Ереван, 11.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Թուրքական շաբաթ. մեջլիսի ընտրություններում հայ թեկնածուների առաջադրումից մինչև Քարդաշյանների այցը Հայաստան

Թուրքիայում սոցիալական կայքերի հերթական արգելափակումը, Էրդողանի այցի նախօրեին թուրք-իրանական հարաբերություններում լարվածության առաջացումը, խորհրդարանական ընտրությունների ընտրացուցակներում հայ թեկնածուների առաջադրումը մի քանիսն են անցնող շաբաթվա ընթացքում Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններից: 

«Արմենպրես»-ը հետևել է թուրքական անցուդարձին և ներկայացնում է դրանցից ամենաուշագրավները:

Շաբաթվա սկզբում հայտնի դարձավ, որ երկրի տարածքում Twitter և Facebook սոցիալական ցանցերի, ինչպես նաև YouTube տեսահոսթինգի հասանելիրությունն արգելափակված է: Ստամբուլի Չաղլայան արդարադատության պալատում դատախազ Մեհմեդ Սելիմի պատանդառության լուսանկարների տարածումից հետո թուրքական դատարանը որոշում էր կայացրել արգելափակել սոցիալական ցանցերի հասանելիությունը, որպեսզի ահաբեկչական ակտերը պատկերող լուսանկարները չտարածվեն համացանցում: Թեպետ լրատվականներում լուրեր էին տարածվու մ նաև Google-ն արգելափակելու հավանականության մասին, այդուհանդերձ, դա տեղի չունեցավ, և շուտով վերոնշյալ կայքերի հասանելիությունը վերականգնվեց: Այդուհանդերձ, թուրքական դատարանի որոշումը հասցրեց լուրջ ահազանգ դառնալ երկրում խոսքի ազատության սահմանափակման տեսանկյունից, իսկ Թուրքիայի լրագրողների միությունը այն խստորեն քննադատող հայտարարություն տարածեց:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ապրիլի 7-ին Իրան կատարած այցը հաջորդել էր թուրք-իրանական հարաբերությունների շիկացմանը: Իրանի մեջլիսի 65 պատգամավոր հատուկ նամակ էին ուղղել երկրի նախագահ Հասան Ռոուհանիին` պահանջելով խստորեն նախազգուշացնել Էրդողանին: Նրանք պահանջել էին, որ Էրդողանը պաշտոնապես ներողություն խնդրի իր նախկին հայտարարություններում Իրանի ժողովրդին վիրավորած լինելու համար:

Հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ թուրքական կուսակցությունները հրապարակեցին իրենց ընտրացուցակները: Ամենաուշագրավն այն էր, որ հաղթելու ամենամեծ հավակնություններն ունեցող երեք կուսակցությունների շարքերում առաջադրվել էին հայ թեկնածուներ: Ընդ որում, երեքն էլ առաջադրվել են Ստամբուլից: Ընդդիմադիր Ժողովրդական հանրապետական կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն պոլսահայ իրավաբան Սելինա Օզուզուն Դողանն է, ով ընտրվելու դեպքում կլինի երկար տարիներ հետո թուրքական մեջլիսում ընտրված առաջին կին պատգամավորը: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն հայտնի պոսլահայ լրագրող, գրող Մարգար Եսայանն է, ով ժամանակին զբաղեցրել է նաև «Թարաֆ» պարբերականի գլխավոր խմբագրի պաշտոնը: Քրդամետ Ժողովուրդների հանրապետական կուսակցությունն առաջադրել է Կարապետ (Կարո) Պայլանին, ով Ստամբուլի Յեշիլքյոյ թաղամասում գտնվող հայկական դպրոցի ղեկավարն է և մեծ հեղինակություն է վայելում Պոլսի հայ համայնքում:

Ընդդիմադիր և իշխանամետ կուսակցությունների թեկնածուներ Սելինա Դողանն ու Մարգար Եսայանն արդեն տվել են իրենց առաջին հարցազրույցներն ու մեկնաբանությունները: Եսայանը նշել է, որ հայ համայնքից թեկնածուների առաջադրումը ուրախալի փաստ է համարում: Իսկ Դողանի մեկնաբանությունն այն մասին, որ ապրիլի 24-ին լինելու է Թաքսիմ հրապարակում, որտեղ ոգեկոչելու են Ցեղասպանության զոհերի հիշատակը, խիստ անհանգստացրել է իր կուսակիցներին: Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության Բեյօղլու գավառի մարմնի նախագահի տեղակալ Բարըշ Թընայն անգամ պահանջել է խորհրդարանական ընտրությունների թեկնածուների ցուցակից հանել իրենց կուսակցության կողմից առաջադրված հայ թեկնածուի անունը:

Հայտնի է դարձել նաև, որ նախագահ Էրդողանը իր նախկին գլխավորած կուսակցության շարքերում ներառել է իր մերձավորներին: Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված ցուցակը գլխավորում են նրա փեսան` Բերաթ Ալբայրաքը, անձնական խորհրդական Մուստաֆա Վարանքի ազգական Ֆաթմա Վարանքը, բանտարկության մեջ գտնվելու ժամանակ և դժվար օրերին իր կողքին եղած Այդըն Ունալը, իր փաստաբան Ալի Օզքայան, վարչապետության ժամանակաշրջանում իր մամուլի ծառայության պատասխանատու Ջամալեդդին Հաշիմիի հայրը` Հաշիմ Հաշիմին, ներքին գործերի նախարար Աֆգան Ալան, Էրդողանի գլխավոր խորհրդական Նաբի Ավջըն և այլք:

Թուրքական լրատվականները շաբաթվա վերջին տարածեցին տեղեկատվություն այն մասին, թե իբր արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենը, ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր թիվ մեկ թշնամի է համարում, Հայոց ցեղասպանությունը ճանաչել է դեռևս 1965 թվականին` Պոլսո Հայոց պատրիարք Շնորհք Գալուստյանին հղած նամակում` անվանելով այն «Մեծ ցեղասպանություն»:Թուրքիայում 6 կազմակերպությունների կողմից ստեղծված «Վերջ 100-ամյա ժխտմանը նախաձեռնությունը» հայտարարեց իր ծրագրի մասին, որով նախատեսում է ապրիլի 24-ին Ստամբուլի և Դիարբեքիրի հրապարակներում «Ճանաչիր, ներում հայցիր, կարգավորիր, փոխհատուցիր» պահանջով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ակցիաներ անցկացնել:

Շաբաթվա վերջին օրերին թուրքական լրատվականներից չիջնող թեմա էր դարձել նաև Քարդաշյան ընտանիքի այցը Հայաստան: Բոլոր լրատվականներն անխտիր գրում էին, որ հոլիվուդյան ռեալիթի-շոուի աստղը Հայաստան է այցելում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ: Շատերը նշում էին, որ Քարդաշյաններն իրենց այցով Ցեղասպանության քարոզչություն են իրականացնում:

Ամփոփեց Արաքս Կասյանը 

Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении?