Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը նշելու գործընթացն իր տրամաբանական նպատակին հասել է. Սերգեյ Մինասյան
ПолитикаLրագրողների հետ հանդիպել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը,-տեղեկացնում է Orer.am-ը:
Ըստ քաղաքագետի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը նշելու գործընթացն իր տրամաբանական նպատակին հասել է:
«Իհարկե, Հայաստանն ու Սփյուռքը շնորհակալ կլինեն բոլոր այն երկրներին ու կազմակերպություններին, որոնք կշարունակեն այս կամ այն մակարդակով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց 2015-ից հետո մեզ համար կարևոր կլինի միայն մեկ երկրի՝ Թուրքիայի ճանաչումը»,- ընգծեց Սերգեյ Մինասյանը:
Մինասյանը նաև նշեց, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացում քանակն անցնում է որակը և Եվրոպական խորհրդարանի վերջին բանաձևը ցույց տվեց, որ Ցեղասպանության խնդիրը վաղուց չի հանդիսանում միայն հայերի և թուրքերի խնդիր:
Խոսելով Եվրախորհրդարանի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևից հետո թուրքական կողմի ջղաձիգ քայլերի մասին՝ Ս. Մինասյանը մասնավորապես նշեց. «Ինչպես հայտնի ասացվածքում է ասվում՝ եթե դու բարկանում ես, ուրեմն դու մեղավոր ես: Այսինքն՝ սա ցույց է տալիս, որ Թուրքիայի հասարակությունը և քաղաքական շրջանակները, հերթական անգամ այսպիսի ռեակցիա ցուցաբերելով, ապացուցում են պատմական իրողությունը և այն, որ Թուրքիայում շատ լավ հասկանում են իրենց պետության մեղքի բաժինը, ինչպես նաև այն հանգամանքը, որ այս կամ այն ձևով միջազգային հանրությունն արդեն լիակատար ճանաչում է ցեղասպանության փաստը»:
Լևոն Փանոսյան