Մարդու ապրելու ձգտումը խոսում է այն մասին, որ ինչքան էլ կյանքը վատ դասավորվի, միևնույն է, մահն ավելի սարսափելի է, քան վատ պայմանները: Այս թեմային իրենց ստեղծագործություններով անդրադարձել են աշխարհի մեծերն ու դասականները:
Հետաքրքիր գաղափարական մոտեցում է ցուցաբերել «կյանք-մահ» երևույթին նաև Վերածննդի դարաշրջանի իտալացի քանդակագործ, գեղանկարիչ, ճարտարապետ և բանաստեղծ Բուոնարոտի Միքելանջելոն:
Նա դեռ ծծկեր տարիքից մարմարի մոտ է գտնվել. քանդակագործին կուրծք տվող կնոջ ամուսինը քարտաշ էր: Միքելանջելոն ժամանակից շուտ է իր ուսերին զգացել ընտանիք պահելու հոգսը:
Հռոմ հրավիրված երիտասարդը ստեղծում է «Պիետա» մարմարե քանդակը: 1498–1501 թթ ստեղծած այս քանդակով Միքելանջելոն մեծ համբավի է արժանանում: Այս գործի հիմնական թեման մայրական վիշտն է. Մարիամ Աստվածածինը ցավից քարացած, նայում է որդուն՝ Հիսուսին:
Ըստ ավետարանի` Հիսուսին խաչից իջեցնելու ժամանակ վշտահար եղած մարդկանց
բազմությունը հնարավորություն չի տալիս Մարիամ Աստվածածնին, որպեսզի նա միայնակ ողբա իր տանջված զավակի մահը: Միքելանջելոն «Պիետա» արձանի միջոցավ փորձեց «միաձուլել» ողբացող մորն ու որդուն: Այն այժմ գտնվում է Վատիկանում` Սուրբ Պետրոսի Տաճարում:
Սա հեղինակի ստորագրությամբ միակ աշխատանքն է: Ժամանակին այս աշխատանքի հետ կապված լուրեր էին պտտվում, թե իբր քանդակն արվել էր ուրիշի կողմից: Նույնիսկ եղել են դեպքեր, երբ քանդակը ոչնչացնելու փորձեր են արվել:
Միքելանջելոյին մեծացրել է հայրը, քանի որ նա մորը կորցրել էր վաղ տարիքում: Միգուցե սա է պատճառը, որ այս հանճարը մարմարե քանդակին կենդանի շունչ հաղորդելու մեծ ցանկություն ունեցավ:
Հեղինակ` Անն Էքսուս