Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը նշում են ամուսնության տարեդարձը
LifestyleԱրքայազն Ուիլյամը և Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն այսօր նշում են իրենց ամուսնության 4-րդ տարեդարձը։ Արքայական զույգի համար այս օրը կարող է դառնալ կրկնակի տոն, եթե հանկարծ այսօր լույս աշխարհ գա նրանց երկրորդ երեխան, ով պետք է ծնվեր մինչև ապրիլի 23-ը։
Ուիլյամի և Քեյթի հարսանիքը տեղի ունեցավ 2011թ․-ի ապրիլի 29-ին։ Ապագա թագուհին կրում էր Alexander McQueen-ի հիասքանչ հարսանեկան զգեստը։ Հարսանեկան արարողությանը ներկա էին մոտ 2000 հյուրեր, որն հեռուսատեսությամբ հետևում էին միլիոնավոր մարդիկ։
Եվ 4 տարի անց բոլորի ուշադրության կենտրոնում է կրկին այս զույգը․ աշխարհը սպասում է թագավորական նոր երեխայի ծնուդին։