Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կալվածք, թե՞ պետություն

Analysis
Քաղաքագիտական վերլուծություններ կատարելու ամենաէֆեկտիվ տարբերակներից է անցյալի և ներկայի փաստերի համադրումը, որոնց մանրազնին ուսումնասիրության և համեմատության արդյունքում կարողանում ենք ստանալ կամայական երևույթների ներածին (Էնդոգեն) պատճառները: Բացի այդ, մեթոդաբանական այս մոտեցումը հնարավորություն է տալիս կանխատեսել տարաբնույթ գործընթացների զարգացման հնարավոր վեկտորները և հեռանկարները: Օրինակ՝ նեղ մասնագիտական շրջանակների համար կանխատեսելի էր, որ իսլամիստ ծայրահեղականներն առաջին իսկ հնարավորության դեպքում պետք է սրի քաշեին արևապաշտ եզդիներին, քանի որ խալիֆայության պատմության ուսումնասիրությունները փաստում են, որ ի սկզբանե Իսլամի ամենաոխերիմ հակառակորդները եղել են հեթանոսները, մասնավորապես՝ արևապաշտները: Նույն մեթոդաբանությամբ հնարավոր է դառնում գտնել նաև Հայաստանի ներկայիս ծանրագույն իրավիճակի պատճառները: Արիստոտելը հաճախ էր կրկնում, որ պատմության զարգացման ընթացքում մենք մշտապես հանդիպում ենք այս կամ այն երևույթների հակապատկերներին: Եվ այսպես, փորձենք Արիստոտելի պատմական հակապատկերների այդ մեթոդը կիրառել Կիլիկյան Հայաստանի և ներկայիս Հայաստանի Հանրապետության միջև զուգահեռներ անցկացնելու նպատակով: Հեթում 1-ինը երկրի թագավորն էր, նրա եղբայրներից Բարսեղը՝ Սսի արքեպիսկոպոսն էր, Սմբատը՝ գունդստաբլը, մյուս եղբայր Օշինը՝ պայլը, թագավորահայր Կոստանդինը նույնպես մեծագույն ազդեցություն ուներ երկրում: Բայց այս ամենին զուգընթաց նրանք երբեք պետությունը չվերածեցին հայրական կալվածքի, այլ ընդհակառակը` այն դարձրեցին տարածաշրջանի հզորագույն պետություններից մեկը՝ զարկ տալով տնտեսության անկասելի զարգացմանը: Իսկ Սմբատ գունդստաբլը, ով, անկասկած, հայոց պատմության խոշորագույն անհատականություններից մեկն էր, ստեղծեց «Դատաստանագիրք»՝ պետության կառավարումը իրավական հիմքերի վրա դնելու նպատակով: Ի դեպ, այդ շրջանում արձանագրվեց հայ դիվանագիտական մտքի փայլուն նվաճումներից մեկը՝ հայ-մոնղոլական պայմանագիրը: Ընդհանրապես իրավացի է այն պնդումը, որ հայերը, որպես այդպիսին, հմուտ դիվանագետներ չեն եղել և պետության համար այնպիսի մի շահավետ պայմանագիր, ինչպիսին էր հայ-մոնղոլական պայմանագիրը, հազվադեպ երևույթ էր՝ չհաշված հայ-արաբական 652 թվականի պայմանագիրը։ Պետք է փաստել, որ նմանատիպ պայմանագիր կարող էին կնքել միայն հզորագույն պետական գործիչները: Շատ չխորանալով պատմական հայտնի փաստերի մանրամասների մեջ՝ ինչպես նշեցինք, փորձենք դրանց հակապատկերները գտնել ներկայիս Հայաստանում: Թերևս ոչ մեկի համար էլ գյուտ արած չենք լինի, որ Հայաստանի Հանրապետությունը վերածվել է իրար հետ ազգակից կամ իրար հետ խնամիական կապեր հաստատած մի քանի ընտանիքների կալվածքի: Պետական բարձրագույն ղեկավարությունը հանդես է գալիս սոսկ կալվածքատիրոջ շահերից՝ մի կողմ դնելով պետական շահը: Գրեթե բոլոր ռազմավարական ռեսուրսները ծառայեցվում են որևէ անհատի կամայական շահը բավարարելու նպատակով: Օրինակ` մի կողմ դնենք ռուսատյաց տրամադրությունները և փաստենք, որ Խորհրդային Հայաստանի տնտեսական հզորության խորհդանիշ համարվող Նաիրիտը կազմաքանդվեց՝ մի քանի հոգու շահը սպասարկելու նպատակով: Բոլորին է հայտնի, որ Հայաստանը Խորհրդային Միության գիտա-արդյունաբերական խոշորագույն կենտրոններից մեկն էր և Հայաստանի Հանրապետությունը օրինաչափորեն կարող էր դառնալ դրա ուղղակի հետնորդը: Բայց, ինչպես տեսնում ենք, կալվածատիրական մոտեցումները գերակշռող դարձան, իսկ երկրի ամբողջ հարստությունը թալանվեց: Թերևս անցյալի և ներկայի այս փաստերի համադրման արդյունքում կարողանում ենք ստանալ այն հարցի պատասխանը, թե ինչպես Հեթումյաններին հաջողվեց, պետության շահերից ելնելով, կնքել հայ-մոնղոլական պայմանագիրը, և ինչպես ներկայիս հայրենի համարվող իշխանությունները, պետության շահը ստորադասելով, կնքեցին ԵՏՄ անդամակցության պայմանագիրը: Պատասխանը միանշանակ է. Հեթումյան եղբայրներն երկիրը չէին վերածել կալվածքի և հանդես չէին գալիս օլիգարխիկ դիրքերից: Կարպիս Փաշոյան Orer.am, վերլուծաբան
Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards