Ереван, 20.Март.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в Европарламенте Азербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в Арцахе Иран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врага Цены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам Ирана В небе над США взорвался семитонный метеор НАТО размещает дополнительную систему Patriot в Турции Татоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себя Израиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре Бейрута На мир обрушатся беспрецедентно высокие температуры Президент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлением


Արմեն Էլբակյանը՝ Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ստանձնելու և հետագա անելիքների մասին

Lifestyle

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն այլևս գեղարվեստական ղեկավար ունի. այդ պաշտոնն այսօր վստահվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Խամաճիկների պետական թատրոնի ղեկավար Արմեն Էլբակյանին: Life.Panorama.am-ը զրուցեց նրա հետ՝ փորձելով պարզել առաջիկա անելիքները, սպասվելիք փոփոխությունները և ոչ միայն:

-Պարոն Էլբակյան, շնորհավորում եմ նոր պաշտոնի կապակցությամբ: Երբվանի՞ց եք անցնելու Ձեր նոր լիազորություններին:

-Ես այսօրվանից արդեն անցել եմ իմ լիազորություններին: Ներկա պահին թատրոնում ընթանում է իմ բեմադրած «Մուսա լեռան 40 օրը» ներկայացումը, և ես, բնականաբար, այստեղ եմ գտնվում:

-Ի՞նչ փոփոխություններ կլինեն մայր թատրոնում:

-Երբ լինի, կիմանաք: Այս պահին հնարավոր չէ այդ մասին լիարժեք խոսել։ Ամեն դեպքում, պետք է փորձենք այնպես անել, որ սերը թևածի թե՛ թատրոնում, թե՛ բեմից՝ դեպի հանդիսատես:

-Վերջին մի քանի տարիների ընթացքում Սունդուկյան թատրոնում ներքին խժդժությունները, տարաձայնությունները շատ էին: Եթե հասցրել եք մթնոլորտին ծանոթանալ, ի՞նչ եք կարծում, շա՞տ դժվարություններ ունեք հաղթահարելու, շտկելու: Ինչի՞ց եք սկսելու առաջինը:

-Անկեղծ ասած՝ այդ խժդժություններից տեղյակ չեմ, առաջին անգամ եմ լսում։ Ընդհանրապես, պետք է հասկանալ, որ երբ թատերական կոլեկտիվներում նույնիսկ փոքրիկ մի բան է կատարվում, ավելի ուռճացվում է մարդկանց կողմից: Իսկ ինչ վերաբերում է, թե ես ինչից եմ սկսելու, ապա ասեմ՝ խաղացանկային քաղաքականությունից:

 -Հաճախ խոսվում է այն մասին, որ Սունդուկյան թատրոնում մի քանի դերասան անընդհատ գլխավոր դերերում են, առաջնային դիրքերում: Այս առումով փոփոխություններ կլինե՞ն: Ի՞նչ եք կարծում, Ձեզանից դժգոհելու առիթ կունենան դերասանները:

-Միայն կարող եմ ասել, որ աշխատող մարդուց միշտ էլ դժգոհ են (ծիծաղում է): Իհարկե, և՛ դժգոհ մարդիկ կլինեն, և՛ շատ գոհ: Ռեժիսորները, ովքեր բեմադրություններ են անում, այս կամ այն դերում տեսնում են այս կամ այն դերասանին: Ամեն դեպքում, որ թատրոնում էլ աշխատել եմ, փորձել եմ այնպես անել, որ արդարություն լինի, դերերով զբաղվեն նրանք, ովքեր արժանի են այդ դերին: Այս թատրոնը որևէ մեկիս սեփականությունը չի, այն մեր ազգինն է, ժողովրդինը և պետք է ներկայացնի, պահպանի նաև ազգային նկարագիր:

-Մինչ այսօր, երբ կողքից եք հետևել, Ձեզ գոհացրե՞լ է Սունդուկյան թատրոնի խաղացանկը:

-Դժվարանում եմ միանշանակ պատասխան տալ։ Որոշ առումով գոհացրել է, որոշ առումով՝ ոչ: Հենց այդ պատճառով էլ նշեցի խաղացանկային քաղաքականության մասին. պետք է այնպես անենք, որ ժամանակի զգացողությունը, ինչու ոչ, նաև դասականի զգացողությունը և կապը հանդիսատեսի հետ պահպանվի:

-Պարոն Էլբակյան, թատրոնի կոլեկտիվը, կոլեգաները Ձեր նշանակումն ինչպե՞ս ընդունեցին:

-Շատ լավ, շատ ջերմ: Սա իմ թատրոնն է, ես այստեղ եմ ծնվել, աշխատել թե՛ որպես դերասան, թե՛ որպես ռեժիսոր: Նաև տարբեր թատրոնների իմ կոլեգաները՝ գեղարվեստական ղեկավարները լավ ընդունեցին, շնորհավորեցին: Ես սա համարում եմ կարևոր պատասխանատվություն, հաճելի, բայց ծանր աշխատանք… Բայց աշխարհում միանգամից ոչինչ չի լինում: Ամենօրյա մանրակրկիտ աշխատանք է անհրաժեշտ:

 -Ձեզ համար այս որոշումը անակնկա՞լ էր, թե նախապես տեղեկացված էիք:

-Որոշ չափով անակնկալ էր: Ես փաստի առաջ կանգնեցի, քանի որ հիմա Խամաճիկների և Էդգար Էլբակյան թատրոնի հետ համատեղ մի գործ ենք պատրաստում, որը նվիրված է Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այդ պատճառով տարակուսում էի: Սակայն մարդը կյանքում երբեմն պետք է շտապ որոշում կայացնի, հասկանա, թե ինքը որ «խրամատում» պետք է լինի: Սա իմ աշխատանքն է և ես պարտավոր եմ այն, ինչ կուտակել եմ, ինչ մշակութային աշխարհայացք ունեմ ստեղծագործական խմբի և տնօրինության հետ միասին կյանքի կոչեմ, իրականացնեմ:

-Էդգար Էլբակյան թատրոնի ճակատագիրն ի՞նչ կլինի: Նաև, Խամաճիկների թատրոնի գեղարվեստական ղեկավարն եք: Համատեղելո՞ւ եք:

-Էդգար Էլբակյան թատրոնը խաղացանկային թատրոն չէ, պետական ստատուս չունի: Նաև, այն վաղուց ղեկավարում է Լիլի Էլբակյանը: Հետաքրքիր ծրագրեր ունեն, որոնք, վստահ եմ, կյանքի կկոչեն: Ինքս էլ կօգնեմ այնքանով, որքանով կկարողանամ: Իսկ Խամաճիկների թատրոնից դուրս եկա, բայց այնտեղ համակարգված է աշխատանքը, հրաշալի երիտասարդների թատերախումբ է աշխատում, նաև ավագ սերնդի ներկայացուցչներ: Այնտեղ է աշխատում նաև Աննա Էլբակյանը: Թատրոնն ունի երիտասարդ հրաշալի ռեժիսորներ:

-Ի վերջո, ո՞րն է Ձեր թատրոնը:

-Հայաստանի բոլոր թատրոններն իմն են: Ես բոլորին սիրում եմ, գրեթե ամենուր աշխատել եմ, բեմադրություններ եմ պատրաստել: Այնպես որ, բոլոր թատրոնների հետ հարազատության, եղբայրության թելեր, կապեր ունեմ: Ինձ համար չկա իմը, նրանը, այլ կա հայոց թատրոնը և այն գեղարվեստական խնդիրները, լուծումները, որոնք թատրոնը պետք է փոխանցի ժողովրդին:

 -Բոլոր ժամանակներում էլ լինում են խոսակցություններ, որ յուրաքանչյուր ռեժիսոր իր հետ առաջ է մղում իր կադրերին, մտերիմներին: Եթե անկեղծ՝ նման մոտեցում կցուցաբերե՞ք: Նոր մարդիկ կընդգրկվե՞ն Սունդուկյան թատրոնի դերասանական խմբում:

-Թատրոնն իր կայացած կազմն ունի: Գիտեք, ընդհանրապես թատրոնը մաղի նման է. երբ մաղվում է թատերախումբը (ոչ թե դա որևէ մեկն է մաղում, այլ` ինքնաբերաբար Ա. Է.), մաղի երեսին մնում են նրանք, ովքեր աշխատասեր են, տաղանդավոր: Իհարկե, Ձեր ասած խնդիրը՝ սեփական կադրերին առաջ քաշելը, բոլոր ասպարեզներում էլ կան, բայց մեր դեպքում դա գեղագիտության խնդիր է, ասելիքի խնդիր է: Իհարկե, կան դերասաններ, ովքեր չեն աշխատում տվյալ ռեժիսորի հետ, բայց կարող են այդ ռեժիսորի գեղագիտության մեջ տեղավորվել: Շատ տրամաբանական է, որ այս կամ այն դերասանը մի թատրոնից տեղափոխվի մեկ այլ թատրոն, որտեղ իր ասելիքը, համագործակցությունն ավելի խոսուն ու նպաստավոր կլինի, ռեժիսրի հետ ավելի ճիշտ հայտարարի կգան, աճ կունենան: Կան հրաշալի դերասաններ, որոնք կարող են այս կամ այն ռեժիսորի գեղագիտության մեջ տեղավորվել… Նախապես չեմ կարող ասել, թե այս կամ այն դերասանը կավելանա կամ կպակասի Սունդուկյան թատրոնից: Յուրաքանչյուրն աշխատում է իր կարողության և տաղանդի չափով: Կյանքն ամեն ինչ ցույց կտա…

-Շնորհակալ եմ զրույցի համար: Շնորհավորում եմ, և որպես հանդիսատես՝ ինքս էլ շատ ակնկալիքներ ունեմ Ձեզանից:

-Շնորհակալ եմ, կփորձեմ արդարացնել Ձեր հույսերը:

Сила одного драма присоединяется к заключительному этапу проекта «Симфонический лес»Специальное предложение от Idram&IDBank в Далма Гарден МоллеСюник под угрозой: от стратегических уступок к демографическим последствиям Руководство Ucom отмечает Международный день клиентов вместе с абонентами Какие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеСюникцы обеспокоены: ситуацией вокруг Ирана могут воспользоваться враждебные силы, создавая риски через проникновение этнически опасных элементов Иран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаIDBank и Idram продолжают сотрудничество с образовательным фондом ЗаркВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииЧужой пазл: как Армению встраивают в чужие геополитические проекты, превращая в Западный Азербайджан Азербайджан на грани втягивания в региональную войну: геополитический сценарий и риски Татоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлениемАйвазян: западные покровители могут подтолкнуть Баку к действиям против Ирана IDBank выпустил второй и третий транш облигаций 2026 годаUcom предупреждает о новой волне телефонного мошенничества IDBank запускает специальную кампанию для SWIFT-переводов «Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдКогда сёла пустеют. Эксперты предупреждают о риске заселения Сюника азербайджанскими переселенцами (видео) Министр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиЦена реформы: закрытие школ может опустошить 27 сёл Сюникской области (видео) Пакеты Level Up+ от Ucom — с самым быстрым мобильным интернетом в АрменииАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебазаДвижение «Нет “Западному Азербайджану”» усиливает общественную мобилизацию: Сюник в центре внимания (Видео) Было дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» IDBank объявляет о запуске финансового инструмента IDDistributorВласти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с Ираном