Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սարգսյանը միշտ չէ, որ առաջնորդվել է միայն քաղաքական տրամաբանությամբ

Analysis
Արդեն իսկ պարզ է, որ Հայաստանում ծավալվելիք հետագա քաղաքական գործընթացները, մեղմ ասած, կառուցողական ու զուսպ դիրքորոշումներով աչքի չեն ընկնելու: Ճիշտ է, մինչ այս էլ չի կարելի ասել, որ բոլոր ընտրական, հետընտրական կամ թեկուզ համեմատաբար հանգիստ իրողություններում քաղաքական ներկապնակի ներկայացուցիչներն աչքի չեն ընկել իրենց կշռադատվածությամբ ու հանդուրժողականությամբ, սակայն նախորդ ժամանակներում ինչ-որ տեղ առկա է եղել ասելիքի քաղաքական բաղադրիչը: Եվ հարց է ծագում՝ ինչու, այնուամենայնիվ, ՀՀ նախագահը, ով երբեք աչքի չի ընկել կոշտ հռետորաբանությամբ, հանկարծ որոշում է գոտկատեղից ներքև հարված հասցնել Գագիկ Ծառուկյանին, ով, իմիջիայլոց, անկախ իր և իր թիմի քաղաքական դիրքորոշումից՝ մշտապես հեռու է մնացել անձնական որակումներից ու վիրավորանքներից` չցանկանալով սրել իրավիճակը դեմոնստրատիվ կերպով: Այն, որ Ծառուկյանը քաղաքական կերպար չէ, դրանում կասկած լինել չի կարող, այն որ ԲՀԿ-ն համալրված է բավականին լուրջ քաղաքական գործիչներով, նույնպես աներկբա է, սակայն այստեղ որոշումների ընդունման ու հատկապես դրանց իրականացման մենաշնորհը մշտապես գտնվել է անձամբ ԲՀԿ նախագահի վերահսկողության ներքո, այսինքն` կարծիքների բախումը, բանավեճերն ու հարցերի վերաբերյալ կոնսենսուսային մոտեցում ցուցաբերելը քաղաքական երկրորդ ուժի մոտ օրակարգային չի եղել: Այսինքն` ինչ-որ տեղ քաղաքական մոտեցումները համեմվել են տղայական թասիբային մակարդակների դաշտով, իսկ սա արդեն միանշանակ խոցելի է, որովհետև թիմակիցներից միայն բարի ու դրական խոսքեր լսելու պահանջն ու ցանկությունը, չնայած երբեմն դրանց հետ համամիտ չլինելու պատճառով, իշխանության ներկայացուցիչներին թույլ են տալիս հարվածել Ծառուկյանի թույլ կողմերին՝ թասիբին: Ծառուկյանն այդպիսով կարող էր կորցնել իրականության զգացումը, ինչը պատահել է շատ առաջնորդների հետ` դառնալով նրանց կործանման հիմնական պատճառ: Մեկ անգամ չէ, որ ԲՀԿ առաջնորդը հայտարարել է՝ անկախ իր կուսակցության անդամների պահվածքից ու կարգավիճակից՝ նա միշտ կանգնելու է նրանց կողքին. այլ կերպ ասած՝ «լավն ես, վատն ես՝ իմն ես, ու ոչ ոք իրավունք չունի քեզ նեղացնել»: Սա շատ լավ է հասկանում Սերժ Սարգսյանը, որը խաղադրույք կատարեց հենց այս փաստի վրա և տվեց ոչ թե իրեն հատուկ քաղաքական գնահատական, այլ զրույցը տեղափոխեց անձնական դաշտ՝ թիմակիցներին հորդորելով, որ իրենց ելույթներում լինեն անողոք, ինչը և հանրապետականները շտապեցին անել, ի դեպ, երբեմն նույնիսկ խախտելով էթիկայի բոլոր նորմերն ու կանոնները: Սա ակնհայտ նոքդաուն էր Ծառուկյանի համար, ով, թեպետ, իր պատասխան ելույթում ավելի ադեկվատ էր, սակայն, ի պատիվ իրեն, ընդունեց մարտահրավերը՝ հաստատելով քաղաքական նոր իրողության մեկնարկը: Թե ինչն էր նման անսպասելի շրջադարձի պատճառը, թե ինչու Սերժ Սարգսյանը այսպիսի քայլ արեց, կարծում եմ՝ դեռ վաղ է ասել, սակայն չմոռանանք, որ Սարգսյանը միշտ չէ, որ առաջնորդվել է միայն քաղաքական տրամաբանությամբ, այլապես նույն Ծառուկյանի հետ կոալիցիա չէր կազմի 2008 թվականի արյունալի դեպքերից հետո: Ով, եթե ոչ նա, լավ գիտի ԲՀԿ առաջնորդին ու նրա վարքագիծը, և մեկ-երկու նախադասությամբ մեղա գալով հանրության առաջ, թե իբր սխալվել է՝ նրան վստահելով, քաղաքական շրջանակներում զավեշտ է առաջացնում ու թեթև ժպիտ: Խնդիրը շատ պարզ է: Ծառուկյանը ինքնուրույն քայլեր է անում, իսկ Սերժ Սարգսյանը չի հանդուրժի նման վարք: 2008 թվականին ընդդիմության շարքերն անցնելու համար նրա մարտական ու կուսակից ընկերներ Սասուն Միքայելյանը, Մյասնիկ Մալխասյանն ու Հակոբ Հակոբյանը իրենց դիրքորոշման համար հայտնվեցին բանտերում՝ անցկացնելով այնտեղ բավականին երկար ժամանակ: Եվ ուրեմն առաջիկայում անձնական էմոցիոնալ ելույթների ու օրեցօր շիկացող մթնոլորտի պարագայում ջրի երես են դուրս գալու իրողություններ, որոնք հայ հասարակությունը թերևս հաճույքով կքննարկի բակերում, աշխատավայրերում կամ պարզապես երեկոյան զբոսանքների ժամանակ՝ ակնհայտորեն զարմանքի, երբեմն նաև դեմքի սարսափելի արտահայտությամբ: Նարեկ Ադամյան Orer.am, վերլուծաբան
Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards