Գյումրեցի բլոգերի նվերը՝ Քիմ Քարդաշյանին
ОбществоԻնչպես հայտնի է, այսօր Քիմ Քարդաշյանը այցելել է Գյումրի: Այնտեղ գյումրեցի բլոգեր Արա Նախշքարյանը հեռուստաաստղին նվիրեց Արա Պապյանի փաստաթղթերի ժողովածուն՝ Arbitral Award of the President of the United States of America Woodrow Wilson full Report of the Committee Upon the Arbitration of the Boundary between Turkey and Armenia: Washington, november 22 nd,1920: Արա Նախշքարյանն Orer.am-ի հետ զրույցում նշեց. «Ժողովածուի մեջ կան տվյալներ Քիմի հնարավոր ազգականի մասին, ով, Արա Նախշքարյանի խոսքերով, 1920 թվականին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի հետ համագործակցել է:
Փաստաթղթերը Սևրի դաշնագրի վերաբերյալ են: Գործընթացում մեծ դերակատարություն է ունեցել Քիմ Քարդաշյանի ազգականներից մեկը՝ հասարակական, պետական գործիչ Վահան Քարդաշյանը: Ես վերջնական համոզված չեմ, որ նա Քիմի նախապապերից է, բայց չի բացառվում: Նվիրել եմ 4 օրինակ. երեքը իրեն եւ քրոջն ու նրա ուղեկցորդուհուն եւ մեկն էլ խնդրեցի, որ անձամբ փոխանցի Օբամային»:
Լևոն Փանոսյան