Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Անմեղիուս Մարդիուսի նամակը՝ Սերժ Սարգսյանին

Սիրելի Սերժ, առաջին հայացքից գուցե նամակս տարօրինակ թվա, սակայն կարծում եմ՝ դու, ինչպես միշտ, բանականության սահմաններում կընդունես տողերս՝ հաշվի առնելով, որ ես բավականին ծեր եմ և, ըստ էության, սիրում եմ քեզ: Ուստի, ընդունիր նամակս՝ որպես պատգամ, և եթե առաջին հայացքից ցանկություն չառաջանա դեն նետել այն, վառիր քո ծխախոտը և ընթերցիր, իսկ եթե քո դեմքի արտահայտությունը գոնե մեկ ագամ փոխվի այս տողերը կարդալիս, ուրեմն ես հասել եմ իմ նպատակին...

Քո թույլտվությամբ ես ամեն շաբաթ նամակներ կուղարկեմ քո երկրի երևելի անհատներին, կուղարկեմ նաև ոչ երևելիներին՝ փորձելով այդ կերպ բարձրացնել խնդիրներ, որոնք ունեն լուծման կարիք, և հրավիրել նրանց ուշադրությունն այդ ամենի վրա:

Սկսում եմ քեզնից, քանզի դու ես Հայրը, ու թող սրբերը օրհնեն քո ընտանիքը, քեզնից նեղացած որդիներին ու դստրերին, քեզ ցավ պատճառողներին ու նաև նրանց, ում կամա թե ակամա ցավ ես պատճառել: Ի դեպ, գեղեցիկ են քո աշխարհի կանայք, որոնցից չեմ տեսել իմ արկածներով ու կանանցով լի կյանքում, ու թեպետ իմ դուռը թակել է 90 տարիս, բայց ես առաջվա պես շարունակում եմ պաշտել կանանց, և այս օրիորդին, որը համաձայնվեց տպագրել նամակս, քանզի ինձ մերժեցին գրեթե ամեն տեղ: Այն ինչ արել ես և շարունակում ես անել, ստիպում է ինձ մտածել, որ դու մոլորության մեջ ես...

Ես այս ամենի մասին իմ մտորումները չէի բարձրաձայնի, սակայն այժմ, երբ տեսնում եմ քեզ հաղթած, ինձ մոտ ահագնանում է սարսափը, հոգիս պատում է վիշտը, սիրտս ցավում է քեզ համար: Առաջին հայացքից գուցե անսովոր զգացում ունենաս, միգուցե զարմանաս, թե ինչպես կարելի է մտահոգվել, երբ հաղթել ես կյանքի բոլոր ճակատամարտերում, երբեք չես դադարել պայքարելուց, և չնայած` բյուր ու խրթին մարտահրավերներին՝ պահպանել ես ոգու արիությունը՝ շարունակելով կառուցել պետականություն, ըստ քո տեսլականի, համարելով դա բացարձակ ճշմարտություն: Մոռացել ես երևի, որ ճշմարտությունն անընդհատ բացահայտվելու ու փոփոխվելու պարզ հատկություն ունի...

Անկեղծ լինենք Սերժ, ես կարծում եմ՝ հիշում ես Բաղրամեոնի պալատի սալահատակների վրա ամառային երեկոների մեր զբոսանքները. ինչպիսի հետաքրքրությամբ էիր լսում Տիգրան Մեծի՝ Պոմպեոսի մոտ միայանակ գնալու պատմությունը: Կարծում եմ՝ ավելորդ է նշել Պոմպեոսի համառությունը, նա Տիգրանից ուզում էր ստանալ ամբողջ Մեծ Հայքը, այն ամենը, ինչ ստեղծել էր Տիգրանը և այն ամենը, ինչ հիմա քո ձեռքերում է: Չստացավ շնորհիվ Տիգրանի, միգուցե՝ նաև նրա սպիտակ մազերի, բայց կարևորը չստացավ և պաշտպանեց պետությունը արտաքին թշնամուց: Ներքին ընդդիմախոսներիդ հետ պայքարում քո մոտեցումներն ու վարքն ինձ համար տարօրինակ չեն. իմ Սերժ, ի վերջո, քո գործում կարևորն արդյունքն է, որի դրական լինելը դու ապահովում ես օպոնենտներիդ հետ ամեն դռնփակ հանդիպումից հետո: Սակայն ինչո՞ւ չի փոխվում քո պետությունը, ինչո՞ւ են քո երկրից արտագաղթում մարդիկ...

Սիրելի Սերժ, մեր ժամանակներում, գիտես, որ մարդիկ հավաքվում էին փիլիսոփաներից մեկի տանը և ժամեր շարունակ խոսում տարբեր թեմաներից: Գինի էին խմում, շաղակրատում, ասենք, իմ վաղեմի ընկեր Սոկրատեսի բարեկամ Կրիտիասի տանը. խոսում էին ճշմարտությունից, պետությունից, երբեմն էլ գինովցած ժամանակ այդ երկու գաղափարները դնում էին կողք կողքի, և ծավալվում էր բուռն բանավեճ...

Այն ժամանակ խմում էին զանազան տավերնաներում: Ձեր օրերում ես նկատում եմ՝ քո ժողովուրդը սիրում է լինել փաբերում: Ես մեկ անգամ եմ եղել փաբում, սակայն դա ինձ լիովին թույլ տվեց պատկերացում կազմել քո պետության կարգավիճակի վերաբերյալ, որի մասին չբարձրաձայնել չեմ կարող:

Պետությունդ, ցավոք, նման է փաբի ...

Մարդիկ այնտեղ գալիս են ժամանակ անցկացնելու, սակայն վերջում բոլորը գնում են...

Գրեթե ոչ ոք չի գոհանում քո փաբից, բոլորը հիասթափվում են սպասարկումից, բարմենից, ծառայություն մատուցողներից, նույնիսկ, ձեր լեզվով ասած, մենեջերից: Ինչո՞ւ ես քո փաբի մենեջեր նշանակել Միկիանոսին, ով սիրում է իրեն շրջապատել երիտասարդ կանանցով՝ օգնելով նրանց, որ աշխատանքի տեղավորվեն իր մոտ: Ինչո՞ւ ես բարմեն նշանակել եղբորդ, պաշտելիդ իմ Սերժ, ինչո՞ւ է նա ամեն հաճախորդի պատվիրած գարեջուրը կիսատ լցնում՝ պահանջելով նախատեսված գումարի կրկնապատիկը: Սրանք հարցեր են, որոնց կամ չես պատասխանում, կամ խուսանավում ես պատասխանել:

Դու լավ գիտես, որ հաղթանակած առաջնորդների վախճանը կրկնակի անգամ ցավագին է լինում: Մի՞թե կորցրել ես քո սթափ դատողությունը: Եթե միայնակ ես, ուրեմն կորցրել ես: Յուրաքանչյուրս էլ մեր կյանքում ունենք մեր ապրած տարիների հուշերը, որոնք մեզնից չեն գողանում, որոնք լավ, թե վատ միշտ մեզ հետ են, և թաքուն, թե թափանցիկ պարբերաբար խոցում ու քաջալերում են մեզ: Հիշիր անցյալը քո և այն ռոմանտիմզը, որի շնորհիվ դու և ընկերներդ պետություն հիմնադրեցիք:

Ո՞ւր են այդ հույսերը, որտե՞ղ են թաքնված իրական նպատակները և ամենակարևորը, որտե՞ղ են քո ընկերենրը, Սերժ: Դո՞ւ ես օտարվել նրանցից, թե՞ նրանք են օտարվել քեզանից...

Չկան նրանք, ովքեր նեցուկ են եղել քեզ, բայց կան նրանք, ովքեր կլքեն քեզ նավդ խորտակվելու առաջին իսկ պահից: Ես գիտեմ, որ սա այն չէ, ինչ դու ուզում էիր, բայց այսպես է ստացվել: Իսկ նա, ով մի վերջին անգամ փորձեց համենալ ու տեսնել քեզ, հեռու վանեցիր: Մեծագույն սխալ էր այդ ամենն, իմ Սերժ, որն ավելի մեկուսացրեց քեզ իրականությունից: Կարծում եմ՝ հասկացար, թե ինչը և ում նկատի ունեմ: Նա բավականին ծեր և իմաստուն է երկրորդ անգամ քեզ դիմելու համար, իսկ կորցնողը միայն դու ես լինելու, պահպանիր նրան և փոխիր գոնե նրան ուղեկցող ծառայողական մեքենան: Եվ այժմ, չեզոքացնելով բոլորին, դու միայնակ ես: Քո դեմքի արտահայտությունը 25 տարի չի փոխվում, ինչպես չի փոխվում քո ժողովրդի վիճակը: Միգուցե դու հոգնել ես, միգուցե քեզ հանգստանալ է պետք: Սակայն դա քեզ վիճակված չէ, քանի որ չունես արժանի փոխարինող: Ըստ էության, քեզ դատարկություն է սպասվում, որը հանգրվանն է մարդկանց ու ամեն ինչի: Մտածիր այս ամենի մասին, Սերժ, քանզի դու բավականին քիչ ժամանակ ունես, իսկ ժամանակը երբեմն մեր փոխարեն լուծում է բոլոր հարցերն ու եզրափակում արդյունքները:

Առողջ եղի'ր, և թող Բաղրամեոնի պատուհանները, որոնք, ինչպես հասկացա, դեռ եվրոպատուհաններով չես փոխել, պահպանեն քեզ վնասակար ճառագայթներից:

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников