Ереван, 11.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Միայն թվում է՝ թե Թուրքիան և Ադրբեջանը երկու եղբայրական պետություններ են. ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հարցազրույցը Sputnik-Արմենիային

Թուրքիան եւ Ադրբեջանը միմյանց հետ լուրջ խնդիրներ ունեն: Միայն թվում է՝ թե Թուրքիան և Ադրբեջանը  երկու եղբայրական պետություններ են: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին տված հարցազրույցում  նման համոզմունք է հայտնել Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա էլիբեգովան:  

Նա հիշեցնում է գազի գնի շուրջ թուրք-ադրբեջանական «պատերազմները», հայ-թուրքական արձանագրություններին հաջորդած ադրբեջանական վայնասունը: 

«Ադրբեջանի չէր զիջում գազի գինը, իսկ Թուրքիան իր լծակներն էր օգտագործում Ադրբեջանի դեմ: 2009-ին էլ, երբ հայ-թուրքական արձանագրություններն էին ստորագրվում, պետք էր տեսնել, թե ինչ էր կատարվում Ադրբեջանում: Արգելվեցին թուրքական ֆիլմերը, երաժշտությունը, կերակուրը, երկրից վտարեցին մոտ 700 թուրք գործարարի»,-վերհիշում է ադրբեջանագետը:

Էլիբեգովան թուրք-ադրբեջանական «եղբայրական» հարաբերությունների համատեքստում հիշատակում է նաեւ Թուրքիայի՝ Ադրբեջանի դեմ ունեցած այն փաստերը, որոնք ապացուցում են նախիջեւանյան կլանի կողմից քրդական ռազմական ջոկատների ֆինասավորումը:

«Բավական լուրջ խնդիր է Ադրբեջանը և միջազգային ահաբեկչությունը: Ադրբեջանը կապեր ունի Ալ-Քաիդայի հետ, սեպտեմբերի 11-ից հետո բացահայտվել են լուրջ միջադեպեր: Բայց, ըստ իս, ամենահետաքրքիր և քիչ ուշադրության արժանացած հանգամանքը՝ Ադրբեջանի կողմից քրդական աշխատավորական կուսակցության ավելի ռազմականացված ջոկատներին աջակցությունն է, որոնց ֆինասավորում են նախիջևանյան կլանը, ադրբեջանական կառավարության բավական բարձրաստիճան դեմքեր: Թուրքիան մի քանի տարի շարունակ պահանջում է Ալիևից արտահանձնել իր, ինչքանով հասկանում եմ, բարձրաստիճան պաշտանյաներին, նույնիսկ նախարարներին: Այս բոլոր փաստերն ունի Թուրքիան, և մինչ օրս այն լուրջ փոխհարաբերություններում խնդիրներ է ստեղծում Ադրբեջանի համար»,-ասել է նա: 

Ադրբեջանը փորձում է ինքնուրույն քայլեր կատարել, ինչի վառ օրինակն է Ալիեւի անակնկալ այցը Սաուդյան Արաբիա, որտեղ հնարավոր է այդ երկրի իշխանությունն աջակցություն է փնտրում Թուրքիայի եւ Իրանի դեմ հարցերում: Այս դիտարկմանն ի պատասխան բանախոսը հակադարձում է՝ Ադրբեջանն արդեն վաղուց ինքնուրույն չէ:

«Մի պետություն, որ ամբողջովին կախված է դրսի նավթային գներից, չի կարող ունենալ արտաքին ինքնուրույն քաղաքականություն: Ադրբեջանի ինքնուրույն քաղաքականությունը շատ փոքր տեղ ունի մանևրների համար, և Ադրբեջանը, վաղ, թե ուշ, պետք է լեզու գտնի Իրանի հետ»,-նկատել է Էլիբեգովան:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նավթային ու գազային խնդիրներին, ապա այստեղ եւս ադրբեջանագետի կանխատեսումները լավատեսական չեն: Նա շեշտադրել է, որ Կասպից ծովի կարգավիճակը մինչ օրս որոշված չէ, ինչը աղետալի է Ադրբեջանի համար:

«Միակ երկիրը, որի նավթի և գազի ամբողջ պաշարները գտնվում են Կասպից ծովում, Ադրբեջանն է: Ռուսաստանը, Ղազախստանը, Թուրքիան ու Իրան այլ տեղերում եւ ավելի մեծ ծավալներով հանքեր ունեն: Ադրբեջանն այսօր ունի լուրջ խնդիրներ՝ կապված պաշարների սակավության եւ «Բրիթիշ Փետրոլիում»-ի հետ: Վերջինս ադրբեջանական կառավարությանը բացահայտ ասում է, որ մեզ խաբել եք ձեր պաշաների հարցում: Երկու տարի առաջ Ալիևն ասել էր, որ «Բրիթիշ Փետրոլիում»-ի պատճառով տարեկան ութ միլիարդ դոլարի վնաս են կրում,  որովհետև իջեցնում են նավթի և գազի արտահանման ծավալները, ինչին «Բրիթիշ Փետրոլիում»-ը պատասխանել էր, որ դուք չունեք այդքան ծավալներ»,-բրիտանական ընկերության եւ ադրբեջանական կառավարության «նավթային հակամարտությունն» է հիշեցրել Էլիբեգովան:

Թե ինչ պայմանավորվածություններ է փորձել ձեռք բերել Ալիեւը Սաուդյան Արաբիայում, ադրբեջանագետը միանշանակ պատասխանել չի կարող, քանզի դրանք անցել են փակ դռների ետևում: Սակայն չի բացառվում, որ Ադրբեջանի նախագահը հարց բարձրացրած լինի՝ ՕՊԵԿ-ի երկրների վրա ճնշում գործադրելու եւ նավթի գինը բարձրացնելու առումով:

«Ալիեւի համար այսօր դա կյանքի և մահու հարց է, որովհետև բյուջե պետք է լցնել: Եվ եթե երկու-երեք տարի այս իրավիճակը չփոխվի, գները չբարձրացան, ապա Ադրբեջանի ամբողջ տնտեսությունը կփլուզվի, հետևաբար, կարծում եմ, որ ինքը փորձել է ինչ- որ երաշխիքներ ստանալ, որ գոնե այսօրվա գները կայուն կմնան»,-ենթադրել է բանախոսը:

Նա նաեւ հավելել է, որ եթե Իրանը մտնի «նավթային խաղադաշտ», ապա գներն էլ ավելի կտապալվեն, ինչը շատ ավելի վատ կլինի բոլորի խաղացողների համար: Սաուդյան Արաբիան, արցախյան հակամարտության առումով, ինչպես միշտ պրոադրբեջանական հայտարություն արել է:  Այնուհանդերձ, ադրբեջանագետը կարծում է, որ Ալիեւի համար այսօր համար առաջին խնդիրն այլ է:

«Այսօր ավելի  լուրջ տնտեսական, քաղաքական խնդիրներ կան, քանի որ տարածաշրջանում լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունենում: Ադրբեջանը փորձում է ինչ-որ ձեւ իր տեղը գտնել, որպեսզի իր վրայով չանցնեն և խաղից դուրս չմնա: Հիմա համար մեկ խնդիրը Ալիևի համար դա է, որովհետև էլ ավելի բարդ իրավիճակի մեջ հայտնվել, քան այսօր է, ապա դա ուղղակի կլինի իր և իր ռեժիմի վերջը»,-եզրակացրել է Անժելա Էլիբեգովան:

 

Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении?