Оrer.am-ը ներկայացնում է Քեմբրիջի դքսուհու սիրած ապրանքանիշներն ու նորաձևության տները, որոնք Քեյթ Միդլտոնը նախընտրում է ամենից ավելի շատ.
1.Alexander McQueenELLE-ը գրում է, որ Քեյթ Միդլտոնի ֆավորիտն, անկասկած, Alexander McQueen նորաձևության տունն է՝ դրա ստեղծագործական տնօրեն Սառա Բերթոնի գլխավորությամբ: Հենց նրան դքսուհին վստահեց իր լեգենդար դարձած հարսանեկան զգեստը: Հարսանիքից հետո էլ Քեյթը շարունակում է հանրությանը ներկայանալ բրիտանական ապրանքանիշի ամենատարբեր զգեստներով, որոնք կրում է թե՛ առօրյայում, թե՛ հանդիսավոր արարողությունների ժամանակ: 2.Jenny PackhamԲրիտանացի դիզայներ Jenny Packham-ի զգեստները ևս շատ սիրված են Քեյթի կողմից: Նա հաճախ է նախընտրում կրել այդ բրենդի երեկոյան զգեստները, որոնք ամբողջությամբ համապատասխանում են Քեյթի ճաշակին: Հենց Jenny Packham-ի շքեղ կանաչ զգեստն էր Քեյթը կրում՝ ներկայանալով Լոնդոնում Օլիմպիական խաղերի բացմանը նվիրված համերգին: 3.Temperley LondonTemperley London-ը դարձյալ բրիտանական ապրանքանիշ է, որի մոդելները Քեյթը մշտապես է կրում: Նա ընտրում է իր համար սովորական դարձած դասական, կոկտեյլային ու երեկոյան զգեստներ, որոնք ընդգծում են կազմվածքը: Էլիս Թեմփերլին հաճախ է իր հավաքածուներում օգտագործում ժանյակ ու ասեղնագործություն՝ էքսպերիմենտներ անելով վառ գույներն ու էքստրավագանտ լուծումները: Temperley London-ի մարմնագույն զգեստը հայտնվեց բոլորի ուշադրության կենտրոնում, երբ Քեյթն այն կրեց «Մարտական ձի» ֆիլմի պրեմիերային: 4.Emilia WicksteadEmilia Wickstead-ը ապրանքանիշ է, որն իր անունն ստացել է ի պատիվ հիմնադիր, նորզելանդացի Էմիլիա Վիքսթեդի: Չնայած ընկերությունը գոյություն ունի ընդամենը 5 տարի, բայց վերջինիս զգեստներն անհավանական մեծ պահանջարկ ունեն Բրիտանիայի բարձր հարսարակության շրջանում: Քեյթը Emilia Wickstead է կրում պաշտոնական ընդունելությունների ու աշխարհիկ միջոցառումների ժամանակ: 5.WhistlesՔեյթի ընտրությունը մեկ անգամ չէ, որ կանգ է առել բրիտանական Whistles ցանցային բրենդի վրա: Երևի թե ամենանշանակալին եղել է թագավորական զույգի նշանադրության առիթվ կազմակերպված պաշտոնական ֆոտոշարքը՝ տվյալ ապրանքանիշի մոդելով: Քեյթն ընտրել էր մարմնագույն մետաքսե բլուզ Whistles-ից: Դրանից հետո բրենդը հայտնի դարձավ Բրիտանիայի սահմաններից դուրս:6.ReissReiss-ի համար լավագույն գովազդ դարձավ այն, որ Քեյթը իր ապրանքանիշի մարմնագույն զգեստը կրեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու Միշել Օբամայի հետ հանդիպման ժամանակ: 7.ErdemՍովորաբար Քեյթը նախընտրում է կրել միագույն զգեստներ ու հզվադեպ է կրում վառ գույներով համադրված զգեստներ, սակայն Erdem-ի ռոմանտիկ, կանացի ու էլեգանտ զգեստներն իդեալական կերպով են սազում Քեթրինին: 8.ZaraԴքսուհին հաճախ է նախընտրում կրել զանգվածային արտադրության բրենդների զգեստներ: Նման դեմոկրատական պահվածքը հագուստների ընտրության հարցում Քեթրինի նկատմամբ մեծացրեց երկրպագուների սերը: Նրա սիրելի բրենդներից է Zara-ն, որի զգեստներով Քեյթը հայտնվում է պաշտոնական հանդիսությունների ու զբոսանքների ժամանակ: Հիշենք Zara-ի կապույտ զգեստը: 9.IssaՔեյթ Միդլտոնը մինչ ամուսնությունը հաճախ էր նախընտրում կրել Issa ապրանքանիշի զգեստներ, սակայն բրենդի համար հաղթանակ դարձավ, երբ իր զգեստով հայտարարվեց թագավորական զույգի նշանադրության մասին լուրը: Այդ ժամանակ Քեյթը կրում էր կապույտ, տրիկոտաժե զգեստ Issa-ից: Քեյթին երբեմն անվանում են բրենդի ոչ պաշտոնական դեսպան:10.LK BennettՔեյթ Միդլտոնը հաճախ է կրում անգլիական LK Bennett ապրանքանիշի մոդելները: Հասարակ, դասական, ոչ շատ բարձր կրուկներ ունեցող կոշիկները Քեյթը սիրում է կրել տարբեր առիթների ընթացքում: