Արքայազն Ուիլիամի և Քեթրինի երեխան կծնվի այս շաբաթ
LifestyleԲրիտանական թաբլոիդների և բուքմեյքերական ընկերությունների մեծամասնության ենթադրությամբ` դքսուհի Քեթրինի և արքայզն Ուիլիամի երկրորդ զավակը լույս աշխարհ կգա ապրիլի 29-ին` առաջիկա կիրակի օրը:
Նախապես սպասվում էր, որ երեխան կծնվի ապրիլի 23-ին կամ 24-ին, այդ իսկ պատճառով մամուլում արդեն քննարկվում է արհեստական միջամտության հավականաության մասին, այդ մասին նաև նաև խոսում են արքայական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները` նշելով, որ բժիշկներն արդեն ամենայն հավանականությամբ հանդիպել են Քեյթին և որոշել են երեխայի ծնվելու օրը, որպեսզի օգտագործեն արհեստական խթանիչները:
Նշենք, որ արքայական զույգի առաջնեկը` Գեորգ Ալեքսանդր Լուին նույնպես ծնվել է մի քանի օր ուշացումով:
Քեթրինի հղիության մասին մամուլում գրվել է 2014թ. սեպտեմբերին: Բացի այդ նաև խոսվում է այն մասին, որ երկրորդ երեխան աղջիկ է ծնվելու, որին պատրասվում են անվանել Դիանա` իր տատիկի պատվին: