Մենք հյո՞ւր ենք մեր քաղաքում (լուսանկարներ)
LifestyleԿասկադ: Անհասկանալի «կիսաշինություն», որի կմախքն է միայն երևում: Այստեղ տարօրինակ արձանիկներ են, որոնք հիշեցնում են «կամասուտրա»-յի դիրքերի բազմազանությունը:
Ամենուրեք պահակներ, պահակներ. թե ինչից և ումից են այս տարածքը պաշտպանում, հայտնի չէ:
Կարոտում ենք մեր Կասկադը, այն Կասկադը, որը մերն էր, այլ ոչ թե ուրիշի սեփականությունը, իսկ հիմա մենք այստեղ հյուրի և օտարի պես ենք...
Այստեղ մի թեքվեք, այստեղ մի նկարվեք, սա ձեռք մի տվեք, երեխաները թող խոտերի մեջ չթավալվեն, մեքենա մի կանգնեցրեք, և ի՞նչ է կարելի, թանգարանո՞ւմ ենք մենք ...
Հայկական հարազատ շունչը չկա, մարդիկ միայն իրենց համար են ապրում, միահամուռ սրտացավություն չկա հարազատ քաղաքի համար. սա իմն է, սա քոնն է, իմն ավելի լավն է քոնից, իմ տարածքում, քո տարածքում ....
Հեղինակ` Անն Էքսուս