Արքայազն Ուիլյամն ու Քեթրինը նախաճաշ են կազմակերպել իրենց երկրպագուների համար (լուսանկարներ)
LifestyleՈղջ աշխարհը ուշի ուշով հետևում է Սուրբ Մարիա հիվանդանոցից սպասվող լուրերին, որտեղ, ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, շուտով հերցոգուհի Քեթրինը պետք է ծննդաբերի:
Երկրպագուների ամբոխը արդեն մի քանի օր է հերթապահում է հիվանդանոցի շինության մոտ` ցանկանալով առաջինն իմանալ արքայազն Գեորգի եղբոր կամ քրոջ ծննդյան լուրը:
Երբ արքայազն Ուիլյամն ու իր կին հերցոգուհի Քեթրինը իմացել են, որ մարդիկ վրաններ են խփել հիվանդանոցի մոտակայքում`սպասելով իրենց ընտանեկան նորությանը, որոշել են աջակցել երկրպագուներին` նրանց առավոտյան մատակակարելով տաք սուրճ և քաղցրավենիք նախաճաշի համար: Արքայական ընտանիքի աղբյուրները հաստատել են մարդկանց մատուցված հաճելի անակնկալի մասին լուրը:
Նշենք, որ քաղցրավենիքը փաթեթավորված է եղել սպիտակ տուփերի մեջ` կապված կարմիր ժապավեններով: Շատերը կարծում են, որ այդ կերպ արքայական զույգը փորձել է ակնարկել իրենց ապագա երկրորդ երեխայի սեռի մասին:



