Yerevan, 21.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


5 գիտական փաստեր, որոնք կօգնեն վաճառել` ինչ կամենաք

Lifestyle
Մարկետոլոգները գիտեն, որ մարդիկ կանխատեսելի են, որ մենք սիրում ենք պարզ ու փայլուն բաներ, սիրում ենք գնալ գնումների: Եվ օգտվելով այս գիտական փաստերից, վաճառողները ստանում են սպառողների փողերը, իսկ գովազդատուների ծառայությունները դառնում են ավելի հայտնի ու մատչելի: Եվ այսպես, Orer.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում 5 գիտական փաստեր, որոնք կօգնեն վաճառել` ինչ կամենաք: Օրենք 1. Դուք կանխատեսելի եք Գիտնականները, հետևելով գնումների ընթացքում դրսևորած մեր վարքին, եկել են այն եզրակացության, որ մենք կանխատեսելի ենք, ինչպես կենդանիները արտագաղթի ժամանակ: Պարզվում է, որ մարդիկ սիրում են շրջել խանութներում ժամացույցի սլաքին հակառակ: Հետևաբար, խանութների գործերը «լավ կընթանան», եթե դռները լինեն աջ կողմում, այլ ոչ կենտրոնում կամ ձախ կողմում: Այսպիսով, իմանալով, որ դուք կթեքվեք աջ, նրանք ամենաթարմ ու հրապուրիչ ապրանքը տեղադրում են այնտեղ, որտեղ առաջինը այն կհայտնվի ձեր աչքերի առջև: Նրանք հասկանում են, որ դժվար թե գիշերվա կեսին գնանք խանութ վերջացող կաղամբի համար: Նրանք գիտեն, որ եթե ամենաաչքի ընկնող տեղում լինեն չիփսեր, դուք ուղղակի կխլեք փաթեթն ու կվազեք դրամարկղի մոտ: Դրա փոխարեն նրանք այդտեղ դնում են թարմ մրգեր ու բանջարեղեն, որոնք ավելի մեծ շանս ունեն գրավելու ձեր ուշադրությունը: Այն բանից հետո, երբ նրանք ձեզ կուրացնում են փայլուն խնձորներով, նարինջներով ու բանաններով, ձեզ տանում են ժամսլաքին հակառակ, մինչև դուք հմայված կգնեք այդ մրգերը: Այն, ինչ ձեզ իրոք հարկավոր է` կաթ, ձու, պանիր և այլն, ձեր առջև հայտնվում են միայն ամենավերջում: Իսկ այդ ժամանակ ձեր անվասայլակը մինչև վերջ լցված կլինի անպետքություններով: Օրենք 2. Ոչ մի փայլող բան ձեզ խորթ չէ Դա համարյա ֆիզիկական ռեակցիա է. ամեն փայլող բան մարդն ընկալում է որպես արժեքավոր ու նորաձև: Ոմանց նույնիսկ թվում է, որ իրենց ավտոմեքենան վերաներկվելուց հետո ավելի լավ է ընթանում: Իսկ ձեր կարծիքով բոլոր լավ խանութներում ինչո՞ւ է ամեն ինչ այդպես փայլում: Գիտնականները մի փորձ են արել, որտեղ մասնակիցներին ցույց են տվել ջրի 4 պատկեր և առաջարկել են ընտրել ամենագրավիչը: Փորձի մասնակիցները, հատկապես` կանայք, միանգամից ցույց են տվել ամենափայլուն նկարը, նույնիսկ հավատացրել են, որ այնտեղ պատկերված ջուրը պետք է որ ավելի որակով լինի: Օրենք 3. Խանութներով շրջելը ձեզ հաճույք է պատճառում Դոֆամին: Հին ու բարի դոֆամին: Մի նյութ, որ արտադրում է ձեր ուղեղը, երբ դուք սիրահարված եք, ընդունում եք հոգեմետ դեղեր կամ ուտում եք համեղ կերակուր: Բացի այդ, նրա ազդեցությունը մեծանում է, երբ մենք գնում ենք նոր խանութ կամ տեղափոխվում անծանոթ քաղաք: Հետազոտությունները ցույց են տվել, որ մենք հաճախ անում ենք անիմաստ ու թանկարժեք գնումներ հենց ճամփորդությունների ժամանակ: Օրենք 4. Թվերի հետ «չունեք» Ինչո՞ւ են խանութները շարունակում նկարել անվերջանալի 9-ներ: Նույնիսկ ամենակրթված մարդուն նրանք առաջարկում են գնել տվյալ ապրանքը 499 դոլարով, փոխանակ ասեն` 500 դոլար: Ասես, մեզ հիմարի տեղ են դնում, որն ընդունակ չէ հաշվել, որ 499-ը 500-ից փոքր է ընդամենը 1-ով: Իրականում, մարդիկ ընդհանրապես թվերի հետ «չունեն», որից խանութները առանց ամոթի ու խղճի օգտվում են: Օրենք 5. Ձեր ճաշակը հեշտ է խաբվում հայտնի լոգոտիպով Դուք սկսում եք գերագնահատել այն հաճույքը, որն ի վիճակի է տալ հայտնի ապրանքանիշը: 1970թ. Պեպսի ընկերությունը կառուցեց իր ընկերությունը՝ «Պեպսին ձեռնոց է նետում» փորձի շուրջ: Նրանք լցրին Պեպսին ու Կոլան միանման բաժակներում և մարդկանց առաջարկեցին ընտրել այն ըմպելիքը, որն ավելի շատ դուր կգա նրանց: Ամերիկացիների մեծ մասը նախընտրեց Պեպսին: Բայց երբ ցուցադրվեցին ընպելիքների ֆիրմային նշանները, արդյունքները հակառակը եղան. տեսնելով ծանոթ լոգոն` մարդիկ նախընտրեցին Կոկա-կոլան: Այս ֆենոմենը հայտնի է «Պեպսիի պարադոքս» անունով: Ամբողջ խնդիրը ուղեղի երկու կիսագնդերի մեջ է, որոնցից մեկը պատասխանատու է զգացմունքների համար, մյուսը` մտածելու ու դասավորության, այսինքն` կարգավորում է ձեր ընտրությունը` ելնելով փորձից ու գիտելիքներից: Այնպես որ նրանք հանգիստ կարող են լվանալ ձեր ուղեղը և ստիպեն սիրել ինչ պատահի: Պատրաստեց՝ Ռազմիկ Մարտիրոսյան
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia