Ереван, 11.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Վստահում եմ զինվորական բժիշկներին…»

Գնդապետ Վահագն Ասատրյանի հրամանատարությամբ գործող զորամասը մարտական խնդիր է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանի բավական բարդ հատվածում: Զորամասը հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված բնակավայրերի խաղաղության ու անվտանության երաշխավորն է, հուսալի պաշտպանը… Սահմանային վերջին լուրջ միջադեպերն այս ուղղությամբ տեղի են ունեցել 2 ամիս առաջ:

Մեր տղաները պատվով հետ են մղել հակառակորդի սանձազերծած հերթական դիվերսիոն ներթափանցումը:

Հայտնի ճշմարտություն է, որ միայն ֆիզիկապես կոփված, կատարյալ առողջ զինվորը կարող է կատարել հայրենյաց պաշտպանի իր պարտքը:

Զորամասում և մարտական հենակետերում բուժապահովման կարևորության, բուժծառայության կազմակերպման և այլ հարցերի շուրջ զրուցել ենք զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանի հետ:

- Պարոն գնդապետ, ինչպե՞ս եք գնահատում զորամասի բժիշկների աշխատանքը, բուժծառայության կազմակերպումն ու իրականացումը:

- 2010 թվականից այս զորամասում եմ ու միանշանակ կարող եմ ասել, որ մեր զորամասի բուժանձնակազմի աշխատանքը բարձ եմ գնահատում: Բուժծառայության կազմակերպումն իրականացվում է պատշաճ մակարդակով: Օրվա կարգացուցակով նախատեսված բոլոր միջոցառումները բժիշկներն իրականացնում են անվերապահորեն և լիարժեք Հոգատար են հիվանդ զինվորների նկատմամբ: Բուժծառայության պետը ժամանակ առ ժամանակ ինձ զեկուցում է բոլոր խնդիրների մասին, որ, դիցուք` ջուրը փորձաքննության տանելու ժամանակն է և այլն:

Համախմբված ու պարտաճանաչ բուժանձնակազմ ունենք:

Կուզենայի հավելել, որ բարձր եմ գնահատում ոչ միայն մեր զորամասի բժիշկների, այլև ՊՆ ռազմաբժշկական վարչության աշխատանքը: Դեռևս չի եղել որևէ հարց` կապված ժամկետային, թե պայմանագրային զինծառայողների հետ, որ դիմենք ռազմաբժշկական վարչությանը, բանակային զորամիավորման բուժծառայության պետին, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոպիտալի պետին (ի դեպ` հոսպիտալների պետերի հետ սերտ համագործակցում ենք )և այն դրական լուծում չստատանա:

-Մարտական հերթապահություն իրականացնող զորամաս է, դրանով ավելի է ընդգծվում բուժծառայության կարևորությունը… Ձեր զորամասի բժիշկները բուժապահովում են իրականացնում նաև մարտական հենակետերում…

- Այո, բացի նրանից, որ մշտական տեղակայման վայրում իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները, բուժապահովում է իրականացվում նաև մարտական հենակետերում: Յուրաքանչյուր հերթափոխից առաջ բոլոր զինվորները մանրակրկիտ բուժզննում են անցնում, որպեսզի բացառվեն հիվանդությունները: Հերթափոխի ընթացքում` 14 օր շարունակ, ստորաբաժանումների բուժակները տեղեկացնում են անձնակազմի ընդհանուր առողջական վիճակի մասին: Եթե կան բարդացումներ, վարակներ, վնասվածքներ, մեր բժիշկներն անմիջապես մեկնում են հենակետեր (յուրաքանչյուր ստորաբաժանում համալրված է սանիտարական մեքենայով), հիվանդ զինվորին կամ տեղում են բուժօգնություն ցուցաբերում, և եթե նա ի վիճակի է, շարունակում է ծառայությունը, կամ տեղափոխում են զորամասի բուժկետ, անհրաժեշտության դեպքում` Վանաձորի կայազորային հոսպիտալ:

-Բուժկետը համալրվա՞ծ է անհրաժեշտ բժշկական գույքով ու սարքավորումներով: Ի՞նչ խնդիրներ կան՝ կապված տեխնիկական հագեցվածության հետ…

- Մեր բուժկետը բավարար չափով հագեցված է: Ունենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է այս օղակի համար: Կցանկանայի խոսել միայն մի խնդրի մասին. մեր զորամասի անձնակազմին սպասարկում է Վանաձորի կլինիկական հոսպիտալը: Երբ զինվորի ձեռքը պտտաձողի վրա ծալվում է, կամ վազքի ժամանակ ոտքը ոլորվում է, անմիջապես հասցնում ենք Վանաձոր, քանի որ ախտորոշիչ սարքավորում չունենք: Շատ հաճախ պարզվում է, որ ընդամենը ցավ է առել, պետք է սառը թրջոց դնել, և կանցնի: Սակայն մենք բավական երկար ճանապարհ ենք կտրում, զինվորին հասցնում այնտեղ: Արդեն դիմել ենք ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչություն, խոստացել են, որ Նոյեմբերյան քաղաքի հիվանդանոցի հետ համագործակցելու միջոցով այս խնդիրը կլուծվի: Այսինքն` ախտորոշումը կիրականացվի հիվանդանոցում, որից հետո անհրաժեշտություն դեպքում զինվորին կտեղափոխենք Վանաձորի կայազորային հոսպիտալ:

Բուժկետում ունենք կենտրոնացված ջեռուցման համակարգ, համապատասխան ջերմային ռեժիմը հետևողականորեն պահպանվում է: Համաճարակներ չեն եղել: Օրվա Կարգացուցակով նախատեսված բոլոր միջոցառումները կատարվում են պատշաճ մակարդակով:

- Զորամասային օղակում կարևորում են կանխարգելիչ միջոցառումները… Վերահսկու՞մ եք, թե ինչպես են դրանք իրականացվում:

- Բուժանձնակազմի կողմից կանխարգելիչ միջոցառումները ևս հետևողականորեն իրականացվում են: Ես ամեն առավոտ զրուցում եմ բուժծառայության պետի հետ, հետաքրքրվում զորքի ընդհանուր առողջական վիճակով: Հարցնում եմ` ի՞նչ հիվանդություններ կան: Մենք սովորաբար համապատասխան գրություններով տեղեկանում ենք, որ դիցուք` սուր շնչառական վարակների ընդհանուր աճ կա: Անմիջապես կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում: Այսինքն` ողջ անձնակազմը հրահանգավորվում է, զինվորներին տեղեկացնում են` որոնք են հիվանդության նախանշանները, ինչ անել` հիվանդությունից խուսափելու համար: Բոլոր ստորաբաժանումներում բուժզննում է իրականացվում:

- Ասում են, որ շատ հիվանդություններ անձնական հիգիենայի կանոններն անտեսելու հետևանք են…

- Մենք անցել ենք այդ փուլը: Հիմա չկա մի զինվոր, որ ձեռքերը չլվանա: Անգամ անհարմար է այդ մասին խոսելը: Զինվորն ինքն է գտակցում մաքրության կարևորությունը: Բոլորը պահպանում են անձնական հիգիենայի կանոնները:

-Պարոն հրամանատար, երբ զինվորն առողջական խնդիրներ ունի, մարտական հենակետից նրան զորամաս, կամ զորամասի բուժկետից հոսպիտալ տեղափոխելու վերջնական որոշումը զորամասի հրամանատարինն է: Այսպիսի մտայնություն կա. չէ՞ որ հրամանատարը բժիշկ չէ. արդյո՞ք ճիշտ է, որ հրամանատարինն է վերջին խոսքը… Հետաքրքիր է` ինչպես՞ է զինվորին տեղափոխելու որոշում կայացվում: Հրամանատարն անվերապահորեն հավատու՞մ է բժշկին:

- Ես միանշանակ լսում եմ բուժծառայության պետին: Հնարավոր չէ, որ նա ասի` անհրաժեշտություն կա զինվորին տեղափոխելու, և ես չհամաձայնեմ: Ես լիովին վստահում եմ մեր բոլոր բժիշկներին:

- Պարոն գնդապետ, յուրաքանչյուր տարի այս օրերին` կապված Ցեղասպանության տարելիցի հետ, սահմանին լարվածություն է նկատվում…: Ինչպիսի՞ն է իրավիճակն առաջնագծում:

-Այս տարի համեմատաբար հանգիստ է: Եղել են անհասցե, հերթապահ կրակոցներ… հունվար-փետրվարյան լարվածության հետ չես համեմատի: Սակայն հակառակորդի հանգստությունը մեզ երբեք չի հանգստացնում: Միշտ պատրատ ենք, զգոն ենք, բոլոր սադրանքներին պատասխանելու ենք անհամարժեք խիստ…

- Վերջին լուրջ միջադեպն այս ուղղությամբ հունվարի՞ն է գրանցվել…

- Այո, դիվերսիոն ներթափանցման փորձեր են եղել, սակայն մեր զինվորները և սպաները կարողացել են պատվով կատարել իրենց առջև դրված խնդիրը: Շատերն արժանացել են պետական, գերատեսչական, կառավարական պարգևների:

Հասմիկ Գյոզալյան

Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении?