Yerevan, 24.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Անցած ճանապարհ, հիշողություններ և ճակատագրական հանդիպումներ. «3-րդ ալիք»-ը դարձավ 24 տարեկան

Lifestyle
24 տարի առաջ փետրվարի 19-ին ծնվեց մի հաղորդաշար, որն իր մեջ ներառում էր մի ամբողջ հեռուստափաթեթ. ինֆորմացիոն, երաժշտական, զվարճալի հաղորդում, նախագիծ, որը համարձակվեց իր ուսերին վերցնել նաև ճաշակ թելադրելու, գուցե և դաստիարակելու իրավունքը: Orer.am-ը, շնորհավորելով «3-րդ ալիք»-ի 24-ամյակը, զրուցեց հաղորդմանը ծնունդ տվողների՝ հաղորդավարներ Արտավազդ Եղոյանի, Կարեն Քոչարյանի և պրոդյուսեր, տնօրեն Էլմիրա Արսենյանի հետ: Հետաքրքվեցինք, թե ինչ բերեց իր հետ «3-րդ ալիք» հեռուստահաղորդումը, ունեցա՞վ հետագայում արժանի հետևորդներ, ինչո՞ւ այսօր կողք կողքի չեն աշխատում երիտասարդ և ավագ սերունդները՝ մեկը սովորելու, մյուսը՝ փորձը փոխանցելու առաքելությամբ: Եվ, ի վերջո, որո՞նք են եղել «3-րդ ալիք»-յան ճակատագրական հանդիպումները: Արտավազդ Եղոյան «3-րդ ալիք»-ն իր հետ բերեց ազատ խոսք, հեռուստահաղորդումները ներկայացնելու նոր լուծումներ, ուղիղ եթերում աշխատելու նոր ոճ` առանց գրաքննության… Հետևորդներ, իհարկե, եղան: Թող անհամեստություն չլինի, բայց կասեմ` նախ հետևանքը եղավ այն, որ սկսեցին հայտնվել հաղորդաշարեր, որտեղ եթեր էին մտնում երկու տղամարդ հաղորդավարներ: Մինչև «3-րդ ալիք»-ի հայտնվելը այդպիսիք չկային: Եվ ամենակարևորը, մենք աշխատում էինք շատ փոքր խմբով՝ տալով մի ամբողջական ծրագիր` ժամը 17:00–ից մինչ ուշ գիշեր, իսկ երբեմն էլ՝ մինչև առավոտ: Մեզանից յուրաքանչյուրը կարող էր և՛ տեքստը գրել, և՛ կարդալ, և՛ նկարահանել, իսկ այնուհետև նույնիսկ մոնտաժել ու պատրաստի հաղորդում ներկայացնել: Հետագայում հայտնվեցին մի շարք հաղորդումներ, որոնք աշխատում էին մեր հաղորդաշարերի ձևաչափով, որոնք մինչ օրս եթերում են, պարզապես վերնագրերն են ուրիշ: Դեպքերը շատ էին, թէ՛ հետաքրքիր, թէ՛ զվարճալի և նույնիսկ ինչ-որ առումով ճակատագրական: Հիմնականում այդ բոլոր դեպքերը հայտնվում էին եթերում: Գուցե, հենց մեր անմիջականությունն էր հեռուստադիտողի հարգանքն ու սերը վայելելու հնարավորությունը տվել մեզ… Ասեմ, որ ճակատագրական եղավ թերևս այն, երբ ես ու Գագիկ Համբարձումյանը մի տեսահոլովակ պատրաստեցինք Ռ. Քոչարյանի և Կ. Դեմիրճյանի նախընտրական արշավի ժամանակ եթեր հեռարձակելու նպատակով: Քանզի այդ օրերին Կարեն Դեմիրճյանի դեմ ոչ պարկեշտ հոլովակ էին ցուցադրում (գուցե կհիշեք Ռոբերտ Սահակյանցի մուլտիպլիկացիոն հոլովակը` դագաղներով ու «էլի փորձիր» կարգախոսով), մենք էլ որոշեցինք դրականը ներկայացնել. երբ ժողովուրդը ցնծությամբ և աղ ու հացով էր դիմավորում նրան: Իհարկե, դա մեր նախաձեռնությունն էր և անվճար: Կարեն Դեմիրճյանը նույնիսկ տեղյակ չէր: Երբ հայտնեցինք Կարեն Դեմիրճյանի որդուն, որ այդպիսի բան ենք մտածել, նա եկավ ժապավենը վերցնելու: Ավարտելուց հետո հեռուստատեսության շենքից միասին դուրս գալիս երես առ երես հանդիպեցինք Ռ.Քոչարյանին և Տ.Նաղդալյանին: Հենց այդտեղ ես ասացի. «Եթե նրանք հաղթեն, «3-րդ ալիք»-ի վերջը կգա». որոշ ժամանակ անց այդպես էլ եղավ… Իհարկե, ոչ միանգամից: Կամաց-կամաց մեր եթերաժամը սկսեց կրճատվել: Մենք էլ որոշեցինք` լավ է շուտ գնանք, քան մեզ դուրս կանեն: Իհարկե, երիտասարդները սովորելու բան ունեն, սակայն, լավ գիտեք, մեր երիտասարդների մի մասն, իրեն ամենագետ համարելով, չի ցանկանում որևէ խորհուրդ ընդունել: Մի բառով ասած՝ մեր կարիքը չունեցան… Իսկ թե ինչո՞ւ չենք երևում եթերում, ապա կկրկնեմ մեր Անուշ Համբարձումյանի սիրելի խոսքը. «Ամեն լավ բան ունի սկիզբ և ավարտ»: Չնայած, իհարկե, մենք դեռ այնքան ծեր չենք, որ ի վիճակի չլինենք աշխատելու: Այլ հարց է, թե ո՞ւմ ղեկավարության տակ: Ես, օրինակ, չեմ կարող կատարել որևէ մեկի հանձնարարությունը, եթե այն իմ սրտով չէ: Էլ չեմ խոսում նյութին կողմնակալ մոտեցման մասին: Մի խոսքով`սա դեռ վերջը չէ: Ինչպես իմ գործընկեր Կարենը կասեր` կրկնելով Օստապ Բենդերի թևավոր խոսքը. «Նիստը շարունակվում է, պարոնայք երդվյալ ատենակալներ»… Կարեն Քոչարյան «3-րդ ալիք»-ը առաջին հերթին հեռուստադիտողին տվեց նոր հեռուստատեսություն, որը զուրկ էր «կլոր», «քառակուսի», «օվալաձև» և «ձվաձև» սեղաններից և «խելոք մտքեր» արտահայտող դեմքերից: Մարդիկ հոգնել էին, տարիները շատ քաղաքականացված էին: Մոտենում էր անկախությունը, առավոտից գիշեր հարցազրույցներ, հարցազրույցներ, հարցազրույցներ… Եվ հանկարծ… Մի լույսի շող, մի նոր և թարմ շունչ եկավ… Եվ մի խումբ խենթերի շնորհիվ հեռուստադիտողը հասկացավ, որ կարելի է եթերում այլ կերպ մտածել` որպես նշանաբան վերցնելով Մյունհաուզենի իմաստուն խոսքերը. բացահայտ ամեն շաբաթ դիմում էինք մեր հեռուստադիտողներին և փորձում հասկացնել` մենք գիտենք Ձեր դժբախտության գաղտնիքը, դուք չափից ավելի լուրջ եք, պարոնայք, դեմքի խելոք արտահայտությունը դեռ խելքի նշան չէ և աշխարհի բոլոր հիմարություններն արվում են դեմքի հենց այդ արտահայտությամբ. ժպտացե՛ք, պարոնայք, ժպտացե՛ք: Մենք հեռուստադիտողի հետ անցանք անչափ հարուստ ճանապարհ: Անդրադարձել ենք ամեն ինչին՝ մշակույթին, սպորտին, գիտությանը, գրականությանը, մեր սիրելի Երևանին, ինչպես նաև երկրի քաղաքական իրավիճակին, բայց երբեք թույլ չենք տվել մեզ լկտիություն, եթերային անբարոյականություն, երբեք ոչ մեկին չենք վաճառվել և չենք ծառայել: Միակն, ում ծառայել ենք, այն էլ մեծ սիրով և նվիրվածությամբ, եղել է մեր հեռուստադիտողը: Ի դեպ, հեռուստադիտող ասելով, ես ի նկատի ունեմ սկսած երկրի տարբեր տարիների ղեկավարությունից, մինչև ամենասովորական քաղաքացին, ինչի համար մենք անչափ շնորհակալ ենք բոլորին: Ինձ համար միլլիոն արժի, որ փողոցում ինձ մարդիկ ժպտում են, մոտենում, իրենց շնորհակալական խոսքերն ու կարոտն են ուղղում: Ինձ համար միլլիոն արժի այն մե՜ծ հավաքածուն, որը սրբությամբ փորձում ենք վերականգնել և տեղադրել համացանցում: Խոսքս այն դեմքերի մասին է, ովքեր անցել են «3-րդ ալիք»-ի ալիքներով: Թվարկերլն անգամ անհնար է. Ազնավուր, Անրի Վերնոյ, Պյեռ Ռիշար, Սոֆիկո Ճիաուրելի և Կոտե Մախարաձե, Գեննադի Խազանով, Օլեգ Եֆրեմով, Արմեն Ջիգարխանյան, Սերժ Ավետիքյան, Էմմանուիլ Վիտորգան, Օլեգ Տաբակով, Խորեն Աբրահամյան, Սոս Սարգսյան, Մհեր Մկրտչյան, Գուժ Մանուկյան, Վլադիմիր Մսրյան, Արթուր Ութմազյան, Ալեքսանդր Գրիգորյան,Վալենտին Պոդպոմոգով, Գրիգոր Հասրաթյան, Մուրադ Մուրադյան… Աշխարհի որ երկրում ասես չեղանք և այդ ամենը տեսանք տեսախցիկի սև-սպիտակ աչքով, որպեսզի ավելի ճոխ տեսնի հեռուստադիտողը: Երեխաների բազմաթիվ սերունդ դաստիարակեցինք, որոնցից մի քանիսն այսօր էլ եթերում են` իրենց սեփական նախագծերով: Մի խոսքով, ահա այս ամենը և էլի շատ-շատ բաներ տվեց «3-րդ ալիք»-ը հեռուստադիտողին, իսկ այսօր «3-րդ ալիք»-ի չլինելու հետ պակասեց առաջին հերթին եթերային անկեղծությունը: Ինչ վերաբերում է ճակատագրական հանդիպումներին, ես կարծում եմ, որ հենց այս հանդիպումը՝ Արտակ Արզումանյան,Վաչագան Ներսիսյան, Էլմիրա Արսենյան, Արտավազդ Եղոյան և Կարեն Քոչարյան՝ իրոք ճակատագրական էր: Իսկ եթե եթերային ճակատագրական հանդիպումներին անդրադառնամ, կարող եմ ասել, որ դրանցից գրեթե յուրաքանչյուրն էլ ճակատագրական էր, ինչի համար ես մինչև կյանքիս վերջը շնորհակալ կլինեմ իմ ճակատագրին: Ի դեպ, այս խոսքերը չեն նշանակում, որ մինչև կյանքի վերջը պիտի հիշողություններով ապրենք: Մենք դեռ ունենք մեծ պոտենցիալ և այսօր պետք ենք մեր հեռուստադիտողին, հեռուստադիտողն էլ՝ մեզ: Այնպես որ, կարող եմ վստահ ասել՝ ՄԻՆՉ ՆՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵԹԵՐՈՒՄ… Ո՞ր… Չգիտեմ… Այդ հարցն ուղղեք հեռուստաընկերությունների ղեկավարներին… Էլմիրա Արսենյան «3-րդ ալիք»-ն ինձ տվել է այն, որ հաղորդման շրջանակներում այնպիսի մարդկանց հետ եմ շփվել, ովքեր մեր փառքն ու պարծանքն են եղել: Երբ մեր արխիվն ուսումնասիրում եմ, հասկանում եմ, թե որքան ենք հարստացել (ոչ ֆինանսապես) այդ նախագծի շնորհիվ: Ես հեռուստատեսությունում աշխատում եմ արդեն 46 տարի: Մեզ այդ տարիներին պահել, աջակցել է հեռուստադիտողի սերը, սպասումը, հավատը. նրանք սպասում էին առաջին հայերեն թարգմանված մուլտին, ֆիլմին, առաջին հումորային ծրագրին: Հեռուստադիտողն այնպես էր մեզ հավատում, որ Կարենի և Արտավազդի եթերում արված հումորային վեճերը լուրջ էր ընդունում: Մի անգամ դրսում ուսուցչուհի մի կին մեզ կանգնեցրեց և ասաց. «Արտավազդ ջան, ինչո՞ւ ես Կարենին այդքան նեղում»: Այդ կինն իսկապես հավատացել էր, որ Արտավազդը Կարենի հետ թշնամանք ունի: Ի դեպ, ասեմ, որ առաջին անգամ 1991 թվականի հունվարի 14-ին է պրոդյուսեր հասկացողությունը շրջանառվել: Այդ ժամանակ նույնիսկ ռուսական հեռուստատեսությունում պրոդյուսեր չկար: Հովանավորներ երբեք չենք ունեցել, նրանցից ֆինանսական ակնկալիքներ չենք ունեցել, այլ եղել ու մնացել ենք լավ բարեկամներ: Նրանք պարզապես մեր գործընկերներն էին: Ամեն ինչ գրեթե մեր ուժերով էինք անում, բայց սիրով… Ես չեմ համարում, որ ավարտել ենք մեր գործը, որովհետև յուրաքանչյուրս առանձին ինչ-որ բան անում ենք, լավ ընկերներ ենք՝ անկախ բնակության հեռավորությունից, վայրից: Ուզում ենք, որ սերունդներն այսօրվա պես մեզ միշտ հիշեն… Նելլի Մարգարյան
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes