Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ Շարլ Ազնավուրի հրաժշետի համերգը
Культура
Դեռ ամիսներ առաջ Սանկտ Պետերբուրգի տարբեր վայրերում փակցված գունեղ ազդագրերը տեղեկացնում էին Շարլ Ազնավուրի հրաժեշտի համերգի մասին, որը կայացավ երեկ, ապրիլի 20-ին, Սանկտ Պետերբուրգի ամենամեծ «Օկտյաբրսկի» համերգային դահլիճում:
«Արմենպրես»-ի թղթակիցը հաղորդում է, որ վերջին տասը տարվա ընթացքում աշխարհահռչակ երգիչը երկրորդ անգամ էր Սանկտ Պետերբուրգում համերգով հանդես գալիս: Ավելի քան մեկուկես ժամ տևած համերգն ուղեկցվում էր Ազնավուրի հետ Ֆրանսիայից ժամանած ջազ նվագախմբի հիանալի նվագակցությամբ:Համերգի ընթացքում հնչեցին Շարլ Ազնավուրի երգացանկի լավագույն էստրադային ստեղծագործությունները: Երգի Մեծ վարպետը երիտասարդական ավյունով կատարեց «Փարիզ», «Իմ սեր» «Իզաբել», «Էխ, ռազ, յեշչո ռազ», «Թեհրան 43» գեղարվեստական կինոյի համար գրված և Ռուսաստանում շատ սիրված «Հավերժական սեր» երգը:
Իսկ «Մամա» երգի կատարումը դահլիճը ոտքի վրա ունկնդրեց ու ծափահարեց:Լեփ լեցուն դահլիճը յուրաքանչյուր երգ այնպիսի խանդավառությամբ էր ընդունում, ասես, առաջին անգամ էր լսում բազմիցս հնչած ու այդքան սիրված նրա երգերը: Հավելենք նաև, որ Շարլ Ազնավուրը ճանաճվել է 20-րդ դարի լավագույն էստրադային երգի կատարող, նրա երգացանկում հաշվվում է հազար երեք հարյուր երգ, դրանք հնչել են նրա և այնպիսի ճանաչված երգիչների կատարմամբ, որպիսիք են Բոբ Դիլանը, Լայզա Մինելին, Խուլիո Իգլեսիասը, Միրեյ Մատյեն և ուրիշներ: Շարլի հետ միևնույն բեմահարթակում երգել են աշխարահեռչակ կատարողներ Լուչանո Պավարոտին, Ֆրենկ Սինատրան,Պատրիցիա Կաասը, Պլասիդո Դոմինգոն և այլք:Շարլ Ազնավուրը Սանկտ Պտերբուրգից հետո հրաժեշտի համերգ կտա Մոսկվայում:
Յուրի Կարապետյան