Պոլսի պատրիարքությունն անմասն է հայությանը վերաբերող միջացառումներից. թուրքագետ
SocietyՄարտի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը կարծիք է հայտնել, որ Պոլսո պատրիարքարանը երկար ժամանակ է՝ գտնվում է անկազմակերպ վիճակում,- հայտնում է Orer.am-ը:
Ըստ Ռ.Մելքոնյանի՝ թուրքական իշխանությունների և պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի ձեռքով պատրիարքական ընտրություններն անվերջ տապալվում են: «Այս իրավիճակում Մայր Աթոռի լռությունն ուղղակի անհասկանալի է, այն դեպքում, երբ վերջինս պետք է բարձրաձայներ իր 4 նվիրապետական աթոռներից մեկի՝ երկարատև ժամանակ առանց առաջնորդի մնալու փաստը»,- ասաց բանախոսը և հավելեց, որ Պոլսո պատրիարքությունն իրեն անմասն է պահում հայությանը վերաբերվող բոլոր միջոցառումներից: Դրա վառ ապացույցն այն է, որ ապրիլի 24-ին պատրիարքության ոչ մի եկեղեցում Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող զանգերի 100 ղողանջներ չեն լսվելու, ինչպես Մայր Աթոռի նվիրապետական 4 աթոռների աշխարհասփյուռ բոլոր եկեղեցիներում:
Ռուբեն Մելքոնյանը տեսակետ հնչեցրեց, որ Պոլսո պատրիարքարանը հաճախ կատարում է քայլեր, որոնք բնավ էլ թուրքական իշխանությունների ճնշման արդյունք չեն, այլ վախի մթնոլորտում ինքնակամ արված քայլեր են: