Դքսուհի Քեյթ Միդլտոնի նախընտրած և սիրելի 10 բրենդ
Lifestyle
2.Jenny Packham
Բրիտանացի դիզայներ Jenny Packham-ի զգեստները ևս շատ սիրված են Քեյթի կողմից: Նա հաճախ է նախընտրում կրել այդ բրենդի երեկոյան զգեստները, որոնք ամբողջությամբ համապատասխանում են Քեյթի ճաշակին: Հենց Jenny Packham-ի շքեղ կանաչ զգեստն էր Քեյթը կրում՝ ներկայանալով Լոնդոնում Օլիմպիական խաղերի բացմանը նվիրված համերգին:
3.Temperley London
Temperley London-ը դարձյալ բրիտանական ապրանքանիշ է, որի մոդելները Քեյթը մշտապես է կրում: Նա ընտրում է իր համար սովորական դարձած դասական, կոկտեյլային ու երեկոյան զգեստներ, որոնք ընդգծում են կազմվածքը: Էլիս Թեմփերլին հաճախ է իր հավաքածուներում օգտագործում ժանյակ ու ասեղնագործություն՝ էքսպերիմենտներ անելով վառ գույներն ու էքստրավագանտ լուծումները: Temperley London-ի մարմնագույն զգեստը հայտնվեց բոլորի ուշադրության կենտրոնում, երբ Քեյթն այն կրեց «Մարտական ձի» ֆիլմի պրեմիերային:
4.Emilia Wickstead
Emilia Wickstead-ը ապրանքանիշ է, որն իր անունն ստացել է ի պատիվ հիմնադիր, նորզելանդացի Էմիլիա Վիքսթեդի: Չնայած ընկերությունը գոյություն ունի ընդամենը 5 տարի, բայց վերջինիս զգեստներն անհավանական մեծ պահանջարկ ունեն Բրիտանիայի բարձր հարսարակության շրջանում: Քեյթը Emilia Wickstead է կրում պաշտոնական ընդունելությունների ու աշխարհիկ միջոցառումների ժամանակ:
5.Whistles
Քեյթի ընտրությունը մեկ անգամ չէ, որ կանգ է առել բրիտանական Whistles ցանցային բրենդի վրա: Երևի թե ամենանշանակալին եղել է թագավորական զույգի նշանադրության առիթվ կազմակերպված պաշտոնական ֆոտոշարքը՝ տվյալ ապրանքանիշի մոդելով: Քեյթն ընտրել էր մարմնագույն մետաքսե բլուզ Whistles-ից: Դրանից հետո բրենդը հայտնի դարձավ Բրիտանիայի սահմաններից դուրս:
6.Reiss
Reiss-ի համար լավագույն գովազդ դարձավ այն, որ Քեյթը իր ապրանքանիշի մարմնագույն զգեստը կրեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու Միշել Օբամայի հետ հանդիպման ժամանակ:
7.Erdem
Սովորաբար Քեյթը նախընտրում է կրել միագույն զգեստներ ու հզվադեպ է կրում վառ գույներով համադրված զգեստներ, սակայն Erdem-ի ռոմանտիկ, կանացի ու էլեգանտ զգեստներն իդեալական կերպով են սազում Քեթրինին:
8.Zara
Դքսուհին հաճախ է նախընտրում կրել զանգվածային արտադրության բրենդների զգեստներ: Նման դեմոկրատական պահվածքը հագուստների ընտրության հարցում Քեթրինի նկատմամբ մեծացրեց երկրպագուների սերը: Նրա սիրելի բրենդներից է Zara-ն, որի զգեստներով Քեյթը հայտնվում է պաշտոնական հանդիսությունների ու զբոսանքների ժամանակ: Հիշենք Zara-ի կապույտ զգեստը:
9.Issa
Քեյթ Միդլտոնը մինչ ամուսնությունը հաճախ էր նախընտրում կրել Issa ապրանքանիշի զգեստներ, սակայն բրենդի համար հաղթանակ դարձավ, երբ իր զգեստով հայտարարվեց թագավորական զույգի նշանադրության մասին լուրը: Այդ ժամանակ Քեյթը կրում էր կապույտ, տրիկոտաժե զգեստ Issa-ից: Քեյթին երբեմն անվանում են բրենդի ոչ պաշտոնական դեսպան:
10.LK Bennett
Քեյթ Միդլտոնը հաճախ է կրում անգլիական LK Bennett ապրանքանիշի մոդելները: Հասարակ, դասական, ոչ շատ բարձր կրուկներ ունեցող կոշիկները Քեյթը սիրում է կրել տարբեր առիթների ընթացքում: