Yerevan, 08.December.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Նախաքննական բացթողումներ` անհիմն մեղադրանքներ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակեյանի վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է ներկայացվել Վազգեն Գաբրիելյանի նկատմամբ` 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Կարեն Հարությունյանի նկատմամբ` 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Գրիշա Ղազարյանի նկատմամբ 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Փաստաբան Սարգիս Խաչատրյանը, ով հանդիսանում է Վազգեն Գաբրիելյանի պաշտպանը, Orer.am-ի հետ զրույցում տեղեկացրեց. «Դատաքննության ժամանակ պարզվեցին մի շարք հանգամանքներ, այդ թվում մի շարք դատավարական կոպիտ խախտումներ, որոնք թույլ էր տվել նախաքննական մարմինը: Դրանց մասին են վկայում այն հանգամանքները, որ սույն գործով մեղադրյալներին բերման ենթարկելուց մեղադրյալ Գրիշա Ղազարյանին նստեցրել են նույն մեքենայի մեջ, որի մեջ նաեւ տուժող Սուրեն Փոստոյանն է եղել: Նրանց, մեքենա նստեցնելով, տեղափոխել են Նորք Մարաշ ոստիկանության բաժանմունք, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել մեղադրյալ Կարեն Հարությունյանի եւ Ս. Փոստոյանի միջեւ, այնուհետեւ մեղադրյալին եւ տուժողներին տեղափոխել են ոստիկանության կենտրոնականի բաժին, որտեղ Սուրեն Փոստոյանի եւ մեղադրյալների միջեւ ճանաչման դատավարական գործողություն է կատարվել: Դա ուղղակի աբսուրդ է, ստացվում է, որ տուժողները նախապես տեսել են մեղադրյալներին, վիճաբանել նրանց հետ, այնուհետեւ տեղի է ունեցել ճանաչման քննչական գործողություն: Պետք է նշեմ, որ նման գործողությունները քրեական դատավարության 105 հոդվածով սահմանված կարգով համարվում են անթույլատրելի ապացույցներ եւ նախաքննության մարմինն իրավունք չուներ այդ ամենը դնել մեղադրանքի հիմքում»: Ըստ փաստաբանի` նախաքննության մարմնի կողմից դա միակ սխալը չի եղել. «Կան բազմաթիվ կոպիտ դատավարական խախտումներով ձեռք բերված ապացույցներ, եւ չկան որեւէ այլ ապացույցներ, որով կհիմնավորվի իմ պաշտպանյալի մեղավորությունը կամ մասնակցությունն իրեն մեղսագրված արարքում: Ձեր ուշադրությունը պետք է հրավիրեմ նաեւ մեկ այլ հանգամանքի վրա` տուժողները երբեւիցե չեն տեսել իմ պաշտպանյալին, սակայն չգիտես ինչու վստահ նշում են, որ իրենց հետ հենց իմ պաշտպանյալն է զրուցել: Ստացվում է, որ տուժողներն ունեն ձայնի լսողության բացարձակ ունակություն եւ վստահ պնդում են, որ խոսել է իմ պաշտպանյալը, այնինչ գործում առկա են ձայնագրություններ, որոնք ենթարկվել են փորձաքննության եւ պարզ է դարձել, որ ձայնանմուշները պիտանի չեն նույնականացման համար: Մեր տեղեկությունների համաձայն (այս մասին միջնորդել էինք նաեւ նախաքննության մարմնին)` տուժողների փոխարեն խոսել է ոստիկանության Մարաշի բաժնի քրեական հետախուզության նախկին պետը, Աբովյան քաղաքի ներկայիս ոստիկանության պետ Արթուր Մկրտչյանը: Փաստորեն, ի՞նչ է ստացվում, դուրս է գալիս, որ իմ պաշտպանյալը մեղադրվում է քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` խարդախության փորձ կատարելու մեջ, այնինչ ոստիկանության աշխատողների ոչ օպերատիվ հետախուզական պրոֆեսիոնալիզմի բացակայության պատճառով ուղղակի տեղի է ունեցել հանցագործության պրովոկացիա: Այսինքն` ոստիկանության աշխատողների նախաձեռնությամբ կազմակերպվել է իբր թակարդ, հանցագործների բացահայտելու համար, այնինչ ոստիկանության գործողությունները եղել են օրենքի կոպիտ խախտմամբ: Նշեմ նաեւ, որ անգամ մեղադրական եզրակացությունը, որով մեղադրողը պաշտպանում է իր մեղադրանքը, դատարանում գրված է սխալներով, թերություններով եւ մի շարք բացթողումներով, որի վերաբերյալ մեղադրող Ա. Մանուկյանը դատական նիստի ընթացքում նշեց, որ դրանք ուղղակի թերություններ են եւ բացթողումներ, որոնք նա կլրացնի դատաքննության ընթացքում, սակայն նման կարգ դատավարությունում գոյություն չունի»: Խոսքի ավարտին փաստաբանը նաեւ նշեց. «Ես վստահ եմ դատարանի անաչառության եւ օբյեկտիվության վրա, իսկ վերը նշված խախտումները եւ մի շարք այլ խախտումներ, որոնք դեռեւս չեն քննարկվել դատարանում եւ որոնց մասին, ելնելով իմ պաշտպանի շահերից, չեմ ցանկանում խոսել, ներկայացնելու եմ ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ոստիկանապետին եւ քննչական կոմիտեի նախագահին»: Սույն գործով դատավարական հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 4-ին: Իսկ թե ի՞նչ բացթողումների մասին է խոսքը գնում, փաստաբան Ս. Խաչատրյանը կներկայացնի հաջորդող դատական նիստերի ընթացքում: Էլեն Մնացականյան
Timeline
IDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi CampIdram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system IdramNetUcom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, Establishing Major Milestones in Armenia’s AI and Digital FutureIDBank Receives Permission to Open a Representative Office in the United StatesRoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ program.” Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad AnnouncedUnibank's VISA DIGITAL cards are now free Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of UnderstandingIdram has been awarded the prestigious “Beyond Payments Awards” by Ant InternationalSTEM Acceleration Award 2025 Held with Idram’s SupportSolar Power is Generated in Kechut Community Through the Efforts of Ucom and SunChild Idram Announces Partnership with WeChat PayAraratBank: Transfer Your Mortgage Loan and Repay It on Attractive Terms: JOIN US“The Power of One Dram” as the Main Supporter of the National Hackathon AI4Biodiversity: AI Solutions for NatureSpeed-Mentoring Event Accelerates Green Innovations within the Ucom Fellowship Program Ucom Supports the Development of High-Tech Education in Armenia Dalan Technopark announces its first bond issuance. Placement Partner is Cube InvestIdram Junior Participants Receive Prizes: The First Junius Financial Literacy Competition ConcludesLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future Foundation5,312,038 AMD for “Symphonic Forest”: the November beneficiary is AI4Biodiversity: AI Solutions for Nature, a national hackathonUcom’s Green Initiative Reaches Urtsadzor
All Timeline »
Poll