Հայը կմնա պահանջատեր, քանի դեռ չի ճանաչվել Հայոց Ցեղասպանությունը. Լիլու
Lifestyle«Մի՞թե 2 միլիոն անմեղ մարդկանց մորթը, կանանց, երեխաների, ծերերի անմարդկային կտտանքներով տարհանումը, հարյուրավոր քաղաքների ու գյուղերի ավերումը և նախօրոք որոշված թուրքի բոլոր դժոխային գործողությունները կմնան անպատիժ: Ինչքան էլ նրանք փորձեն թաքցնել մարդկանց մասսայական սպանություններն ու խոշտանգումնրը, միևնույն է, նման չարագործության ճիչը երկինք կհասնի:
Հայը կմնա պահանջատեր, քանի դեռ չի պատժվել ու ողջ աշխարհի կողմից չի ճանաչվել մարդկության պատմության ամենազազրելի հանցագործություններից մեկը` Հայոց Ցեղասպանությունը:
Հիշում եմ և պահանջում …»,- գրում է իր միկրոբլոգում երգչուհի Լիլուն:




