Պաշտոնանկ է արվել Շիրակի մարզային ոստիկանության պետ Վարդան Նադարյանը
ОбществоԱյսօր պաշտոնանկ է արվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետը: Orer.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ և կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաստատեց այդ տեղեկատվությունը:
Վարդան Նադարյանի փոխարեն Շիրակի մարզում ոստիկանապետ են նշանակել Արաբկիրի ոստիկանապետին՝ Գրիշա Ամիրխանյանին:
ՀՀ ոստիկանությունից փոխանցում են նաեւ, որ Վարդան Նադարյանն ուղարկվել է կադրերի ռեզերվ: