Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ցեղասպանության 100-ամյակ. ծիսակարգ, թե՞ ռեալ պոլիտիկ

Analysis
2015 թվականն իր նշանակությամբ կարևորագույն տարեթիվ է ամբողջ հայության համար, քանզի գրեթե բոլորը մեծագույն ակնկալիքներով նախապատրաստվում են Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին: Այս ամենին զուգընթաց հրամայական է դառնում նաև այն հարցադրումը, թե այդ կոնտեքստում ինչ քաղաքական արդյունքներ կարելի է ակնկալել: Այս առիթով հնչում են տարաբնույթ տեսակետներ, բայց, ինչպես տեսնում ենք, հարվածելու ենթակա գրեթե բոլոր քաղաքական թիրախները դեռևս ճշգրտված չեն և դժվար էլ ճշգրտվեն, քանի որ, ըստ էության, Ցեղասպանության հարցի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության և սփյուռքի միջև կարծես թե չկա հստակ կոնսենսուս: Այսինքն՝ կողմերը խնդիրը դիտարկում են տարբեր հարթություններում, դրա վերաբերյալ ունեն տարասեռ մոտեցումներ և հետաքրքրություններ: Բացի այդ, Սփյուռքի և հայրենիքի միջև գոյություն ունեն լուրջ հակասություններ: Չնայած հայկական սփյուռքն ունի բավականին խոշոր կապիտալ և բազմաֆունկցիոնալ հնարավորություններ, բայց, անկախ ամեն ինչից, Ցեղասպանության պահանջատիրության առաջնային քաղաքական հենարանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը: Այս ելակետային դրույթը հաշվի առնելով՝ օրինաչափորեն ի հայտ են գալիս մի շարք հարցադրումներ. Կառավարման ճգնաժամի մեջ հայտնված պետությունն ի՞նչ կարող է պահանջել աշխարհից, երբ անգամ ի զորու չէ իրականացնել սեփական քաղաքացիներին գազանաբար սպանած օտարերկրյա զինվորականի դատավարությունը: Օր օրի ավելացող վարկերի և պարտքերի մեջ թաղված պետությունն ի՞նչ կարող է պահանջել աշխարհից, եթե ոչ՝ նորանոր վարկեր՝ հին վարկերը մարելու նպատակով: Սեփական ժողովրդին հարստահարող և այդ նույն ցեղասպանության խնդրի միջոցով քաղաքացիներին մանիպուլյացիայի ենթարկող պետությունն ի՞նչ կարող է պահանջել աշխարհից: Եվ այսպես, վերոհիշյալ հարցադրումների ցանկն անվերջ կարելի շարունակել, բայց կենտրոնանանք այլ խնդիրների վրա ևս. ի՞նչ է իրենից ենթադրում մշտապես մատնանշվող «պահանջ» եզրույթը, ի՞նչ է ի վերջո պահանջում հայությունը: Փաստորեն եկանք այն պարզ եզրահանգմանը, որ Ցեղասպանության 100-ամյակը նշանակալի է այնքանով, որ պարզապես թիվն է սիմվոլիկ և ոչ ավելին: Իսկ դրա առթիվ կազմակերպվող միջոցառումներն, անկասկած, ահռելի ազդեցություն կթողնեն բարոյական տեսանկյունից, և աշխարհն ավելի մանրամասն կծանոթանա Առաջին աշխարհամարտի ժամանակ հայերի դեմ իրականացված վայրագություններին: Բայց, ինչպես նշեցինք, ըստ էության՝ քաղաքական համարվող Հայոց ցեղասպանության հիմնահարցը զրկվել է իր քաղաքական հենարանից և վերածվել միայն ծիսական արարողությունների ամբողջության: Պետք է նաև փաստել այն հանգամանքը, որ, ինչպես միշտ, Ցեղասպանության հիմնախնդիրը մեծ տերությունները շահարկում են ի վնաս Հայաստանի: Այս ամենին զուգընթաց ներկայումս օր օրի Թուրքիայի տարածաշրջանային կշիռն այն աստիճան է մեծանում, որ այն կարողանում է մանիպուլյացիայի ենթարկել ԱՄՆ-ին և նրա Եվրոպական դաշնակիցներին: Ինչքան էլ զավեշտական է, բայց, որքան հզորանում է Թուրքիան, այնքան հայ վերլուծաբաններն ավելի ուժգնությամբ են կանխատեսում նրա մասնատումը կամ կործանումը: Միևնույն է, քաղաքական կոնտեքստում ամեն ինչ մնալու է այնպես, ինչպես որ կա, իհարկե, ավելի վատթարանալու տենդենցներով, սակայն այդ բացը կարելի է լրացնել «Թալեաթի պոռնիկ մորը հիշելու» և արդեն ավանդույթ դարձած թուրքական դրոշներն այրելու ակցիաներով: Այս կոնտեքստում իրենց հմտությունները հատկապես կարող են դրսևորել երիտհանրապետականները: Այս բոլոր հակասական երևույթների և փաստարկների կողքին կա նաև չտեսնված մի նորույթ. ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ տասնյակ հազարների հասնող մարդկային խմբերին կներկայանան մի խումբ արկածախնդիրներ և ամենայն հավանականությամբ կասեն հետևյալ խոսքերը. «Բարև ձեզ, մենք հեղափոխություն ենք իրականացնում, վերցրե՛ք Ձեր բաժին բեռը և միացե՛ք մեզ»: Այսպիսով, Ցեղասպանության 100-ամյակին Երևանում և աշխարհի տարբեր քաղաքներում ականատես կլինենք ամեն ինչի, բացի ռեալ պոլիտիկից: Կարպիս Փաշոյան Orer.am, վերլուծաբան
Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards