Հայտնի է «Նոր ալիք 2015»-ում Հայաստանի ներկայացուցչի անունը
Lifestyle«Նոր ալիք-2015» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Գրիգոր Կյոկչյանը. այս մասին տեղեկանում ենք երգչի ֆեյսբուքյան էջից, որտեղ նա հրապարակել է նոր լուսանկար և մակագրել.

«Բա չիմացաք…. ուզում եմ Ձեզ հետ կիսել իմ ուրախությունը…Այս տարի ՆՈՐ ԱԼԻՔ մրցույթում Հայաստանը ներկայացնելու եմ հենց ես»:

Հիշեցնենք, որ այս տարի մրցյութը կանցկացվի ոչ թե Յուրմալայում, ինչպես անցկացվել է նախկինում, այլ Սոչիում՝ օգոստոսի 25-ից 30-ը: