր նկատառումներից ելնելով:

Ինչ խոսք, անցյալ տարվա վերջում, իսկ ավելի կոնկրետ՝ աշնանը, պառլամենտական ոչ իշխանական ուժերը՝ ԲՀԿ, ՀԱԿ, Ժառանգություն, կարծես թե արեցին հնարավորը` քաղաքական դաշտը տոնուսի մեջ պահելու և ինտրիգը պահպանելու համար: Եթե հաշվի չառնենք այս ուժերի քաղաքական վարքագիծն ու գործողությունների արդյունավետությունը, ապա կարելի է ասել, որ թեժ աշուն ամեն դեպքում ստացվեց․ կար հրապարակային գործողողություն, կար ժողովուրդ, կար նաև կցկատուր կերպով այդ ժողովրդին մատուցված ասելիք, սակայն, ցավոք, զուրկ բովանդակությունից։ Եվ հստակ է, որ ինչքան էլ փորձ էր արվում ժողովրդին ամբոխահաճո կոչերով ոգևորել, այնունամենայնիվ Եռյակը չուներ գործողությունների հստակ օրակարգ: Հերթով նշենք քաղաքական տարվա իրադարձություններն ու փորձենք հասկանալ հետագա գործողությունների տրամաբանությունը: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դեռևս 2011 թվականին հանդես եկավ ծավալուն ճառով, որը քաղաքական շրջանակների կողմից ընդունված է կոչել քաղաքագիտական վերլուծություն, որտեղ համագործակցության կոչ արեց ԲՀԿ-ին՝ հայտարարելով, որ հետևողական ջանքերի շնորհիվ հնարավոր է նրան պոկել իշխանությունից և պայքարել գործող իշխանության դեմ: Վերջնական հաղթանակի, այն է՝ իշխանափոխության Տեր-Պետրոսյանը չհասավ, սակայն օրեցօր խորացող համագործակցությունը ԲՀԿ-ի հետ ցույց տվեց, որ ՀԱԿ առաջնորդի կանխատեսումը, այնուամենայնիվ որոշ չափով իրականացավ: Երբեմնի հակառակորդները, որոնք 2008 թվականին բարիկադների տարբեր կողմերում էին,այսօր նույն հարթակից, ըստ երևույթին, պայքարում են միասնական նպատակի համար: Փոքր ինչ լուսանցքում է հայտնվել Ժառանգությունը, որի առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կարծես դեռ ուշքի չի եկել 2013 թվականի նախագահական ընտրություններից արդյունքում հայտնված քաղաքական նոքդաունից: Չափազանց մեծ են խմորումներն այս կուսակցության մեջ, չնայած հենց Հովաննիսյանն է երեք առաջնորդներից միակը, ով հաստատակամ հայտարարեց, որ Հայաստանի ապագան տեսնում է Եվրոպական ինտեգրացիոն գործընթացների մեջ: Տարեսկզբում, երբ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց, ինչը վերջինիս խոսքով հասունացած և ծանր դատողության արդյունք էր, ոչ իշխանական ուժերը շտապեցին դա համարել իրենց հաղթանակը: Արդեն գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու նրա կառավարությունն էլ կարծես զերծ չեն մնում բավարար չափաբաժնով քննադատությունից, սակայն նկատենք, որ ոչ իշխանականները շատ հազվադեպ են քաղաքական որոշումների ընդունման մեջ մեղադրում երկրի նախագահին՝ սլաքն ուղղելով հիմնականում վարչապետի ինստիտուտի վրա: Սա նշանակում է, որ կամ նրանք գիտակցնում էին, որ ինչքան էլ վատ լինի պետության վիճակը, միևնույնն է՝ նախագահի դիրքերը հաստատուն են և այդ պահին նախագահի հրաժարական բարձրացնելը վեր է իրենց ուժերից, կամ ընտրել էին իշխանափոխոխության ավելի մեղմ՝ փուլային տարբերակը: Ոչ իշխանականների մեջ լոկոմոտիվի դերը ստանձնել էր ԲՀԿ-ն, քանի որ վերջինս՝ իր առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, հսկայական ֆինանսական ռեսուրսի է տիրապետում, ուստի երբեմնի տիտղոսային ընդդիմություն ՀԱԿ-ը և ընդդիմադիր մյուս ուժը՝ Ժառանգությունը, ստիպված էին հաշվի նստել նրա կարծիքի հետ և թեպետ հրապարկային միջոցառումներում բարձրացնում էին նախագահի հրաժարականի հարցը, սակայն վերջնական խոսքը մնում էր ԲՀԿ-ինը, և սա միանգամայն հասկանալի է: Ծառուկյանն անսահման հարստության, հաջողության է  հասել՝ լինելով իշխանության մեջ, թե նախկին, թե գործող նախագահի կառավարման տարիներին։ 2008 թվականի մարտի մեկի դեպքերից հետո սատար է կանգնել Սերժ Սարգսյանին և անկախ իր ֆինանսական կարողությունից, տարբեր մանր ու նուրբ թելերով կապված է իշխանության հետ, ուստի միայն հայրենիքի հանդեպ ունցած, այսպես ասած, անսահման սերը դեռ բավարար պատճառ չէ՝ պահանջելու նախագահի հրաժարականը: ԲՀԿ-ն ակնհայտորեն տառապում էր ռոբեսպիերյան սինդրոմով, հայտարարում էր ամբողջական իշխանափոխության անհարժեշտության մասին, սակայն հրաժարականներ պահանջելիս ակնհայտորեն խուսափում էր Սերժ Սարգսյանի անունը տալուց: Այդպես եղավ ոչ իշխանական ուժերի և ժողովրդի հետ մարզային հանդիպումներից հետո հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած՝ իրենց բնորոշմամբ ելակետային հանրահավաքում, և հոկտեմբերի 24-ին դրան հաջորդած հանրահավաքում: Առաջին դեպքում հանրահավաքի եզրափակիչ խոսքը վերապահված էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ով հիմանակնում հաստատեց ընդդիմության դրական կարծիքը իշխանությունների վարած արտաքին քաղաքական կուրսի հետ՝ հայտարարելով, որ Հայաստանի անդամակցութունը դեպի ԵՏՄ ալյևս անշրջելի փաստ է: Հիմնական տարակարծությունը դա ներքին լեգիտիմության խնդիրն էր, քանի որ պառլամենտական ոչ իշխանական ուժերը կասկածի տակ էին դնում գործող իշխանության օրինականությունը և Հայաստանի բարօրությունն ու առաջընթացը կապում են ժողովրդի կողմից ընտրված նոր իշխանության հետ: Երկրորդ հանրահավաքում արդեն հիմնական զեկուցող Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ եթե իշխանությունը ընդառաջ չգնա ոչ իշխանական ուժերի պահանջներին ու չկատարի 12 պահանջը, որոնք ներկայացվել էին մինչ այդ, ապա իրենք կստիպեն իշխանությանը ժողովրդի ճնշման ներքո անց կացնել արտահերթ ընտրություններ: Ընտրություններն ինչպես տեսանք, գոնե անցնող տարում տեղի չունեցան, այսպես ասած, հիմնական եվ վճռորոշ հարվածը Եռյակը թողեց գալիք տարում: Սակայն փոքր ինչ խորությամբ դիտարկելու դեպքում հասկանում ենք, որ այս ուժերից յուրաքանչույրը լուծում էր իր խնդիրները: Գործող իշխանության համար ընդդիմության նման չափավոր դրսևորումները միայն ու միայն օգտակար էին՝ արտաքին աշխարհին ցույց տալու համար, որ Հայաստանում ժողովրդավարությունն այլընտրանք չունի: Այնուամենայնիվ գալիք տարին նշանավորվում է մեկ այլ, հայ ժողովրդի համար չափազանց կարևոր իրադարձությամբ․ լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, ինչը, կարծես թե այս տարի բուռն քաղաքական զարգացումների համար տեղ չի թողնում: Նարեկ Ադամյան Orer.amվերլուծաբան
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia