Արևիկ Ալավերդյանը՝ Փարիզում բնակվելու, ընտանիքի և կարիերայի մասին
LifestyleLife.panorama.am-ը զրուցել է ամուսնությունից հետո Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մշտական բնակություն հաստատած երգչուհի Արեւվիկ Ալավրեդյանի հետ: Զրույցի ընթացքում նա անկեղծացել է ու նշել, որ չնայած իր տաքարյուն տեսակին՝ ներեղություն խնդրելը իր համար կարեւոր է մարդկային հարաբերություններում, որը չպետք է ուշանա. «Շատ հեշտությամբ եմ ներեղություն խնդրում եւ աշխատում եմ չուշացնել այն ասելը, եթե իհարկե սխալ գործողը ես եմ եղել»,- նշել է երգչուհին ու ավելացրել, որ եթե իրեն հարազատ մարդիկ են սխալվում, ապա նա անպայման փորձում խոսել նրանց հետ ու կարգավորել հարաբերությունները, բայց, իր խոսքերով, միաժամանակ անտարբեր է, երբ սխալվողները հարազատներ չեն: Երգչուհին պատմել է, որ իրեն չճանաչող շատ մարդիկ առաջին հայացքից իր մասին սխալ կարծիք են կազմում՝ մտածելով, թե հպարտ է.«Ծանոթներիցս շատերը, ինձ հետ մտերմանալով, հաճախ են ասում, որ առաջին հայացքից իրենց թվացել է, թե գոռոզ եմ, բայց անցել է ժամանակ ու իրենք էլ հասկացել են, որ ամենեւվին էլ այդպիսին չեմ: Գոռոզ կարող են ինձ համարել միայն այն մարդիկ, որոնց հետ ցանկություն չունեմ շփվելու եւ հեռու եմ պահում ինձ»,- շեշտել է Արեւիկը:
Երգչուհին նշել է նաեւ, որ տեսակով ուժեղ ու համառ է, իր խոսքերով, հաճախ է ամուսնուն այս կերպով սիրո խոստովանություն անում, որ հանդուրժում է իրեն. «Կատակով հաճախ եմ ամուսնուս հարցնում, թե ինչպես է ինձ հանդուրժում այն պահերին, երբ ինքս ինձ հետ չէի դիմանա։ Բախտս շատ է բերել ամուսնուս հարցում, նա մեծ սիրով է փոխզիջումների գնում եվ ինձ համար շատ կարեւոր մի բան է անում՝ չի թողնում, որ կոտրվի իմ Ես-ը, նրանից շատ բան եմ սովորել, ինչի համար շատ ուրախ եմ»,- պատմել է երգչուհին:
Զրույցի ընթացքում Արեւվիկ Ալավերդյանը պատմել է նաեւ, որ չնայած իր ուժեղ տեսակին, հաճախ է հուզվում, ընդ որում, ինչպես ինքն է նշել, կարող է լաց լինել անգամ ուրախությունից. «Կարող եմ հուզվել ուրախությունից, վատ բաներ տեսնելիս կամ լսելիս, բայց հենց այնպես հազվադեպ եմ լաց լինում, միայն այն ժամանակ, երբ ներսումս կուտակվածը այլեւս չի լինում դուրս չհանել»,- նշել է նա:
Զրույցի ընթացքում անդրադառնալով երգարվեստին՝ երգչուհին համաձայնել է, որ ամուսնությունից հետո դադար է տվել, այս առումով նա իր տեսակետն ունի. «Դադարը կապված էր հիմնականում ուրիշ երկիր տեղափոխվելուս հետ, ես ճիշտ չհամարեցի միայն չմոռացվելու համար անընդհատ որեւէ գործ ներկայացնել, հետո դադար տալ, ու այդպես շարունակ: Հիմա արդեն պլաններ կան հանրությանը դարձյալ ներկայանալու, որի մասին, դեռ չեմ ուզում բարձրաձայնել»։
Արեւվիկ Ալավերդյանի մեծ սերը նորաձեւության նկատմամբ արդեն շատերն են նկատել, այս առումով երգչուհին պատմել է իր մանկության երազանքի մասին. «Նորաձեւությամբ զբաղվելը իմ երազանքն է եղել, որն այդպես էլ դեռ չի իրականացել: Մանկուց երազում է մոդելավորող դառնալ, բայց որպես բարձրագույն կրթություն ընտրեցի երգչուհու մասնագիտությունը, ինչի համար անկեղծ զղջում եմ ու դեռ վաղուց»,-պատմել է երգչուհին ու հավելել, որ մինչ ամուսնությունը ցանկություն է ունեցել Երեւանում բացել իր նորաձեւության սրահը, բայց տեղափոխվելով Փարիզ մշտական բնակության խափանվել է այս առումով իր ծրագրեը:
Իսկ ահա հայրենիքից հեռանալու եւ այլ երկրում ապրելու հետ կապված դժվարությունների մասին խոսելիս Արեւվիկը պատմել է. «Սկզբնական շրջանում սարսաափելի դժվար էր, անգամ չէի նկատում Փարիզի գեղեցկությունը եւ չէի համակրեպվում այն մտքի հետ, որ Երեւանում չեմ, բայց, իհարկե, ժամանակի ընթացքում ամեն բան փոխվեց, հիմա շատ եմ սիրում Փարիզը»,- նշել է նա ու հավելել, որ այլ երկրում ապրելու մտքին համակրեպվելուն նպաստել են հաճախակի այցերը հայրենիք, քանի որ, իր խոսքերով, երկար ժամանակ Երեւանից հռեու լինելը չի թողնի իրեն լիարժեք զգալ:
Իսկ ահա զրույցի վերջում Life.panorama.am-ը հետաքրքրվելով, թե արդյոք գեղեցկուհի Արեւվիկ Ալավերդյանի երջանիկ ընտանիքում համալրում չի սպասվում, երգչուհին նշել է. «Դեռ ոչ, Աստված առաջ, հույսով ենք շուտով արժանանալ այդ երջանկությանը»։