Լյուդոն ինձ ամուսնության առաջարկ արեց շատ հանկարծակի. Անի Դաշյան
LifestyleԱնի Դաշյանի մատնեմատին շողշողում է մատանի, որը վկայում է նրա` ընտրյալ ունենալու մասին: «21 TV»-ի հաղորդավարուհին BRAVO.am-ին տեղեկացրել է, որ նշանադրվել է, ընտրյալն էլ Լյուդվիգ Կարապետյանն է, որին օրերս սիրո ինքնատիպ խոստովանություն է արել` կրելով «Սիրում եմ քեզ ամպի չափ» գրությամբ շապիկ:):

-Անի, մի փոքր պատմիր քո եւ Լյուդվիգի սիրավեպի մասին: Ամեն ինչ սկսվեց…
-Ամեն ինչ սկսվեց նախորդ տարի հոկտեմբերին: Չնայած, որ ծանոթացել էինք 6 տարի առաջ` Դավիթ Մինասյանի ձայնասկավառակի շնորհանդեսին, այլեւս իրար չէինք հանդիպել: Նա Հայաստանում չի բնակվում: Անկեղծ ասած, երբեւէ մտքովս չէր էլ անցնի, որ տարիներ անց նորից հանդիպելու ենք ու շատ կարճ ժամանակում շատ լուրջ որոշում կայացնելու:
-Հավատո՞ւմ ես ճակատագրին եւ ի՞նչ ես կարծում, տարիներ անց ձեր հանդիպումը ճակատագրակա՞ն է:
-Ես հավատում եմ Աստծուն ու հավատում եմ, որ ամեն բան լինում է նրա կամքով: Ինչպես ասում են` լինելու բանը լինում է, չլինելունը` ոչ, ինչքան ուզում ես պայքարիր…
Շարունակությունը` այստեղ: