Ереван, 24.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայկական շոու բիզնեսի թոփ 10 ամենահայտնի գեղացիները (լուսանկարներ)

Lifestyle

ordinaricus-ը գրում է.

Միանգամից ասել, որ «գեղացի» բառն օգտագործելիս ես ամենևին ի նկատի չունեմ մարդկանց, ովքեր գյուղում են ծնվել, ու ինձ համար գյուղացու ու գեղացու մեջ հսկայական տարբերություն կա։ Ինձ համար գեղացին մեկն է, ով իր քաղքենի վարքով, ցածր ճաշակով, իրեն ավելի շատը մատուցելու (քան կա իրականում) անհուն մոլուցքով է աչք ծակում, և այդպիսիք միևնույն է՝ պահպանում են իրենց անտաշությունը, որքան էլ որ հղկվեն, ու որքան էլ որ իրենց վրա փող, ժամանակ ու ջանքեր ծախսվեն։ Այսպիսով, այս անգամ էլ ձեզ եմ ուզում ներկայացնել հայ 10 հայտնիների, ովքեր առավել շատ են աչքի ընկնում նշված հատկանիշներով։

10. Արմինկա

Երբեմն գեղցու կերպարն ընկալվում է տարբեր մանրուքների համամասնության մեջ։ Արմինկան հենց նման դեպքերից է։ Նրա գեղոյությունն արտահայտվում է ինչպես նրա պրիմիտիվ ու հավերժ անփոփոխ ռեպերտուարում, այնպես էլ չափի զգացման բացակայության մասին հուշող այնպիսի մանրուքներում, ինչպես օրինակ նրա շրթունքների չափերն են։

9. Անդրե

Գեղացուն բնութագրող կողմերից մեկը, անկասկած, գոռոզությունն է, ինչպես նաև սուպեր զարգացած ու ուլտրա ճաշակով երևալու անհագ ցանկությունը։ Սա իսկ և իսկ Անդրի մասին է, ով ասես ամեն կերպ փորձում է ապացուցել, որ իրականում ինքը «կառաբախսկի խոխա» չի եղել, այլ Բուքինգեմյան պալատի հետևի շենքում մեծացած, երկնագույն արյունով ու բարձրաշխարհիկ ճաշակով մեկը։ Սկզբում ակնհայտորեն ոչ հայեցի իմիջով էր, հետո էնքան քննադատեցին, որ էլի մարդավայել տեսքի էկավ (չհաշված Բիլանին նմանակելու փուլը), հետո անցավ լուրջ ինտելեկտուալի ոճին նմանակելուն… Անդրե ջան, եղիր այնպիսին, ոնց կաս ու դադարեցրու այդ դեգերումները և կտեսնես, որ ավելի դյուրամարս կդառնաս մարդկանց ընկալման համար։

8. Մարտին Մկրտչյան

Առաջին հայացքից դեպուտատի օգնական հիշեցնող Մարտինն ունի մի առանձնահատկություն, որը կայանում է ոչ մի առանձնահատկություն չունենալու մեջ։ Էս տղուն ի՜նչ հիշում եմ, նույն ոճի մեջ ա թե՛ իր կատարումներում, թե՛ իր արտաքինում, իսկ կաշառք պահանջելուն պատրաստվող չինովնիկին հարիր մուննաթոտ հայացքն արդեն երկար տարիներ անպակաս է նրանից։

7. Անահիտ Կիրակոսյան

Անահիտ Կիրակոսյանն ասես անպոչ գդալ լինի, որ ամեն տեղ փորձում է խցկվել, ու երբ հաջողվում է դա անել, սկսում է իր անփույթ աշխատանքը մատուցել որպես իրականում ամենաճիշտը, որը պրիմիտիվներս չենք հասկանում։ Գեղացուն բնորոշող հատկանիշներից մեկն էլ սեփական թերությունների հետ երբեք համերաշխություն չգտնող ու առավել ևս սխալը չընդունող բնավորությունն է։

6. Ալլա Լևոնյան

Վստահ եմ, որ միայն ինձ մոտ չէ, որ ամեն անգամ Ալլա Լևոնյանին տեսնելիս մի տեսակ զարմանում եմ, թե ինչո՞ւ նա խալաթով, բիգուդիներով ու ջազվեյով չէ։ Ասենք, հարցն իրոք նրանում չէ, որ նա գյուղում է ծնվել ու փորձում է ցույց տալ, որ ինքը շատ հպարտ է, որ գյուղում է ապրել։ Ալլա Լևոնյանը մարմնավորում է այն կերպարը, որը ես կանվանեի «նեո-ռամիկ», իսկ գեղցիությունը կայանում է նրանում, որ այդ գյուղական ծագումը կոծկելու ծայրահեղության փոխարեն նա դարձնում է դա յուրահատուկ ֆետիշ ու մատի փաթաթան։

5. Սոնա

Այ Սոնան իր կերպարով ապացուցում է այն, որ ես իրավացի եմ՝ համարելով, որ ծննդյան վայրը ոչ մի կապ չունի գեղացի լինելու հետ։ Նույն Սոնան ծնվել է Բաքվում, ապրել է Երևանում, իսկ հետո Մոսկվայում, բայց դա ամենևին չի օգնել, որպեսզի մի գեղեցիկ օր նա ձեռք բերի տակտի զգացողություն ու զսպվածություն, կարողանա կառավարել ինքն իրեն ու նույնիսկ հագուկապի ճաշակ ձևավորի։ Դրա համար էլ ոնց գեղ կար, այնպես էլ մնացել է, ինչը հատկապես սուր է արտահայտվում նրա վուլգար վարքում։

4. Վաչե Ամարյան

Եթե երբևիցե եղել եք Մոսկվա-Երևան չվերթում, ապա Ձեզ ծանոթ է խոպանչու էն տիպը, որ անթրաշ ա, կաշվից բաճկոնով, ու վրայից այնպիսի հոտ է գալիս, ասես բաճկոնի ծոցագրպանում սովորական չանախ պանրից ռոկֆոր սարքելու մինի արտադրամաս ունի, բարձր ա խոսում, զանգում ա անընդհատ, թռնելուց առաջ մինչև վերջին պահն ինքնաթիռի նստատեղերի միջանցքում «պռոբկա» ա անում, իսկ վայրէջից անմիջապես հետո ծափահարում է։ Այ Վաչե Ամարյանը հենց էդ տիպաժն ա, որին լավ ծյունինգ են արել, կոժինկան փոխարինել են նորմալ կոստյումով, էն խոպանչու գծավոր պայուսակի փոխարեն էլ ձեռքը Լուի Վիտոն են տվել, բայց դե մարդու հոգին եվրոռեմոնտ չես անի, դրա համար էլ Վաչեն ցնցում ա մեզ իր անճաշակությամբ, ոսկե կոշիկներով, բառադի երգերով ու բացարձակ անտաղանդ իմիջով։

3. Արմինե Պողոսյան

Խալաթավոր տիկնանց համահայկական միության ևս մի արժանավոր ներկայացուցիչ։ Արմինեն ինձ համար էն կերպարն է, ում տան հեռուստացույցի հեռակառավարման վահանակն ու նոր կահույքը մի քանի տարի պոլիէթիլենով են ծածկված, իսկ նոր տարվա բուդը գիշերը չեն կտրում՝ սպասելով, որ ամսի 1-ին «ՀուՅրերը գան, նոր կտրենք»։ Դրանից զատ՝ Արմինեի խելքն իրենը չէր քննադատների հետ չանա-չանա կռիվ տալու համար, եթե հանկարծակի իրեն ոչ դուրեկան ինչ-որ կարծիք էր տեսնում համացանցում։

2. Արմենչիկ

Գեղցիական մեծ պոտենցիալ է պետք, որպեսզի այդքան տարի ապրես ԱՄՆ-ում, այն էլ Լոս Անջելեսում ու միևնույն է՝ մնաս նույն կիկլիզ սանրվածքով, ասես կովը գլուխդ լպստած լինի, իսկ ռեպերտուարի առումով մնաս ռաբիզի մեջ՝ տեղափոխելով այն (ան)որակական նոր փուլ, որում ռաբիս կլկլոցներին բացի հայերից ձայնակցում են նաև մեքսիկներ ու սևամորթներ։ Ինչպես Վաչե Ամարյանն է Ռուսաստանի հայության գեղացի կերպարների հավաքական մարմնավորումը, այնպես էլ Արմենչիկն է ամերիկահայության գեղացիների հավաքական կերպարը։

1. Նանա

Կներես, Նանա, բայց դու ինձ համար միշտ եղել ես ու կմնաս գեղացիության քայլող մարմնավորում, որովհետև ի՜նչ էլ լինի, ինչքա՜ն էլ ժամանակ անցնի, քեզնից անպակաս կմնան քաղքենիությունն ու էժանագին պոնտերը։ Ինչի՞ց սկսեմ ու ինչո՞վ վերջացնեմ։ Գեղական են Նանայի համերգային պաստառներն ու երիզների շապիկները, գեղական է նրա կերպարը, գեղական է նույնիսկ նրա էրոտիզմը, որն արտահայտվում է վուլգար հանդերձանքով ու ոչ պակաս վուլգար պլաստիկ վիրահատության հետևանքներով… Մի խոսքով, ինչպես կասեր ինքը՝ Նանան. «Ջիգյար, դու գեղացի ես»։

 

 

Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с Турцией