Ереван, 07.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Տեր-Պետրոսյանի իմաստուն կանխատեսումն ու ԲՀԿ-ի ռոբեսպիերյան սինդրոմը

Հայաստանի ներքաղաքական կյանքում 2015 թվականը խոստանում է հետաքրքիր լինել՝ մի շարք կարևոր նկատառումներից ելնելով:

Ինչ խոսք, անցյալ տարվա վերջում, իսկ ավելի կոնկրետ՝ աշնանը, պառլամենտական ոչ իշխանական ուժերը՝ ԲՀԿ, ՀԱԿ, Ժառանգություն, կարծես թե արեցին հնարավորը` քաղաքական դաշտը տոնուսի մեջ պահելու և ինտրիգը պահպանելու համար: Եթե հաշվի չառնենք այս ուժերի քաղաքական վարքագիծն ու գործողությունների արդյունավետությունը, ապա կարելի է ասել, որ թեժ աշուն ամեն դեպքում ստացվեց․ կար հրապարակային գործողողություն, կար ժողովուրդ, կար նաև կցկատուր կերպով այդ ժողովրդին մատուցված ասելիք, սակայն, ցավոք, զուրկ բովանդակությունից։ Եվ հստակ է, որ ինչքան էլ փորձ էր արվում ժողովրդին ամբոխահաճո կոչերով ոգևորել, այնունամենայնիվ Եռյակը չուներ գործողությունների հստակ օրակարգ: Հերթով նշենք քաղաքական տարվա իրադարձություններն ու փորձենք հասկանալ հետագա գործողությունների տրամաբանությունը: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դեռևս 2011 թվականին հանդես եկավ ծավալուն ճառով, որը քաղաքական շրջանակների կողմից ընդունված է կոչել քաղաքագիտական վերլուծություն, որտեղ համագործակցության կոչ արեց ԲՀԿ-ին՝ հայտարարելով, որ հետևողական ջանքերի շնորհիվ հնարավոր է նրան պոկել իշխանությունից և պայքարել գործող իշխանության դեմ: Վերջնական հաղթանակի, այն է՝ իշխանափոխության Տեր-Պետրոսյանը չհասավ, սակայն օրեցօր խորացող համագործակցությունը ԲՀԿ-ի հետ ցույց տվեց, որ ՀԱԿ առաջնորդի կանխատեսումը, այնուամենայնիվ որոշ չափով իրականացավ: Երբեմնի հակառակորդները, որոնք 2008 թվականին բարիկադների տարբեր կողմերում էին,այսօր նույն հարթակից, ըստ երևույթին, պայքարում են միասնական նպատակի համար: Փոքր ինչ լուսանցքում է հայտնվել Ժառանգությունը, որի առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կարծես դեռ ուշքի չի եկել 2013 թվականի նախագահական ընտրություններից արդյունքում հայտնված քաղաքական նոքդաունից: Չափազանց մեծ են խմորումներն այս կուսակցության մեջ, չնայած հենց Հովաննիսյանն է երեք առաջնորդներից միակը, ով հաստատակամ հայտարարեց, որ Հայաստանի ապագան տեսնում է Եվրոպական ինտեգրացիոն գործընթացների մեջ: Տարեսկզբում, երբ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց, ինչը վերջինիս խոսքով հասունացած և ծանր դատողության արդյունք էր, ոչ իշխանական ուժերը շտապեցին դա համարել իրենց հաղթանակը: Արդեն գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու նրա կառավարությունն էլ կարծես զերծ չեն մնում բավարար չափաբաժնով քննադատությունից, սակայն նկատենք, որ ոչ իշխանականները շատ հազվադեպ են քաղաքական որոշումների ընդունման մեջ մեղադրում երկրի նախագահին՝ սլաքն ուղղելով հիմնականում վարչապետի ինստիտուտի վրա: Սա նշանակում է, որ կամ նրանք գիտակցնում էին, որ ինչքան էլ վատ լինի պետության վիճակը, միևնույնն է՝ նախագահի դիրքերը հաստատուն են և այդ պահին նախագահի հրաժարական բարձրացնելը վեր է իրենց ուժերից, կամ ընտրել էին իշխանափոխոխության ավելի մեղմ՝ փուլային տարբերակը: Ոչ իշխանականների մեջ լոկոմոտիվի դերը ստանձնել էր ԲՀԿ-ն, քանի որ վերջինս՝ իր առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, հսկայական ֆինանսական ռեսուրսի է տիրապետում, ուստի երբեմնի տիտղոսային ընդդիմություն ՀԱԿ-ը և ընդդիմադիր մյուս ուժը՝ Ժառանգությունը, ստիպված էին հաշվի նստել նրա կարծիքի հետ և թեպետ հրապարկային միջոցառումներում բարձրացնում էին նախագահի հրաժարականի հարցը, սակայն վերջնական խոսքը մնում էր ԲՀԿ-ինը, և սա միանգամայն հասկանալի է: Ծառուկյանն անսահման հարստության, հաջողության է  հասել՝ լինելով իշխանության մեջ, թե նախկին, թե գործող նախագահի կառավարման տարիներին։ 2008 թվականի մարտի մեկի դեպքերից հետո սատար է կանգնել Սերժ Սարգսյանին և անկախ իր ֆինանսական կարողությունից, տարբեր մանր ու նուրբ թելերով կապված է իշխանության հետ, ուստի միայն հայրենիքի հանդեպ ունցած, այսպես ասած, անսահման սերը դեռ բավարար պատճառ չէ՝ պահանջելու նախագահի հրաժարականը: ԲՀԿ-ն ակնհայտորեն տառապում էր ռոբեսպիերյան սինդրոմով, հայտարարում էր ամբողջական իշխանափոխության անհարժեշտության մասին, սակայն հրաժարականներ պահանջելիս ակնհայտորեն խուսափում էր Սերժ Սարգսյանի անունը տալուց: Այդպես եղավ ոչ իշխանական ուժերի և ժողովրդի հետ մարզային հանդիպումներից հետո հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած՝ իրենց բնորոշմամբ ելակետային հանրահավաքում, և հոկտեմբերի 24-ին դրան հաջորդած հանրահավաքում: Առաջին դեպքում հանրահավաքի եզրափակիչ խոսքը վերապահված էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ով հիմանակնում հաստատեց ընդդիմության դրական կարծիքը իշխանությունների վարած արտաքին քաղաքական կուրսի հետ՝ հայտարարելով, որ Հայաստանի անդամակցութունը դեպի ԵՏՄ ալյևս անշրջելի փաստ է: Հիմնական տարակարծությունը դա ներքին լեգիտիմության խնդիրն էր, քանի որ պառլամենտական ոչ իշխանական ուժերը կասկածի տակ էին դնում գործող իշխանության օրինականությունը և Հայաստանի բարօրությունն ու առաջընթացը կապում են ժողովրդի կողմից ընտրված նոր իշխանության հետ: Երկրորդ հանրահավաքում արդեն հիմնական զեկուցող Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ եթե իշխանությունը ընդառաջ չգնա ոչ իշխանական ուժերի պահանջներին ու չկատարի 12 պահանջը, որոնք ներկայացվել էին մինչ այդ, ապա իրենք կստիպեն իշխանությանը ժողովրդի ճնշման ներքո անց կացնել արտահերթ ընտրություններ: Ընտրություններն ինչպես տեսանք, գոնե անցնող տարում տեղի չունեցան, այսպես ասած, հիմնական եվ վճռորոշ հարվածը Եռյակը թողեց գալիք տարում: Սակայն փոքր ինչ խորությամբ դիտարկելու դեպքում հասկանում ենք, որ այս ուժերից յուրաքանչույրը լուծում էր իր խնդիրները: Գործող իշխանության համար ընդդիմության նման չափավոր դրսևորումները միայն ու միայն օգտակար էին՝ արտաքին աշխարհին ցույց տալու համար, որ Հայաստանում ժողովրդավարությունն այլընտրանք չունի: Այնուամենայնիվ գալիք տարին նշանավորվում է մեկ այլ, հայ ժողովրդի համար չափազանց կարևոր իրադարձությամբ․ լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, ինչը, կարծես թե այս տարի բուռն քաղաքական զարգացումների համար տեղ չի թողնում: Նարեկ Ադամյան Orer.am, վերլուծաբան
Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресуДемократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри