Yerevan, 20.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Շատ վատ կլինի, որ ինձ հրավիրեն նկարահանման միայն այն բանի համար, որ համաձայն եմ խաղալ բաց տեսարաններում. Տաթև Հովակիմյան

Lifestyle
Life.Panorama.am-ի այսօրվա հյուրը Տաթև Հովակիմյանն է: Երիտասարդ դերասանուհի, ով վերջերս նշեց իր դեբյուտը կինոաշխարհում՝ նկարահանվելով «Անավարտ թռիչք» գեղարվեստական ֆիլմում՝ իրական հերոսուհու կերպարում: -Օրեր առաջ «Անավարտ թռիչք» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան եղավ: Որպես ֆիլմի հերոսուհի, գո՞հ եք Ձեր խաղից: -Այդ հարցին երբեք չեմ կարող պատասխանել: Իրական գնահատական կարող են տալ միայն հանդիսատեսն ու ռեժիսորը: Միայն կարող եմ ասել, որ շատ հաջողված, գեղեցիկ ֆիլմ է: Այն մեծ քայլ էր հայկական կինոարտադրության մեջ: -Տաթև, մեծամասամբ դերասաններն իրենց կարիերան սկսում են փոքրիկ, էպիզոդիկ դերերից: Դժվար և պարտավորեցնող չէ՞ր միանգամից ստանձնել գլխավոր դեր: -Իհարկե, պարտավորեցնող է: Կարծում եմ, սա վարձատրություն էր աշխատանքիս դիմաց, քանի որ Թատերական ինստիտուտում սովորելուն զուգահեռ աշխատել եմ թատրոնում՝ առանց հանգստի… Ինձ թվում է, կարողացա հաղթահարել այն բոլոր խնդիրները, որոնք ֆիլմում դրված էին իմ առջև: Ճիշտ դերասանական կրթությունն օգնում է: Ինձ համար անսովոր էր կամերայի հետ աշխատելը, բայց մեկ շաբաթից ընտելացա: Գիտեք, տարբերությունը նրանում է, որ թատրոնում  շատ էմոցիա կարող ես տալ, իսկ տեսախցիկը կեղծ է ընդունում, երբ շատ էմոցիա ես տալիս: -Ընդամենը մեկ-երկու ամիս առաջ Տաթև Հովակիմյան դերասանուհուն շատ քչերն էին ճանաչում: Այսօր Ձեզ բոլորը գիտեն: Ֆիլմից հետո ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում: -Ավելի լայն հասարակությանն ես ծանոթ դառնում, քեզ ճանաչում են, ինչն առավել շատ է պարտավորեցնում: Կյանքում ապրում եմ իմ սովորական առօրյայով: Ինչ վերաբերում է փոփոխությանը, ապա ասեմ, որ այս հարցազրույցն արդեն իսկ փոփոխություն է ինձ համար, սա նորություն է իմ կյանքում: Հուսով եմ, երբեք ինքս իմ մեջ բացասական փոփոխություններ չեմ հայտնաբերի: Հետաքրքիր է, երբ մարդիկ քեզ ճանաչում են, հարցեր են տալիս գործիդ հետ կապված, հետաքրքրվում են քո աշխատանքով: Ես սիրում եմ, որ մարդիկ քննարկում են քո աշխատանքը, և ոչ թե արտաքին տվյալներդ, կյանքդ: -Դուք արդեն մի աշխարհ եք ոտք դրել, որտեղ դժվար կլինի խուսափել հետաքրքրասեր հայացքներից: -Գիտեմ , բայց կփորձեմ սահմաններ գծել աշխատանքի ու անձնական կյանքի միջև… -Վախ կա՞, որ կարող է «աստղային հիվանդություն»-ը Ձեզ էլ այցելել: -Շատ ճիշտ ու հանճարեղ խոսք կա. «Երբեք մի ասա երբեք»… Բայց վստահ եմ իմ դաստիարակության վրա: Ի վերջո, այս փոքրիկ Հայաստանում գեղեցիկ չի հնչում որևէ մեկի համար օգտագործել «աստղ» բառը: Անձամբ ես այդ բառից ամաչում եմ, կոմպլեքսավորվում և չեմ էլ ցանկանում մտածել այդ «հիվանդության» մասին: -Միգուցե նման «հիվանդություն» չկա՞ տարածված, այլ այն մարդիկ, ովքեր չեն կարողանում շփման եզրեր գտնել հայտնիների հետ, դա վերագրում են նրանց «աստղային» պահվածքո՞վ: -Համաձայն եմ, նման բան կա: Գիտեք, երբ վրա է հասնում հաջողությունը, զարմանում ես «կորած» մարդկանց վերաբերմունքից, ովքեր միանգամից հայտնվում են կողքիդ: Եվ եթե չես ցանկանում իրենց հետ չփվել, դա վերագրում են «աստղային հիվանդության»-ը: Բայց մարդը մեկուսանում է նրանցից, քանի որ չի հասկանում, չի ընդունում վերաբերմունքի փոփոխության պատճառը: -Այս մեկ ամսվա ընթացքում նման «կորած» մարդիկ հայտնվե՞լ են Ձեր կողքին: -Այո: -Եվ ինչպես եք արձագանքե՞լ: -Ամեն ինչ հասկանալով, բայց՝ «ջան-ջիգյարով»: Շատ եմ սիրում մարդկանց: Ոչինչ, մարդու բնավորությունը, տեսակն է այդպիսին: -Թեև «աստղեր» չունենք, բայց շատ լավ հայ դերասաններ ունենք: Ո՞ւմ հետ կցանկանայիք հայտնվել նկարահանման հրապարակում: -Առաջին հերթին իմ վարպետի՝ Դավիթ Հակոբյանի: Շատ կցանկանամ նկարահանվել Միքայել Պողոսյանի, Արման Նավասարդյանի,  միանշանակ՝ Հրանտ Թոխատյանի հետ: Շատ լավ դերասան-դերասանուհիներ ունենք, որոնք արժանի են Հայաստանը ներկայացնել նաև դրսում: -Արդեն իսկ ունե՞ք նոր առաջարկներ: -Ճիշտն ասած՝ այս տարի ավարտում եմ ինստիտուտը, այժմ զբաղված եմ դիպլոմային աշխատանքով: Բայց ունեմ առաջարկներ գեղարվեստական ֆիլմերից: Դեռևս չեմ կարող փակագծեր բացել: Հուսով եմ, առաջիկայում այդ մասին կխոսենք: -Հնարավո՞ր է Ձեզ տեսնենք նաև հեռուստասերիալում: -Չեմ կարծում, ես ինձ դեռևս չեմ պատկերացնում սերիալում: Մինչև ուսանող դառնալս մի քանի նախագծերում հայտնվել եմ, բայց երբ ընդունվեցի Թատերական ինստիտուտ, ինքս հրաժարվեցի նկարահանվել սերիալներում: -Դժվա՞ր է նկարահանման հրապարակում հայտնվել փորձառու խաղընկերների հետ: Ո՞ւմ հետ էր ավելի հեշտ աշխատելը: -Նախ ասեմ, որ շատ մեծ հաճույքով եմ աշխատել Տիգրան Մակարյանի հետ: Նա տաղանդավոր դերասան է, կցանկանամ հետագայում էլ նրան տեսնել լավ ֆիլմերում: Արժանի դերասան է, ում հետ մեծ սիրով աշխատել եմ բոլոր տեսարաններում: Նաև ասեմ ինձանից տարիքով մեծ դերասանների մասին. հպարտ եմ, որ նկարահանվել եմ շատ սիրված Լուիզա Ղամբարյանի և Սերժ Ավետիքյանի հետ: Անկախ նրանից, թե վաղը ինչ խաղընկերներ կունենամ, ինչ ֆիլմում կխաղամ, միշտ կհիշեմ այս մարդկանց, ովքեր իմ դեբյուտի ժամանակ օգնել են ինձ նկարահանման հրապարակում՝ հասկանալու դերասանական արվեստը՝ ֆիլմում: -Տաթև, ֆիլմի տեսարաններից մեկը՝ համբույրի տեսարանը, բավական ժամանակ քննարկվող թեմա էր դարձել, քանի որ հայկական ֆիլմերում քիչ հանդիպող երևույթ է: Երբ սցենարին ծանոթացաք, հեշտությա՞մբ համաձայեցիք, թե՞ համոզեցին: -Համոզելու բացարձակ խնդիր չի եղել: Դա իմ աշխատանքն է, որը ես սիրում եմ: Համբույրը սիրահար զույգերի համար բնական երևույթ է: Ես այնտեղ Արևիկն եմ, ով սիրում է, սիրված է: Երբ սցենարը կարդացել եմ, հուզվել եմ բուն պատմությունից և ոչ թե սևեռվել, թե քանի տեսարանում պետք է համբուրվեմ: Ինձ համար տարօրինակ է, որ հանդիսատեսն ուշադրություն է դարձնում ու քննարկում համբույրի տեսարանները՝ մոռանալով խաղն ու ֆիլմի ասելիքը: Գուցե ես դեռ չեմ հասկանում, ինչ-որ վատ բան ենք արել, չգիտեմ: -Հայաստանում դերասանուհինները մեծամասամբ հրաժարվում են նման տեսարաններից: -Ներեցեք, բայց ես նման «դերասանուհիների» անունները չակերտների մեջ կգրեմ: Չեմ պատկերացնում։ -Կողմնակի խոսակցություններից չե՞ք վախենում: -Ոչ: Ես բոլորի կարծիքը կարևորում եմ, լսում ու շնորհակալություն հայտնում: Բայց կան մարդիկ, որոնց կարծիքն ինձ համար ամենակարևորն է: Գիտեմ, որ նրանք օբեկտիվ են: Նրանցից մեկն իմ վարպետն է՝ Դավիթ Հակոբյանը, մեծ վարպետ Հրաչյա Գասպարյանը և շատ այլ մարդիկ: Իհարկե, ընդհանուր արձագանքներին հետևում եմ, որպես դերասանուհի ինձ հետաքրքիր է, բայց դրանից ներսումս ոչինչ չի փոխվում: Շնորհակալ եմ և լավ խոսքերի, և վատ խոսքերի համար: -Իսկ ընտանիքի անդամնե՞րն ինչպես արձագանքեցին: -Ծնողներս միշտ աջակցում են, կողքիս են: Հավանաբար բոլորին կհետաքրքրի՝ ֆիլմը դիտե՞լ է հայրս: Այո, և նա այն գիտակից մարդկանցից մեկն է, ով հասկանում է, որ ես դերասանուհի եմ: Նա շատ է սիրում ֆիլմեր նայել: Ասեմ, որ համբույրի տեսարանի թեմայով բացարձակ խոսակցություն չի եղել մեր տանը: Նա չի սիրում մանրամասնել իմ ոչ մի աշխատանք: Մայրս շատ ավելի հեշտ է արտահայտում իր կարծիքը, շատ գոհ ու հիացած էր: Իսկ հայրս դժվարությամբ է կարծիք հայտնում: Նույնիսկ թատրոնում առաջին անգամ ինձ տեսնելուց հետո չէր ցանկանում հետս խոսել: Երբ ֆիլմը նայելուց հետո ժպիտով տուն եկավ, հասկացա, որ դրական կարծիք ունի: Մայրիկիս միայն ասել է՝ նորմալ է: Իսկ հայրիկիս ասած նորմալն արդեն իսկ շատ լավ է: -Վստահ եմ, որ Ձեր պրոֆեսիոնալության, տեսարաններից չխուսափելու շնորհիվ այսուհետ ֆիլմերում շատ առաջարկ կունենաք՝ նման տեսարաններով: Պատրա՞ստ եք: -Սա մինչ այսօր հնչեցրած ամենաբարդ հարցերից էր, անակնկալի եկա… Շատ վատ կլինի, որ ինձ հրավիրեն նկարահանման միայն այն բանի համար, որ համաձայն եմ խաղալ բաց տեսարաններում: Այդ դեպքում միանշանակ կհրաժարվեմ: Իսկ եթե սցենարը կարդամ ու հասկանամ, որ գեղեցիկ պատմություն է, ասելիք ունի և հուզող է՝ ինչպես այս ֆիլմը, ապա երբեք չեմ հավատա, որ ինձ միայն համբույր խաղալու համար են հրավիրել: Ցանկանում եմ հավատալ, որ ինչ առաջարկ էլ ստանամ, դա կլինի իմ դերասանուհի տեսակի, խաղի համար: Շատերը կարծում են, որ ինձ այս ֆիլմում ընդգրկեցին հենց բաց տեսարաններում խաղալու պատճառով: Բայց իմ և ռեժիսոր Ելենա Արշակյանի մեջ երբեք նման խոսակցություն չի եղել: -Տաթև, գիտեմ, որ հանդիպել եք Ձեր կերտած իրական հերոսուհուն: Իսկապե՞ս Արևիկ է անունը: -Ոչ, Արևիկ չէ… Այս հանդիպման մասին խոսել չեմ սիրում: Մեր խոսակցությունը միշտ կմնա իմ ներսում, իմ սեփականությունը: -Ֆիլմում Ձեզ առավել շատ ո՞ր հատվածն է հուզել: -Բոլոր տեսարանները շատ հուզիչ են: Հոգեբանական շատ ծանր տեսարաններ ենք ունեցել: Ինձ համար ամենասարսափելի տեսարանը ֆիլմի վերջում ինքնաթիռի բախումն է: Այդ պահին իմ աչքի առաջ գալիս է ոչ թե մեկ տղա՝ երկու ճակատագիր, այլ 113 հոգու ճակատագիր: Կյանքեր, որոնք կիսատ մնացին… -Իսկ Ձեր համար ո՞ր տեսարանում նկարահանվելն էր առավել բարդ: -Շատ բարդ էր հոկտեմբեր ամսին -5 աստիճանի պայմաններում նկարահանվել Սևանում՝ ջրերի մեջ, ժայռի վրա: Բայց այդ պահին չեմ զգացել բարդությունները: Մտածում էի տեսարանների վերապրման ու սպասելիքների արդարացման մասին: -Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին: -Հայրս ունի սեփական վարսավիրանոց, որտեղ նաև որպես վարսահարդար է աշխատում: Մայրս մասնագիտությամբ բուժքույր է: Քույրս ինձանից մեծ է 4 տարի, աշխատում է որպես դիմահարդար: -Շատերին կհետաքրքրի՝ սիրահարվա՞ծ եք: -Փորձում եմ արդեն իսկ սահման գծել, որ երբևէ անձնական հարցերի չպատասխանեմ (ժպտում է)… Այս անգամ կասեմ՝ ոչ, չկա իմ կյանքում ինչ-որ մեկը, բայց լինելու դեպքում էլ չեմ «հայտարարի»: -Ի՞նչ նախասիրություններ ունեք: -Շատ եմ սիրում պարել: Ինքս էլ զբաղվել եմ պարելով: -Նորից վերադառնանք ֆիլմին. «Անավարտ թռիչք»-ն ասելիքն ամբողջությամբ տեղ հասցրե՞ց, թե անավարտ բաներ մնացին: -Անավարտ ոչինչ չի թողել. կարծում եմ: Դրա ապացույցն այն է, որ պրեմիերային հաջորդող դիտումներից հետո էլ մարդիկ ոտքի վրա ծափահարում ու հուզված դուրս էին գալիս կինոդահլիճից: Մեկ հոգու պատմության մեջ բացեց 113-ի պատմությունը: Նրանցից յուրաքանչյուրը մեր մեջ ինչ-որ բան է թողել: -Բոլորի հարազատնե՞րն են եկել ֆիլմի դիտմանը: -Շատ հարազատներ են եկել, ընտանիքի անդամներ: Երբ ինձ մոտենում, գեղեցիկ խոսքեր էին ասում, շատ էի հուզվում, գլուխս կախում էի, քանի որ ինձ մեղավոր էի զգում… -Ինչպիսին էր Ձեր արձագանքը, երբ մեծ էկրաններին առաջին անգամ տեսաք ֆիլմը: -Գրկել եմ Ելենա Արշակյանի, արտասվել ու դահլիճից դուրս եկել… Չեմ կարողացել անգամ շնորհավոր բառն ասել: Դժվար է։
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia