Կինն առավոտյան մեքենայի վրա մի տուփ գտավ. պարունակությունը նրան ստիպեց թողնել բոլոր գործերը (լուսանկարներ)
LifestyleԻնչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների մոտ մայրական բնազդն իսկական հրաշքներ է գործում։ Շատ դեպքեր են հայտնի, երբ կենդանին իր խնամքի տակ է վերցնում օտար կենդանու ձագերին, հոգ տանում նրանց մասին և մայրական սեր նվիրում։
Այս պատմությունը հենց դրա մասին է։
Կինն առավոտյան աշխատանքի գնալիս մեքենայի ծածկի վրա ոչ մեծ մի տուփ է գտնում, որի վրա գրված է լինում. «Անվճար։ Նրանց մայրը մահացել է։ Ծնվել են ուրբաթ օրը»։

Կինը տուփի ներսում չիխուախուա ցեղատեսակի 3 փոքրիկ ձագ գտավ։

Թողնելով իր բոլոր գործերը՝ կինն անմիջապես նրանց անասնաբուժական կլինիկա տարավ, քանի որ չգիտեր, թե որքան ժամանակ էին փոքրիկներն առանց ուտելիքի մնացել դրսում։ Եվ փոքրիկների բախտից մեկ շաբաթ առաջ նույն կլինիկա էր տեղափոխվել մի կատու, որը նոր էր ծննդաբերել, և կենդանին շան ձագուկներին վերցրեց իր խնամքի տակ։



Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր անտարբեր չեն անցնում օգնության կարիք ունեցողների կողքով։
Նմանատիպ մի դեպք էլ տեղի էր ունեցել պիտբուլ ցեղատեսակի շան հետ, որն իր խնամքի տակ էր վերցրել կատվի ձագին։

